ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 օգոստոս 2022 թ. |
N 3999-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԱՆ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-XX-000540 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Արման Անտոնյանի կողմից 2022 թվականի օգոստոսի 18-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի մայիսի 15-ին անհատ ձեռնարկատեր Արման Անտոնյանին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-XX-000540 լիցենզիան:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) անհատ ձեռնարկատեր Արման Անտոնյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2022 թվական: