ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 մայիսի 2022 թ. ք. Երևան |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «2022 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 18-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «2.1» կետի՝ «Տպաքանակը (հատ)» սյունակի «2 500 000, 1 000 000, 2 000 000, 1 000 000, 2 500 000, 600 000, 600 000, 1 000 000, 800 000, 500 000, 500 000» թվերը համապատասխանաբար փոխարինել «1 680 000, 700 000, 1 200 000, 700 000, 1 800 000, 300 000, 300 000, 700 000, 600 000, 300 000, 300 000» թվերով.
2) «5.1» կետի՝ «Տպաքանակը (հատ)» սյունակի «20 000» թիվը փոխարինել «30 000» թվով:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թվականի փետրվարի 14-ի «Փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» N 01-Ն hրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գործողության մեջ դնել` Նույնատիպ թողարկում. 16-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն թեմային նվիրված «Վանի թագավորություն / Van Kingdom. Պետական Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ. The State Hermitage Museum, Saint Petersburg. Թևավոր արձանիկ մարդու մարմնով, մ.թ.ա. VIII-VII դդ. Winged figurine with a human torso, VIII-VII cc. B.C.» 11 նամականիշը՝ անվանագինը 10 դրամ, տպաքանակը` 1 680 000 հատ, անվանագինը` 20 դրամ, տպաքանակը` 700 000 հատ, անվանագինը` 50 դրամ, տպաքանակը` 1 200 000 հատ, անվանագինը` 70 դրամ, տպաքանակը` 700 000 հատ, անվանագինը` 100 դրամ, տպաքանակը` 1 800 000 հատ, անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 300 000 հատ, անվանագինը` 290 դրամ, տպաքանակը` 300 000 հատ, անվանագինը` 400 դրամ, տպաքանակը` 700 000 հատ, անվանագինը` 450 դրամ, տպաքանակը` 600 000 հատ, անվանագինը` 1000 դրամ, տպաքանակը` 300 000 հատ, անվանագինը` 1600 դրամ, տպաքանակը` 300 000 հատ:»
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 18-Ն հրամանում փոփոխություն կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» N 03-Ն hրամանի 3-րդ կետի 4-րդ ենթակետի «20 000» թիվը փոխարինել «30 000» թվով:
Ռ. Խաչատրյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2022 թվական: