ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հոկտեմբերի 2022 թ. |
N 70-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԵՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՍԱՂՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
1 ) Վերարտադրողականության դոնորի վերաբերյալ գրանցամատյանի ձևը, համաձայն հավելված N 1-ի:
2) Դոնորական սաղմերի վերաբերյալ գրանցամատյանի ձևը, համաձայն հավելված N 2-ի:
2. Սույն հրամանով հաստատված գրանցամատյանները լրացվում են էլեկտրոնային եղանակով` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից, ընդ որում
1) հավելված 1-ով հաստատված գրանցամատյանը լրացվում է ինքնաշխատ եղանակով` վերարտադրողականության դոնորի վերաբերյալ էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրված տեղեկատվության հիման վրա,
2) հավելված 2-ով հաստատված գրանցամատյանը լրացվում է բժշկական կազմակերպության կողմից դոնորական սաղմի տնօրինումը ստանձնելուց հետո` ծածկագրավորված սաղմի կենսաբանական ծնողների (վերարտադրողականության դոնորների), ռեցիպիենտների, սաղմերի վերաբերյալ էլեկտրոնային առողջապահության համակարգ ամբողջական տեղեկատվությունը ներբեռնելու միջոցով:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան |
Հավելված N 1 Առողջապահության նախարարի «19» հոկտեմբեր 2022 թ. N 70-Ն հրամանի |
Ձև
Վերարտադրողականության դոնորի վերաբերյալ գրանցամատյանի
Վերարտադրողականության դոնորի վերաբերյալ տեղեկատվություն | |||||||
Վերարտա-դրողակա-նության դոնորի կոդ |
Վերարտա-դրողակա-նության դոնորի ՀԾՀ-ի վերջին թիվ |
Սեռ |
1 ամսվա ընթացքում սերմի հանձնման քանակ |
Ակտիվ դոնոր հանդիսանալու ժամանակա-հատված |
Ձվաբջիջների արտածծման քանակ |
Ստացված սեռաբջիջների քանակ |
Ծնված երեխաների թիվ |
իգական |
|||||||
արական |
Հավելված N 2 Առողջապահության նախարարի «19» հոկտեմբեր 2022 թ. N 70-Ն հրամանի |
Ձև
Դոնորական սաղմերի վերաբերյալ գրանցամատյանի
Դոնորական սաղմի (երի) դոնորների ծածկագրեր |
Դոնորական սաղմի(երի) ծածկագիր |
Դոնորական սաղմի (երի) տրամադրման համաձայնու-թյան ձևի ամսաթիվ |
Սառեցման միջավայր |
Դոնորական սաղմի/երի փորձանոթի համար |
Ռեցիպիենտի (ների) ծածկագիր |
Դոնորական սաղմի (երի) ապասառեցման ամսաթիվ |
Դոնորական սաղմի(երի) ներպա-տվաստման ամսաթիվ |
Կին_____ Տղամարդ__ |
1. |
1. |
1. |
Կին____ Տղամարդ___ |
1. |
1. | |
2. |
2. |
2. |
2. |
2. | |||
3. |
3. |
3. |
3. |
3. | |||
4. |
4. |
4. |
4. |
4. | |||
5. |
5. |
5. |
5. |
5. | |||
6. |
6. |
6. |
6. |
6. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2022 թվական: