ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն
«18» հունվարի 2024 թ. |
N 04-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» թիվ 609-Ն հրամանի Հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Վկայականում լրացվում են.
1) 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների դեպքում՝ 8-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները,
2) 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դեպքում՝ 8-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը՝ ըստ համապատասխան առարկաների, և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները,
3) 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դեպքում՝ 7-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը՝ ըստ համապատասխան առարկաների, և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները,
4) 2026-2027 ուսումնական տարվա շրջանավարտների դեպքում՝ 6-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը՝ ըստ համապատասխան առարկաների, և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները,
5) 2027-2028 ուսումնական տարվա և հաջորդ ուսումնական տարիների շրջանավարտների դեպքում՝ 5-9-րդ դասարանների ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը՝ ըստ համապատասխան առարկաների, և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները:»:
2) 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Ատեստատում լրացվում են.
1) 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների դեպքում՝ ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և պետական ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները,
2) 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դեպքում՝ ուսումնառության վերջին 2 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված՝ սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը՝ ըստ համապատասխան առարկաների, նաև այն առարկաների տարեկան գնահատականները, որոնց ուսումնասիրումն ավարտվել է 10-րդ դասարանում, և պետական ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները,
3) 2025-2026 ուսումնական տարվանից՝ շրջանավարտների ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված՝ սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների տարեկան գնահատականների միջին թվաբանականը՝ ըստ համապատասխան առարկաների, և պետական ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները:
3) Լրացնել նոր 9-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«9․ Լրացված բոլոր գնահատականների միջին թվաբանականը «9» կամ «10» լինելու դեպքում և քննական բոլոր գնահատականները «18», «19» կամ «20» լինելու դեպքում՝ վկայականում և ատեստատում կատարվում է «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» նշում։»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝ |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
17/01/2024 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2024 թվական: