Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
8 հուլիսի 2015 թվականի N 32
8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՆԻՍՏԻ N 38 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 18-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրության 18-րդ կետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ծրագրի 9-րդ` «Միջոցառումների իրականացման ժամանակացույց» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) ուժը կորցրած ճանաչել ծրագրի NN 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 8 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 8-ի նիստի N 32 |
«9. Ծրագրի միջոցառումների իրականացման ժամանակացույց
Միջոցառում |
Նպատակ |
Ակնկալվող արդյունք |
Պատասխանատու մարմին |
Ֆինանսական ապահովում |
Ժամկետ |
1. Ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման, օրենսդրական արդյունավետ դաշտի ձևավորման և ֆինանսական հոսքերի ներգրավման գործուն համակարգի ներդրման ապահովում | |||||
1) Բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործում |
Բազմաբնակարան շենքի արդյունավետ կառավարման մոդելի ներդրմամբ օրենսդրական դաշտի ձևավորում |
Բնագավառը կարգավորող հիմնական օրենքի նախագիծ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2015 թվական |
2) Անշարժ գույքի և բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման կադրերի պատրաստում և վերապատրաստում |
Կադրերի պատրաստման հենքի առկայություն |
Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ներդրված կրթական ծրագրեր |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ |
սկսած 2012 թվականից, շարունակելի |
3)Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գրանցում |
Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գրանցում և տեղեկատվության հասանելիության ապահովում |
Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գրանցում և ներդրված ռեգիստրի համակարգ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ |
1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում |
2. Ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ սեփականության իրավունքի ընկալման և իրազեկվածության բարձրացում | |||||
1) Իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկում և տեղեկատվության տարածում |
Հանրային իրազեկման և սեփականատերերի իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացվածության տարածում |
Հանրային իրազեկման և տեղեկատվության տարածման սահմանված հստակ քայլեր և այդ ուղղությամբ միջոցառումների իրականացում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ |
1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում |
2) Բազմաբնակարան շենքի պահպանման պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերի թափանցիկության ապահովման և դրանց կատարման վերահսկման գործուն համակարգի ներդրում |
Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների գործունեության թափանցիկության ապահովում |
Բազմաբնակարան շենքի կառավարման բյուջեի կազմման և դրա վերահսկողության ուղեցույցներ, ինչպես նաև պարտադիր նորմերի պահանջների կատարման վերահսկման կարգ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
Ֆինանսավորում չի պահանջվում |
1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում |
3. Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի բարելավում, պետության մասնակցության շրջանակների հստակեցում և հեռանկարային զարգացման ապահովում | |||||
1) Բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածք-ների պահպանմանն ուղղված պետական աջակցության (սուբսիդավորման) մեխանիզմների ներդրում |
Ենթակառուցվածքների զարգացման նպատակով պետական աջակցության ապահովում |
Սուբսիդավորման ուղղությունների և ծախսերի ներառում համապատասխան ՀՀ ՄԺԾԾ-ում և տարեկան բյուջեներում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
Պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված միջոցներ |
1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում |
2) Բնակարանային նպաստների և փոխառության համակարգի ներդրում |
Բազմաբնակարան շենքերում բնակվող, սոցիալապես անա-պահով ընտանիքներին պետական աջակ-ցության տրամադրում |
Հաստատված նպաստների տրամադրման մեխանիզմների կարգավորում, ներդրված համապատասխան համակարգ, նպաստների տրամադրման համար ծախսերի նախատեսում համապատասխան ՄԺԾԾ-ում և տարեկան բյուջեներում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ (համակարգի ներդրման մասով) Պետական բյուջե (նպաստների տրամադրման մասով) |
1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում |
3) Բազմաբնակարան շենքերի անձնագրավորում |
Բազմաբնակարան շենքերի և ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվության ապահովում |
Բազմաբնակարան շենքերի անձնագրավորման իրականացում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
Պետական բյուջե ՀՀ օրենքով չարգելված միջոցներ Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի միջոցներ (համաձայնությամբ) |
1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում |
4) Արագ, տեսանելի արդյունքների ապահովում |
ՀՀ մարզերի բնակավայրերի բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի բարելավում |
Հատկացված Ֆինանսական միջոցների հաշվին իրականացված բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
Պետական բյուջե |
սկսած 2011-2012 թվականներ (կատարված է) |
5) Պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) կիրառմամբ բնակարանային ֆոնդի ձևավորման, դրա կառավարման, ինչպես նաև ենթակառուցվածքների վերանորոգման ուղղությամբ ծրագրի մշակում և իրականացում |
ՊՄԳ-ի կիրառման բարենպաստ դաշտի ձևավորում: |
Մշակված և սահմանված կարգով հաստատված համապատասխան ծրագիր, ինչպես նաև դրա իրականացման մեկնարկ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ Պետական բյուջե |
1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում |
