ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 օգոստոսի 2023 թ. ք. Երևան |
N 1649-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՓԱԹԵԹ ԹԻՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՓԱԹԵԹ ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիրներ ստանալու մասին 2023 թվականի մայիսի 4-ի հայտը, կից փաստաթղթերը և առնչվող գրությունները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 24-ի N 5 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ՓԱԹԵԹ ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, փոստային կապի ծառայությունների գործունեության ներդիր՝ N 01 և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիր՝ N 02:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
Ռ. ԽաչատրՅԱՆ |
Ց Ա Ն Կ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/Հ |
Լիցենզավորված անձի անվանումը կամ ազգանունը, անունը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիայի տրման ամսաթիվը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Լիցենզիայի գործողութ-յան ժամկետը |
Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
«ՓԱԹԵԹ ԹԻՄ» ՍՊԸ |
ՓԿ 081 |
08.08.2023 |
փոստային կապի գործունեություն |
ՀՀ |
անժամկետ |