«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10618043
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 հունվարի 2018 թ. |
N 27-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 286-րդ, 287-րդ, 288-րդ, 289-րդ, 290-րդ, 291-րդ, 292-րդ, 293-րդ, 294-րդ, 295-րդ, 296-րդ և 297-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
286. |
Ընտանի թռչունների ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ կենդանի, լիոֆիլիզացված ՕՐՆԻԲՐՈՆ Հ120+Դ274 (ORNIBRON H120+D274) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա․Ս․» կազմակերպություն |
287. |
Թռչունների Նյու-Քասլ և ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդությունների նկատմամբ կենդանի, լիոֆիլիզացված Պուլվակ Աերո (Poulvac Aero) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Զօէտիս Ինկ.» կազմակերպություն |
288. |
Խոզերի էնզոտիկ թոքաբորբ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԲԻՈՍՎԻՍ Մ. հայո (BIOSUIS M.hyo) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա․Ս․» կազմակերպություն |
289. |
ԱՊՊ 2, 9, 11 հակածիններով խոզերի ակտինոբացիլյոզային պլևրոպնևմոնիայի նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված ԲԻՈՍՎԻՍ ԱՊՊ 2, 9, 11 (BIOSUIS APP 2, 9, 11) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա․Ս․» կազմակերպություն |
290. |
Խոզերի ակտինոբացիլյոզային պլևրոպնևմոնիա, հեմոֆիլոզային պոլիսերոզիտ (Գլյոսսերի հիվանդություն) և կարմրախտ հիվանդությունների նկատմամբ ԲԻՈՍՎԻՍ Ռեսպի Ե (BIOSUIS Respi E) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա․Ս․» կազմակերպություն |
291. |
Շների, կատուների, մուշտակավոր կենդանիների, խոշոր եղջերավոր անասունների, ձիերի, ոչխարների, այծերի և ուղտերի կատաղություն հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Բիոկան Ռաբիես (Biocan Rabies) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա․Ս․» կազմակերպություն |
292․ |
Հավերի ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ կենդանի, սառեցված ԽատչՊակ IB H120 (HatchPak IB H120) պատվաստանյութ |
Ֆրանսիա |
«Մերիալ» կազմակերպություն |
293. |
Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ կենդանի, սառեցված ԽատչՊակ Ավինյու (HatchPak Avinew) պատվաստանյութ |
Ֆրանսիա |
«Մերիալ» կազմակերպություն |
294. |
Թռչունների Մարեկ հիվանդության նկատմամբ կենդանի, սառեցված Մարեկս Ռիսպենս+HVT (Mareks Rispens +HVT) պատվաստանյութ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Մերիալ, Ինկ.» կազմակերպություն |
295. |
Խոզերի ռեպրոդուկտիվ ռեսպիրատոր սինդրոմի նկատմամբ Ինգելվակ ՊՌՌՍՖԼԵԿՍ® ԵՈՒ (Ingelvac PRRSFLEX® EU) պատվաստանյութ՝ լուծիչով |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Բյոհռինգեր Ինգելհայմ Վետմեդիկա, Ինկ․» կազմակերպություն |
296. |
Խոզերի ռեպրոդուկտիվ ռեսպիրատոր սինդրոմի նկատմամբ Ռեպրոցիկ® ՊՌՌՍ ԵՈՒ (ReproCyc® PRRS EU) պատվաստանյութ՝ լուծիչով |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
«Բյոհռինգեր Ինգելհայմ Վետմեդիկա, Ինկ․» կազմակերպություն |
297. |
Վայրի կարմիր աղվեսների և ջրարջանման շների կատաղության նկատմամբ ԼԻՍՎՈՒԼՊԵՆ (LYSVULPEN) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«Բիովետա Ա․Ս․» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` Ի. Առաքելյան