Գլխավոր տեղեկություն
Номер
N 73-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2023
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
21.12.2023
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
21.12.2023
Дата вступления в силу
05.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 դեկտեմբեր 2023 թ.

N 73-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՏՆԱԹԱԹԵՐԻ ՍՆԿԱԽՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ոտնաթաթերի սնկախտով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

Լ. ՆանուշՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«21» դեկտեմբեր 2023 թվականի

N 73-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՈՏՆԱԹԱԹԵՐԻ ՍՆԿԱԽՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

B35

Դերմատոֆիտիաներ

2)

B37

Կանդիդոզ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ:

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Երկրորդային վարակի միացում՝ բակտերիալ, վիրուսային, բարորակ լիմֆադենոպաթիա, սուր ցելլուլիտի զարգացում։

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում:

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշներ`
ա. Ոտնաթաթի մաշկի քոր, թեփոտում,
բ. այրոցի զգացողություն,
գ. ցավ։

9)

Անամնեզ

Հիմնական պատճառներ՝
ա. ախտածին սնկերով վարակում,
բ. հիգիենայի կանոններին ոչ պատշաճ հետևել,
գ. Գերքրտնարտադրություն,
դ. սպորտով զբաղվողներ, հասարակական բաղնիքների, լողավազանների աշխատողներ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ոտնաթաթի շրջանում Էրիթեմատոզ բծեր, թեփոտում, էրոզիաներ, ճաքեր, կեղևներ, մացերացիա:

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա.Տեղային բուժման նկատմամբ կայունություն,
բ. Տարածուն վարակային բարդությունների զարգացում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

2)

Մանկաբույժ

0,1

0,1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

     

ԱԲ

Բ

 

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ

2)

Առկա չէ

Մաշկի քերուկի միկրոսկոպիկ հետազոտություն

1

1

Սնկերի միցելների հայտնաբերում

3)

Առկա չէ

Մաշկի ցանքս մանրէաբանական քննությամբ

1

1

Սնկերի տիպի և դեղորայքի զգայունության որոշում

Գործիքային հետազոտություններ

4)

 

Կիրառելի չէ

     

 6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Ֆլուկոնազոլ 50մգ, 100մգ

Ֆլուկոնազոլ 50մգ, 100մգ

հաբ

0,7

1 /շաբաթական/

4

14-28

2)

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ

հաբ

0,8

1

14-28

14-28

3)

Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ

Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ

հաբ

0,5

1

14

14

4)

Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

գրամ

0,7

5

70-140

14-28

5)

Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ

գրամ

0,7

5

70-140

14-28

6)

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

գրամ

0,7

5

70-140

14-28

7)

Կլոտրիմազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

Կլոտրիմազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ

գրամ

0,7

5

70-140

14-28

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թրջոցներ

0,3

0,5

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/dermatophyte-tinea-infections?search=skin%20fungal%20infection&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան