ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հուլիս 2023 թ. |
N 3569-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի հուլիսի 19-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2013 թվականի ապրիլի 5-ին տրված թիվ Կ-ԲՕ-001813, 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-002356 և թիվ Կ-ԲՕ-002357, 2019 թվականի մարտի 7-ին տրված թիվ Կ-ԲՕ-002521, 2019 թվականի ապրիլի 18-ին տրված թիվ Կ-ԲՕ-002536, 2020 թվականի նոյեմբերի 6-ին տրված թիվ Կ-ԲՕ-002789, 2021 թվականի հունիսի 23-ին տրված թիվ Կ-ԲՕ-002932, 2021 թվականի սեպտեմբերի 9-ին տրված թիվ Կ-ԲՕ-003023, 2021 թվականի հոկտեմբերի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-003064, 2022 թվականի հունվարի 21-ին տրված թիվ Կ-ԲՕ-003128, 2022 թվականի մարտի 21-ին տրված թիվ Կ-ԲՕ-003169, 2022 թվականի ապրիլի 6-ին տրված թիվ Կ-ԲՕ-003185, 2022 թվականի հունիսի 13-ին տրված թիվ Կ-ԲՕ-003227 և թիվ Կ-ԲՕ-003228, 2022 թվականի հուլիսի 13-ին տրված թիվ Կ-ԲՕ-003245 և թիվ Կ-ԲՕ-003246 և թիվ Կ-ԲՕ-003247, 2022 թվականի հոկտեմբերի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-003312, 2022 թվականի դեկտեմբերի 8-ին տրված թիվ Կ-ԲՕ-003358, 2023 թվականի մարտի 7-ին տրված թիվ Կ-ԲՕ-003439, 2023 թվականի մայիսի 18-ի թիվ Կ-ԲՕ-003472 և 2023 թվականի հունիսի 23-ին տրված թիվ Կ-ԲՕ-003502 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել` «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» փակ բաժնետիրական ընկերության անվամբ:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Ա. Ավանեսյան |