ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
09 հունիս 2023 թ. |
N 1000-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 349-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը
Հրամայում եմ․
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 5-ի N 238-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 349-Ն հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 10-ից։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2023 թվական: