Գլխավոր տեղեկություն
Номер
N 1094-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
08.06.2022
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
08.06.2022
Дата вступления в силу
09.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

08 հունիսի 2022 թ.

N 1094-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

    

«ԱՎԱՆԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հ.56 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

                   

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 140/8 եզրակացությունը՝

             

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

                 

1. «Ավանի մսուր-մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հ.56 մսուր-մանկապարտեզ հիմնարկին տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, կրտսեր 1-ին նախադպրոցական տարիքային խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 20 տեղերի թվով, կրտսեր 2-րդ և միջին նախադպրոցական տարիքային խմբերով՝ սովորողների համակազմի սահմանային 60-ական տեղերի թվերով, ավագ նախադպրոցական տարիքային խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 90 տեղերի թվով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

                        

Պարտականությունները կատարող

Ա. Մարտիրոսյան

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան