ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
29 նոյեմբեր 2023 թ. |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ և 24-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի ՀՀՇՆ 31-03.02-2022 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 06-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման).
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ և 24-րդ կետերը»,
2) հավելվածի 4-րդ կետի աղյուսակում` 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, 19-րդ կետից հետո լրացնել նոր՝ 19.1-ին, 19.2-րդ, 19.3-րդ և 19.4-րդ կետերով, 29-րդ կետից հետո լրացնել նոր՝ 30-րդ կետ՝ ըստ ներքոհիշյալ աղյուսակի.
Աղյուսակ |
|
, |
3) հավելվածի 5-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10) ապաստարան, պարզ թաքստոց` արտադրական, հասարակական, բնակելի (այդ թվում` անհատական բնակելի տների) նշանակության շենքերի և շինությունների որմնախարսխային կամ նկուղային հարկաբաժինների երկակի նշանակությամբ օգտագործման սենքեր, որոնք նախատեսվում են ռազմական դրության պայմաններում ռազմական գործողությունների, դիվերսիաների, ինչպես նաև՝ բնական և տեխնածին աղետների հետևանքով առաջացած վտանգների դեպքում մարդկային, նյութական և տեխնիկական ռեսուրսների պատսպարման համար: Խաղաղ պայմաններում շենքերի և շինությունների որմնախարսխային կամ նկուղային հարկաբաժինների սենքերը կարող են շահագործվել ըստ թույլատրելի գործառնական նշանակության (այդ թվում՝ որպես կրթական ու մարզակրթական և հասարակական նշանակության այլ օբյեկտներ);»,
4) հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «20.Խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցներն այլ գործառնական նշանակությամբ շահագործման հնարավորությունը պետք է համաձայնեցնել համայնքի ղեկավարի և արտակարգ իրավիճակների ոլորտի լիազորված պետական մարմնի հետ ու հիմնավորել նախագծային լուծումներով՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով: Խաղաղ պայմաններում այլ գործառնական նշանակությամբ պաշտպանական կառույցների շահագործումը չպետք է վատթարացնի վերջիններիս պաշտպանական անվտանգության և շահագործման նորմատիվային պայմանները: Խաղաղ պայմաններում երկրորդ նշանակությամբ ապաստարանների և թաքստոցների շահագործման (այդ թվում՝ ներքին հարդարման, վերազինման ու արդիականացման, ինժեներական հաղորդակցուղիներով և համապատասխան գույքով համալրման և այլն) նախընտրելի տարբերակներն են նշված սենքերում մարզասրահների գործարկումը, տարբեր մարզաձևերի զարգացումը՝ առողջ ապրելակերպի ձևավորման և այդ գործընթացներում երիտասարդներին ներգրավման նպատակով: Նմանատիպ նախագծային փոփոխությունները պետք է հիմնավորվեն ճարտարապետահատակագծային առաջադրանքով, շենքի (սենքի) տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ, հաստատված նախագծային լուծումներով, շահագրգիռ մարմինների համաձայնեցումներով, շինարարության (այդ թվում՝ հիմնանորոգման/վերակառուցման կամ նորոգման) թույլտվությամբ: Խաղաղ պայմաններում այլ գործառնական նշանակությամբ պաշտպանական կառույցների շահագործման պայմանների հիմքում անհրաժեշտ է դիտարկել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- և 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջները: Պաշտպանական կառույց նախագծելիս պետք է հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության և համընդհանուր դիզայնի նորմերը:»,
5) հավելվածի 21-րդ կետի «Խաղաղ պայմաններում» բառերը փոխարինել «Արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության և խաղաղ պայմաններում» բառերով,
6) հավելվածի 28-րդ կետի «Արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, բնածին և տեխնածին աղետների կառավարման ոլորտի լիազորված պետական մարմնի» բառերով,
7) հավելվածի 552-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «552. ՀՃԹ-ի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը նախատեսված են պատսպարվողների կարիքների բավարարման և ապաստարանի սահմաններից կեղտաջրերի հեռացման համար և իրականացվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 և 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.02- շինարարական նորմերին համապատասխան։»,
6) հավելվածի 565-րդ կետի «նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների:» բառերից հետո լրացնել «Էլեկտրամատակարարման համակարգի նախագծումը պետք է իրականացնել էներգախնայող և էներգաարդյունավետ սարքերով, սարքավորումներով և նորագույն տեխնոլոգիական լուծումներով՝ ըստ նախագծային փաստաթղթերի:» բառերը:
2. Սահմանել, որ սույն hրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն Հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2023 թվական: