Գլխավոր տեղեկություն
Номер
N 73-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
30.11.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
30.11.2022
Дата вступления в силу
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 նոյեմբերի 2022 թ.

N 73-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

 

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի նոյեմբերի 30-ի

N 73-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԱՌԱՐԿԱՅԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ

 

5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

Թեմա 1

Ես ապրում եմ լեռնային երկրում

Քարտեզն իմ գործիքն է՝ ժամանակի և տարածության մեջ

Նպատակ

Ձևավորել հայրենիք հասկացությունը մեկնաբանելու, տարբեր քարտեզներ ճանաչելու և կիրառելու հմտություն, հոգատար վերաբերմունք սեփական ազգի ու հայրենիքի պատմամշակութային ձեռքբերումների նկատմամբ:

Ուսումնասիրության հարցեր

Ո՞վ եմ ես ժամանակի և տարածության մեջ, ո՞րն է իմ հայրենիքը:

Ի՞նչ է քարտեզը, քարտեզների ի՞նչ տեսակներ կան, որո՞նք են տարբեր քարտեզների առանձնահատկությունները, ինչպե՞ս կիրառել դրանք:

Ինչպե՞ս է ձևավորվել տոհմածառը՝ յուրաքանչյուր ընտանիքի ու ազգի պատմությունը:

Արդյո՞ք կարելի է միշտ վստահել քարտեզներին:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Անհատ և պետություն

«Ժամանակ, տեղ, տարածություն»,

 «Հայրենիք»,

Վերջնարդյունք

1. Նկարագրի իր բնակության վայրը, պետությունը, հայոց հայրենիքը, նրա աշխարհագրական դիրքը, սահմանները, պատմաաշխարհագրական միջավայրը:

2. Ներկայացնի հայրենիքի խորհրդանիշները:

3. Մեկնաբանի և կիրառի զանազան քարտեզներ։

4. Գնահատի իր համայնքի, ազգի պատմամշակութային ձեռքբերումները:

Թեմայի բովանդակություն

1. Ես իմ փոքր հայրենիքում․ իմ համայնքը, մարզը և երկիրը:

2. Մեր հարևանները:

3. Քարտեզների տեսակները և տարբերությունը. Արդյոք կարևոր են քարտեզները պատմության մեջ:

4. Ես ճանապարհորդում եմ Հայկական լեռնաշխարհի տարածքով՝ նահանգներ, մայրաքաղաքներ, բերդեր, ամրոցներ, եկեղեցիներ, լեռներ, լճեր:

5. Զինանշաններ և դրոշներ՝ ժամանակակից և պատմական:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Բնակավայրի քարտեզի ստեղծում

2. Տոհմածառի կազմում

3. Հայկական լեռնաշխարհի տարածքի՝ նահանգներ, մայրաքաղաքներ, բերդեր, ամրոցներ, եկեղեցիներ, լեռներ, լճերի վերաբերյալ ալբոմի կամ գրքի ստեղծում։

Ժամանակի և տարածություն

Սովորողներն ուսումնասիրում են տարբեր մարդկանց ճանապարհորդությունները, մարդկության պատմության շրջադարձային կետերը, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության միջև հարաբերությունները, դրանց փոխկապվածությանը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Միջառարկայական կապերը թեմայում

Մաթեմատիկա-մասշտաբ

Բնագիտություն-աշխարհագրական օբյեկտների նկարագրություն

Մայրենի-տեքստերի ընթերցում՝ «Հերոդոտոս, Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Քսենոփոն, Մարկո Պոլո և այլք»:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 15, Հ16, Հ17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44, Հ45


Թեմա 2

Հայերի (իմ) ծագումնաբանությունը.

Հայկական լեռնաշխարհի բնակիչների կյանքը, կենցաղն ու ավանդապատումները

Նպատակ

Ձևավորել հայ ժողովրդի ծագումնաբանությունը, մշակույթը, կենցաղը, ավանդապատումները, ծեսերն ու տոները նկարագրելու և վերլուծելու կարողություն։ Սերմանել հոգատար վերաբերմունք ու վարքագիծ ազգային հոգևոր և նյութական մշակույթների նկատմամբ:

Ուսումնասիրության հարցեր

Ի՞նչ է մշակույթը, որոնք են մշակույթի տեսակները:

Ինչպե՞ս է մշակույթը կերտում մարդու, ազգի ինքնությունը:

Արդյո՞ք մշակութային ավանդույթների պահպանումը կարևոր է հասարակության ինքնության զարգացման համար:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Ինքնություն

«Զարգացում»

«Մշակույթ»

Վերջնարդյունք

1. Մեկնաբանի Հայկական լեռնաշխարհի բնակիչների ավանդական զբաղմունքը, առօրյա կյանքն ու կենցաղը, նյութական և հոգևոր մշակույթի բաղադրիչները (մշակույթը և կենցաղը, ազգային տարազը, խոհանոցը, կիրառական արվեստը), ավանդույթները, տոներն ու ծեսերը:

2. Վերլուծի հայ ժողովրդի ծագման մասին ավանդապատումները` ներկայացնի դրանց ազդեցությունը իր ինքնության ձևավորման վրա:

3. Վերլուծի տեղանքի ու իրադարձությունների, պատմաաշխարհագրական տեղանունների հետ կապված ավանդապատումները:

4. Գնահատի ազգային հոգևոր-մշակութային արժեքները՝ որպես համամարդկային արժեքներ:

5. Ներկայացնի Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթին ու կենցաղին:

Թեմայի բովանդակություն

1. Մշակույթ և կենցաղ․ ազգային տարազ, խոհանոց, կիրառական արվեստ։

2. Ավանդապատումներ. հայ ժողովրդի ծագում, տեղանք՝ աշխարհագրական և պատմական վայրեր:

3. Ավանդույթներ, ծեսեր, պետական և եկեղեցական տոներ։

4. Հայաստանի ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթն ու կենցաղը, ավանդույթներն ու տոները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Թղթապանակի ստեղծում կիրառական արվեստի վերաբերյալ

2. Սահիկաշարի ստեղծում

3. Հարցազրույց տատիկների, պապիկների հետ

4. Գրի առնի տեղական ավանդույթներ ու ավանդապատումներ

5. Շաբաթօրյակի կազմակերպում պատմամշակութային և հոգևոր հուշարձաններում

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Վերլուծի ավանդապատումները, դրանց ունեցած ազդեցությունը տեղանունների, մեր ազգի ինքնության ձևավորման, հայի տեսակի ձևավորման վրա:

Սովորողները ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով մենք բացահայտում և արտահայտում ենք գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ, արժևորում ենք գեղագիտական ճաշակն ու ստեղծարարությունը:

Միջառարկայական կապերը թեմայում

 

Մայրենի-ազգային տոների ու ավանդույթների, կենցաղի նկարագրությունը

Արվեստ-տոների բեմադրում, ազգային երգ ու պար

 

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

 

Հ 15, Հ16, Հ17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44, Հ45

 

 

Թեմա 3

Հայոց քրիստոնեական արժեհամակարգը

Նպատակ

Ձևավորել քրիստոնեության հոգևոր, բարոյական, արժեքային համակարգի հիմունքները ուսումնասիրելու, հոգևոր-ազգային կառույցի դերը հասարակության կյանքում կարևորելու հմտություն, հարգանք սեփական ավանդույթների նկատմամբ:

Ուսումնասիրության հարցեր

Ի՞նչ է քրիստոնեական արժեհամակարգը, ի՞նչ է խորհուրդը:

Ինչպե՞ս է ընդունվել քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն:

Արդյո՞ք կրոնական բազմազանությունն է տարբերակում ազգերին:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Արժեք

 «Հավատք»,

 «Փոփոխություն»,

Վերջնարդյունք

1. Ուսումնասիրի քրիստոնեության հոգևոր, բարոյական, արժեքային համակարգի հիմունքները:

2. Նկարագրի պատմական և մշակութային գործիչներին ու նրանց գործունեությունը քրիստոնեության ընդունման և տարածման գործում:

3. Մեկնաբանի քրիստոնեական եկեղեցու խորհուրդները:

4. Նկարագրի Հայաստանում բնակվող այլ ժողովուրդների կրոնա-դավանաբանական համակարգերը:

5. Համեմատի նախաքրիստոնեական և քրիստոնեական արժեհամակարգերի ընդհանրություններն ու առանձնահատկությունները հայ հասարակության մեջ:

Թեմայի բովանդակություն

1. Քրիստոնեական արժեհամակարգ. աստվածաշնչյան առակներ, Նորկտակարանային պատմություններ։

2. Քրիստոնեական եկեղեցու խորհուրդները:

3. Քրիստոնեության ընդունումը. առաքյալները:

4. Հայոց եկեղեցու սրբերը:

5. Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մեսրոպ Մաշտոց:

6. Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների կրոնա-մշակութային համակարգերը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Աղբյուրների ուսումնասիրություն

Դերային և համագործակցային խաղեր

Իրավիճակների խաղարկում և քննարկում

Բանավեճ

Ժամանակ և տարածություն

Գոյությունը լիարժեք ընկալելու համար անհրաժեշտ է «մոտենալ» տարածությանը և ժամանակին/ տարբեր մարդկանց կենցաղ, նրանց պատմություններ, ճանապարհորդություններ, մարդկության պատմության շրջադարձային կետեր, հայտնագործություններ, գյուտեր, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության միջև հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Միջառարկայական կապերը թեմայում

Մայրենի-ստեղծագործությունների գրական արժեքի գնահատում

Արվեստ- մանրանկարչության ուսումնասիրում, երգեր

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 15, Հ16, Հ17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44, Հ45


Թեմա 4

Իմ հայրենիքի էպոսը՝ «Սասնա ծռեր» և այլ ժողովուրդների էպիկական պատումները

Նպատակ

Ձևավորել «Սասնա ծռեր» էպոսի և այլ ժողովուրդների էպիկական պատումների օրինակով ազգերի մշակութային առանձնահատկությունները վեր հանելու հմտություն։

Ուսումնասիրության հարցեր

Ի՞նչ է էպոսը, ի՞նչ է ազատությունը, անկախությունը, հավասարությունը:

Ինչպե՞ս է էպոսում ներկայացված հայ ժողովրդի մշակութային առանձնահատկությունները։

Արդյոք ազատությունն ու անկախությունը կարևոր են պետություն ունենալու համար:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Արժեք

 «Մշակույթ»,

 «Հարաբերություններ»,

Վերջնարդյունք

1. Վերլուծի «Սասունցի Դավիթ» էպոսում ներկայացված արժեհամակարգը:

2. Համեմատի և հակադրի այլ ժողովուրդների էպոսներում ներկայացված արժեհամակարգը «Սասունցի Դավիթ» էպոսի հետ:

3. Տարբերակի էպոսի հերոսների գործունեությունը:

4. Մեկնաբանի Էպոսի հերոսների բնավորության գծերը և գնահատի նրանց ազդեցությունը իր վարքի դրսևորման վրա:

5. Հետազոտի և բացահայտի սեփական շրջապատում էպոսի <մերօրյա>> հերոսներին:

Թեմայի բովանդակություն

1. «Սասունցի Դավիթ» էպոսը:
2. Հասարակությունն էպոսում:
3. Կերպարներն էպոսում:
4. Էպոսի դերը հայրենասիրության և ազգային արժեհամակարգի ձևավորման գործում:
5. Այլ ժողովուրդների էպոսները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Հերոսների կերպարների ուսումնասիրում

Աղբյուրի ուսումնասիրում

Զեկույց

Անհատներ և հարաբերություններ

  Ո՞վ եմ ես: Ո՞վ ենք մենք:

Սովորողներն ուսումնասիրում են էպոսի հերոսների կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերությունները, ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրություններն ու տարբերությունները: Էպոսի արժեհամակարգերի և իրենց արժեհամակարգերի համեմատություն են անում՝ տեսնելու թե՞ էպոսի որ հերոսների արժեհամակարգի կրողներն են:

Միջառարկայական կապերը թեմայում

Մայրենի -առասպել, էպոս

Բնագիտություն- կլիմայի կամ լանդշաֆտի փոփոխություն

Մաթեմատիկա-օրացույց՝ լուսնային, արևային, շաբաթների բաժանում և այլն

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 15, Հ16, Հ17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44, Հ45


Թեմա 5

Անհատն ու հասարակությունը

Նպատակ

Ձևավորել անհատների դերը հասարակության ձևավորման գործում վերլուծելու, գնահատելու հմտություններ:

Ուսումնասիրության հարցեր

Ի՞նչ գործոններ են ազդում անհատի և հասարակության ձևավորման վրա:

Ո՞րն է անհատի ունեցած ազդեցությունը հասարակության վրա:

Արդյոք անհատի ազդեցությունը հասարակության վրա միայն դրական է:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Համակեցություն

 Փոփոխություն,

Զարգացում

Վերջնարդյունք

1. Ուսումնասիրի անհատի ունեցած ազդեցությունը հայ հասարակության վրա:

2. Վերլուծի անհատի ունեցած դերը հասարակության զարգացման տարբեր բնագավառներում:

3. Գնահատի անհատի ունեցած դերը հասարակության կյանքում՝ ձևավորելով հարգալից վերաբերմունք նորարարություն արժեհամակարգի վերաբերյալ:

Թեմայի բովանդակություն

1. Ո՞վ է անհատը․ քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային գործիչ։

2. Ինչպես է ձևավորվում հասարակությունը։

3. Անհատի դերը հասարակության կայացման գործում։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Պաստառ

Հարցում

Թղթապանակ

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Սովորողները ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով մենք բացահայտում և արտահայտում ենք գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ, արժևորում ենք գեղագիտությունը և ստեղծարարությունը:

Միջառարկայական կապերը թեմայում

Մայրենի-ստեղծագործությունների գրական արժեքի գնահատում

Մաթեմատիկա-հաշվարկներ, խնդիրների ստեղծում

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 15, Հ16, Հ17, Հ 25, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44, Հ45

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան