Գլխավոր տեղեկություն
Номер
N 822-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.08.2022
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
09.08.2022
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
09.08.2022
Дата вступления в силу
01.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

9 օգոստոսի 2022 թ.

N 822-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի ԹԻՎ 337-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի ապրիլի 17-ի «Հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի փետրվարի 24-ի թիվ 58-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 337‑Ն հրամանում (այսուհետև` Հրաման) և Հրամանով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Հրամանի վերնագրից, 1-ին կետից և Հավելվածի N 1-ի «Հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության» անվանումից, 1-ին և 20-րդ կետերից հանել «օրինակելի» բառը,

2) Հավելվածի N 1-ի «Հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության ձևում» (այսուհետև՝ Ձև) «Աուդիտորական եզրակացություն» բառերը փոխարինել «Ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը`» բառերով,

3) Հավելվածի N 1-ի Ձևում «Թերթ» բառը փոխարինել «Էջերի քանակը» բառերով,

4) Հավելվածի N 1-ի 4-րդ կետում «կայքը» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերը,

5) Հավելվածի N 1-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6.Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում Հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց (բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում աշխատանք կատարողների) ընդհանուր քանակը:»,

6) Հավելվածի N 1-ի 9-րդ կետում «հանրագումարը» բառից հետո լրացնել «,բացառությամբ հիմնադրամի հիմնադրի կողմից կատարված ներդրումների» բառերը,

7) Հավելվածի N 1-ի 19-րդ կետում «հաշվետվությունը» բառից հետո լրացնել «ներբեռնելուց, ստորագրելուց և վերբեռնելուց հետո» բառերը,

8) Հավելվածի N 1-ի 21-րդ կետում «լրացվում է» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված եկամուտների և ծախսերի հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառմամբ, հայերեն,» բառերը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:

 

  Ռ. Բադասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան