ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 փետրվարի 2023 թ. |
N 823-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 03-Ի ԹԻՎ 507-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
Հրամայում եմ`
1. Առողջապահության նախարարի 2023 թվականի փետրվարի 03-ի «Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 04-ի թիվ 2815-Ա հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 507-Ա հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 04-ի «ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի հունիսի 14-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002413 լիցենզիայի հիվանդանոցային` երիկամաբանական, թոքաբանական, ալերգոլոգիական, ինտերվենցիոն սրտաբանական, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության, պալիատիվ, անոթանեյրովիրաբուժական, լաբորատոր ախտորոշիչ` շճաբանական (սերոլոգիական), իմունաբանական, սնկաբանական տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 2815-Ա հրամանի`
1) վերնագրից հանել «երիկամաբանական, թոքաբանական, ալերգոլոգիական, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության, պալիատիվ, լաբորատոր ախտորոշիչ` շճաբանական (սերոլոգիական), իմունաբանական, սնկաբանական» բառերը,
2) 1-ին կետից հանել «երիկամաբանական, թոքաբանական, ալերգոլոգիական, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության, լաբորատոր ախտորոշիչ` շճաբանական (սերոլոգիական), իմունաբանական, սնկաբանական» բառերը»:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Ա. Ավանեսյան |