Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
16 հուլիսի 2015 թվականի N 34
14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՆԻՍՏԻ N 42 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի նիստի N 42 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Պետական կառավարման մարմինների կողմից շինարարության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացված շինարարական ու պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների ծավալների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու կարգը հաստատելու մասին» արձանագրային որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական կառավարման մարմինների կողմից շինարարության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացված, ինչպես նաԵՎ օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ԵՎ դրամաշնորհային ծրագրերի շինարարական ու պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների ծավալների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու կարգը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը՝ էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով), Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնել համապատասխան եռամսյակի ընթացքում պետական պատվերի՝ համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի՝ համաձայն N 2 հավելվածի, շրջանակներում իրականացված շինարարական ու պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների ծավալների մասին տեղեկատվություն:
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թ. |
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պատվիրատու ________________________________________________________________________
(պետական կառավարման մարմնի անվանումը)
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈՒ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
_________ ____________
(տարին) (եռամսյակը)
NN ը/կ |
Պետական պատվերի շրջանակներում իրականացվող ծրագրերի անվանումը |
Շինարարական կազմակերպության անվանումը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Օբյեկտի գտնվելու վայրը |
Օբյեկտի տեսակը |
Շինարարական ու պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների պայմանագրային արժեքը (հազ. դրամ) |
Եռամսյակում կատարված աշխատանքների արժեքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Պետական կառավարման մարմնի ղեկավար _____________________________
(ստորագրությունը)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թ. |
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պատվիրատու _____________________________________________________
(մարմնի անվանումը)
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈՒ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
_________ ____________
(տարին) (եռամսյակը)
NN ը/կ |
Օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի անվանումը |
Ծրագիրն իրականացնող շինարարական կազմակերպության անվանումը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Օբյեկտի գտնվելու վայրը |
Օբյեկտի տեսակը |
Շինարարական ու պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների պայմանագրային արժեքը |
Եռամսյակում կատարված աշխատանքների արժեքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Մարմնի ղեկավար _____________________________
(ստորագրությունը)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 17 Երևան |
