Գլխավոր տեղեկություն
Номер
N 47-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.02.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2022
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
18.01.2022
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
18.01.2022
Дата вступления в силу
20.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

18 հունվարի 2022 թ.

 N 47-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՏՄ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 09.02.23 N 119-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածը և 75-րդ հոդվածի 3-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայության մասով կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և լրացման կարգը` համաձայն N1 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 09.02.23 N 119-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Սույն հրամանի N1 հավելվածով սահմանված ձևով ավելացված արժեքի հարկի հաշվարկ ներկայացվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու եռամսյակների համար:

 

  Ռ. Բադասյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թվականի հունվարի 18-ի

N 47-Ն հրամանի

 

Ձև N 1

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՏՄ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ

1. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ռեզիդենտության երկիրը

 

4. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը (հաշվառման (գրանցման) հասցեն)

 

5. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հեռախոսահամարը

 

6. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն

 

7. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարեթիվ

       

Եռամսյակ

 

 

Արժույթը

Հարկման բազան` արտարժույթով

Փոխարժեքը

Հարկման բազան, դրամ

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), դրամ

8. Էլեկտրոնային ծառայության մասով

         
           
           

1) ընդամենը

   

9. էլեկտրոնային առևտրի
շրջանակներում ապրանքի
մատակարարման մասով

         
           
           

1) ընդամենը

   

10. Ընդամենը

   

Պաշտոնատար անձ

________________________________________________________

անունը, ազգանունը

(ձևը լրաց., խմբ. 09.02.23 N 119-Ն)

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՏՄ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

(վերնագիրը լրաց. 09.02.23 N 119-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայության մասով կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` ԱԱՀ հաշվարկ) լրացվում և հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան: ԱԱՀ հաշվարկը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: ԱԱՀ հաշվարկը ներկայացվում է`

1) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցված էլեկտրոնային ծառայության մասով,

2) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին մատակարարված ապրանքների մասով:

(1-ին կետը խմբ. 09.02.23 N 119-Ն)

2. ԱԱՀ հաշվարկի`

1) 1-ին կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2) 2-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

3) 3-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ռեզիդենտության երկիրը,

4) 4-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը (հաշվառման (գրանցման) հասցեն),

5) 5-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հեռախոսահամարը,

6) 6-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն:

(2-րդ կետը լրաց. 09.02.23 N 119-Ն)

3. ԱԱՀ հաշվարկի 1-6-րդ կետի տվյալները լրացվում են ինքնաշխատ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների էլեկտրոնային ԱԱՀ (e-VAT) համակարգում առկա տեղեկատվության հիման վրա:

4. ԱԱՀ հաշվարկի 7-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը` եռամսյակը, որի համար ներկայացվում է ԱԱՀ հաշվարկը:

5. ԱԱՀ հաշվարկի 8-րդ կետը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից միայն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայության մասով տվյալները: ԱԱՀ հաշվարկի 8-րդ կետի`

1) «Արժույթ» սյունակում լրացվում է այն արժույթը, որով արտահայտված` ԱԱՀ-ի հաշվարկի «Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատուցված էլեկտրոնային ծառայության հարկման բազան` առանց ԱԱՀ-ի: Ընդ որում`

ա. «Արժույթ» սյունակում արտարժույթ ընտրելուց հետո «Փոխարժեքը» սյունակը լրացվում է ինքնաշխատ` ելնելով էլեկտրոնային ծառայության մատուցման պահը համարվող օրը (հաշվետու եռամսյակի վերջին օրը) տվյալ արժույթի մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

բ. «Արժույթ» սյունակում ՀՀ դրամ ընտրելու դեպքում «Հարկման բազան` արտարժույթով» և «Փոխարժեքը» սյունակները չեն լրացվում,

գ. մատուցված էլեկտրոնային ծառայության հարկման բազան տարբեր արժույթով հաշվարկելու դեպքում` հարկման բազան ըստ տարբեր արժույթների լրացվում են առանձին տողերով,

2) «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատուցված էլեկտրոնային ծառայության հարկման բազան` արտահայտված ՀՀ դրամով («Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացված արժեքի և «Փոխարժեքը» սյունակում լրացված թվի արտադրյալ),

3) «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատուցված էլեկտրոնային ծառայության մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը («Հարկման բազան` դրամով» սյունակում լրացված արժեքի և ԱԱՀ-ի դրույքաչափի (20%) արտադրյալ),

4) 8-րդ կետի 1-ին ենթակետի «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատուցված էլեկտրոնային ծառայության մասով տվյալ սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը, իսկ «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում` տվյալ սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը:

(5-րդ կետը խմբ. 09.02.23 N 119-Ն)

6. ԱԱՀ հաշվարկի 9-րդ կետը լրացվում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում միայն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով տվյալները: ԱԱՀ հաշվարկի 9-րդ կետի`

1) «Արժույթ» սյունակում լրացվում է այն արժույթը, որով արտահայտված` ԱԱՀ-ի հաշվարկի «Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների մատակարարման հարկման բազան` առանց ԱԱՀ-ի: Ընդ որում`

ա. «Արժույթ» սյունակում արտարժույթ ընտրելուց հետո «Փոխարժեքը» սյունակը լրացվում է ինքնաշխատ` ելնելով ապրանքի մատակարարման պահը համարվող օրը (հաշվետու եռամսյակի վերջին օրը) տվյալ արժույթի մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

բ. «Արժույթ» սյունակում ՀՀ դրամ ընտրելու դեպքում «Հարկման բազան` արտարժույթով» և «Փոխարժեքը» սյունակները չեն լրացվում,

գ. մատակարարված ապրանքների հարկման բազան տարբեր արժույթով հաշվարկելու դեպքում` հարկման բազան ըստ տարբեր արժույթների լրացվում են առանձին տողերով,

2) «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ապրանքների հարկման բազան` արտահայտված ՀՀ դրամով («Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացված արժեքի և «Փոխարժեքը» սյունակում լրացված թվի արտադրյալ),

3) «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը («Հարկման բազան` դրամով» սյունակում լրացված արժեքի և ԱԱՀ-ի դրույքաչափի (20%) արտադրյալ),

4) 9-րդ կետի 1-ին ենթակետի «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ապրանքների մասով տվյալ սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը, իսկ «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում` տվյալ սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը:

(6-րդ կետը խմբ. 09.02.23 N 119-Ն)

7. ԱԱՀ հաշվարկի 10-րդ կետի`

1) «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է ԱԱՀ-ի հաշվարկի 8-րդ կետի 1-ին և 9-րդ կետի 1-ին ենթակետերի «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը,

2) «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում լրացվում է ԱԱՀ-ի հաշվարկի 8-րդ կետի 1-ին և 9-րդ կետի 1-ին ենթակետերի «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ)» սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը:

(7-րդ կետը լրաց. 09.02.23 N 119-Ն)

(կարգը լրաց., խմբ. 09.02.23 N 119-Ն)

(հավելվածը լրաց., խմբ. 09.02.23 N 119-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2023, N 119-Ն 14.02.2023, N 47-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան