Գլխավոր տեղեկություն
Номер
N 94-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.02.2022-07.09.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 31.01.2022
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
31.01.2022
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
31.01.2022
Дата вступления в силу
01.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

31 հունվարի 2022 թ.

 N 94-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) Մաքսային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի․

2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  Ռ. Բադասյան

 

Հավելված 1

Պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թ. հունվարի 31-ի

N 94-Ն հրամանի

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի (այսուհետ՝ դասընթաց) կազմակերպման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, քննական հանձնաժողովի կազմավորման հետ կապված հարաբերությունները, դասընթացի արդյունքներն ամփոփելու և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները։

2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման բաժինների պետերը և նրանց տեղակալները։ Դասընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Ուսումնական կենտրոն)։

3. Դասընթացը բաղկացած է երկու փուլից՝ տեսական և գործնական։

4. Տեսական մասը կազմում է 85-95 դասաժամ, յուրաքանչյուր դասաժամի տևողությունը 45 րոպե է։ Տեսական մասի ավարտից հետո կազմակերպվում է դասընթացի գործնական մասը՝ 10 շաբաթ տևողությամբ։

5. Դասընթացի տեսական մասը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին համապատասխան, իսկ գործնական մասը՝ ստորաբաժանումների աշխատանքային գրաֆիկից ելնելով։

6. Դասընթացի տեսական մասը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնում՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում (այդ թվում՝ լսարանային սենյակներ, համակարգչային սենյակ)։ Դասընթացի տեսական մասի առանձին թեմաների դասավանդումը կարող է կազմակերպվել նաև այլ կազմակերպությունների՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում։

7. Դասընթացի տեսական մասը կազմակերպվում է դասընթացի ուսումնական պլանի հիման վրա Ուսումնական կենտրոնի կողմից հաստիքային կամ արտահաստիքային կարգով ներգրավված դասախոսական կազմի միջոցով։

8. Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ։

9. Դասընթացի գործնական մասը կազմակերպվում է մաքսային մարմնի ստորաբաժանումներում։ Գործնական մասը մաքսային ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներն են, որն անցկացվում է գործնական խնդիրների լուծման համար տեսական գիտելիքները կիրառելու, գործնական ունակությունների և հմտությունների ձեռքբերման, մշակման և ամրապնդման նպատակով:

 

2. Դասընթացի բովանդակությունը

 

10. Դասընթացն անց է կացվում հետևյալ թեմաներով․

 

Դասընթացի թեման

Դասերի քանակը

Սահմանադրություն

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

1

Հանրային ծառայություն

«Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենք

1

Մաքսային ծառայություն

«Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենք

2

Մաքսային մարմնի կառուցվածք

ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702-Լ որոշում

1

Ընդհանուր դրույթներ և սահմանումներ

(Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք (այսուհետ՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք),
«Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենք)

2

ԵԱՏՄ և տարածաշրջանային համագործակցություն

(«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր,
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագիր,
Վրաստանի և Իրանի հետ համագործակցության ոլորտում պայմանագրեր)

1

Համաշխարհային մաքսային կազմակերպություն և միջազգային համագործակցություն

(Մաքսային համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին կոնվենցիա,
Բերգենյան համաձայնագիր,
ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր,
Առևտրի դյուրացման համաձայնագիր)

2

Հայտարարատու և հայտարարագրման ժամանակ ներկայացվող փաստաթղթեր և տեղեկություններ

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք)

2

Միության տարածք ապրանքների ժամանումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները, Միության տարածքից ապրանքների մեկնումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք 80-րդ հոդված, 14-րդ և 15-րդ գլուխներ, «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի 149-րդ հոդվածի 4-5-րդ մասեր)

4

Մաքսային ընթացակարգեր

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք 126-ից մինչև 254-րդ հոդվածներ,
«Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենք,
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր,
ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը սահմանելու մասին» թիվ 1359-Ն որոշում)

6

Արգելքներ և սահմանափակումներ

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և(կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» թիվ 1524-Ն որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժական և սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 317 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում բույսերի կարանտինային հսկողություն ապահովելու մասին» թիվ 318 որոշում))

4

Մաքսային արժեք

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք՝ 37-ից 45-րդ հոդվածներ, 313-րդ հոդված, 325-րդ հոդված, 105-րդ հոդված,
«Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենք,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության անցկացման առանձնահատկությունների մասին N 42 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 283 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 19-ի Ապրանքների մաքսային արժեքի հետաձգված որոշման կարգը հաստատելու մասին N 103 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի Մաքսային արժեքի որոշման ժամանակ պահուստային մեթոդի կիրառման մասին N 138 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 22-ի թիվ 83 որոշում)

4

Ընդհանուր դրույթներ մաքսային վճարների վերաբերյալ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր, մաքսային մարմիններին վճարվող այլ վճարներ

(«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 5 և N 8 հավելվածներ,
ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք 2-րդ բաժին,
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենք,
«Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենք,
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգիրք)

3

Ծագման երկրի վերաբերյալ կարգավորումներ

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,
ԵԱՏՄ մասին պայմանագիր հոդված 37, հոդված 102,
Ազատ առևտրի մասին համաձայնագրեր և ոլորտը կարգավորող ԵՏՀ որոշումներ,
ՀՀ կառավարության 2015թ-ի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1772 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 514-Ն որոշում)

2

Ապրանքների բացթողում և ապրանքային հայտարարագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը (էլեկտրոնային կառավարման համակարգ)

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք Գլուխ 18,
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք Հոդված 112,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի «Ապրանքների բացթողնմանն առնչվող հարցերի մասին» թիվ 188 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու և մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մի քանի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 289 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշում,
Մաքսային միության հանձնաժողովի 2010թ հունիսի 18-ի թիվ 289 որոշում

4

Ապրանքների և տարանցման հայտարարագրերը և դրանց լրացման կարգը (էլեկտրոնային կառավարման համակարգ)

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային հայտարարագրերի լրացման հրահանգների և մաքսային հայտարարագրերի ձևերի մասին» թիվ 257 որոշում,
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Տարանցման հայտարարագրի ձևերի և լրացման կարգի մասին» թիվ 289 որոշում ,
ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի
«Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները» թիվ 194-Ն որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 2-ի «Ապրանքային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժման կարգի վերաբերյալ» թիվ 98 որոշում,
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշում)

4

Ուղևորային մաքսային հայտարարագիրը և մաքսային մուտքի օրդերի լրացման կարգը (էլեկտրոնային կառավարման համակարգ)

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի 79 որոշում,
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 311 որոշում)

2

Ապրանքների դասակարգում

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգիչ

4

Մաքսային տարանցում

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք Գլուխ 43,
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ 438 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 170 որոշում)

4

Մաքսային հսկողություն

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք 2-րդ հոդվածի 1-ին կետի 41-րդ ենթակետ, 14-րդ հոդված, 310-321-րդ հոդվածներ,
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածի 110-րդ հոդվածի 3-րդ կետ,
ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և/կամ միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի թիվ 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1327-Ն որոշում)

6

Հետբացթողումային հսկողություն

2

Ժամանակավոր պահպանություն

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք,
ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 592-Ն որոշում)

2

Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխումը

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք (գլուխ 37),
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249.1 հոդված,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» 107 որոշում,
Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 24/13 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 130 որոշում,
ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249.1-ին հոդվածում նշված անձանց կողմից մաքսային վճարների արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1312-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Ն որոշում
ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1131-Ն որոշում ,
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 26-ի «Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների կողմից ծառայության ավարտից հետո առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծվող գույքի բնաիրային չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1342-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 359-Ն որոշում)

4

Մաքսային ծառայության գործառնություններին առնչվող քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի համապատասխան դրույթներ

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,
Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգիրք
Հայաստանի Հանրապետության
Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի,
Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրք
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրք,
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք)

2

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենք

2

Մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության պաշտպանության իրականացում

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր,
ՄՍ օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված գործողությունների համակարգման մասին համաձայնագիր, «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենք)

1

Նախնական հայտարարագրում

(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք հոդված 114)

2

Մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգեր, այդ թվում՝

 

1. ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան

3

2. թույլատվական փաստաթղթեր

1

Հաճախորդների սպասարկման և հոգեբանության հիմունքներ

3-9

Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ

4

11. Գործնական մասի կազմակերպման համար դասընթացի մասնակիցները ներառվում են, որպես կանոն, 20-30 հոգուց բաղկացած խմբերում, որոնց համար մաքսային ծառայող հանդիսացող անձանցից նշանակվում են գործնական մասի ղեկավարներ։

12. Մասնակիցը ներգրավվում է մաքսային գործառնության բոլոր փուլերում՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ ամբողջական գործնական գիտելիքներ ստանալու նպատակով և մասնակցում է մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթների իրականացմանը։ Այդ նպատակով գործնական մասի, որպես կանոն, մինչև 70%-ը կազմակերպվում է այն ստորաբաժանումում, որի հաստիքների համալրման նպատակով կազմակերպվել է դասընթացի ընդունելությունը։ Գործնական մասի, որպես կանոն, մինչև 30%-ը կազմակերպվում է մաքսային ծառայության գործառույթներ իրականացնող այլ ստորաբաժանումներում։ Սույն կետով նախատեսված համամասնությամբ գործնական մասի կազմակերպման պատասխանատուն գործնական մասի ղեկավարն է։

 

3. Դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման կարգը

 

13. Դասընթացի տեսական մասի յուրաքանչյուր շաբաթվա դասերի տևողությունն առավելագույնը կարող է կազմել մինչև 20 ժամ, օրական առավելագույնը՝ մինչև 5 ժամ։ Յուրաքանչյուր շաբաթվա դասերի ավարտից հետո անցկացվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 40 րոպե։

14. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված հարցերից։ Թեստավորման հարցաշարը պետք է պարունակի շաբաթվա ընթացքում դասավանդված բոլոր նյութերի վերաբերյալ հարցեր։

15. Յուրաքանչյուր շաբաթ ամփոփվում է մասնակիցների առաջխաղացումը։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ շաբաթվա ավարտին սույն կարգի 13-րդ կետին համապատասխան կազմակերպվող թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ շաբաթվա ընթացքում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 4 և ավել դաս՝ զրկվում են տվյալ դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:

16. Դասընթացի տեսական մասի գնահատականը՝ տեսական դասընթացի ընթացքում յուրաքանչյուր մասնակցի թեստավորումների արդյունքների հանրագումարն է։

17. Դասընթացի գործնական մասին մասնակցելու իրավունքից զրկվում են նաև 20 և ավել դաս անհարգելի բացակայություն ունեցող մասնակիցները։

18. Դասընթացի գործնական մասին մասնակցության իրավունք ձեռք բերած մասնակիցները դասընթացի գործնական մասը անցկացնում են սույն կարգի 12-րդ կետում նախատեսված ստորաբաժանումներում։

19. Դասընթացի գործնական մասի ավարտից հետո մասնակիցը լրացնում է սույն հավելված N1 Ձևով սահմանված թերթիկ, որտեղ ամփոփում է տեսական և գործնական դասընթացների արդյունքները, գնահատում է իր տեսանկյունից համապատասխանությունը մաքսային ծառայությունում իրականացվող աշխատանքներին:

20. Դասընթացի գործնական մասի ղեկավարը լրացնում է մասնակցի բնութագիրը` համաձայն սույն հավելված N2 Ձևի:

21. Մասնակցի գնահատումն իրականացվում է «3600 գնահատման համակարգ»-ով` համաձայն սույն հավելվածի N3 Ձևի: Մասնավորապես մասնակցի վերաբերյալ կարծիք են ներկայացնում նաև գործնական մասի ստորաբաժանման առնվազն 2 մաքսային ծառայող կամ տվյալ մասնակցի հետ գործնական մասի դասընթացին մասնակցած մասնակից:

22. Սույն հավելվածի 20-րդ և 21-րդ կետերում նշված գնահատում իրականացնող անձինք Ուսումնական կենտրոն են ներկայացնում են հայտարարություն այն մասին, որ մասնակիցը իրենց հետ փոխկապակցված անձ չի հանդիսանում: Ընդ որում, սույն կարգի իմաստով փոխկապակցված անձինք են մասնակցի ամուսինը, մասնակցի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, մասնակցի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները:

23. Դասընթացի գործնական մասի ավարտից հետո Ուսումնական կենտրոնը կազմակերպում է մասնակիցների ավարտական քննությունը։

24. Ավարտական քննության անցկացման համար կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է ավարտական քննական հանձնաժողով։

25. Ավարտական քննական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմված է 5 անդամից։

26. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մաքսային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կամ նրան փոխարինող անձը, այն ստորաբաժանման ղեկավարը, որտեղ նախատեսվում է իրականացնել պաշտոնի նշանակումը, կոմիտեի այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

27. Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն իրականացնում է Ուսումնական կենտրոնը։

28. Քննական առաջադրանքները կազմում է Ուսումնական կենտրոնը՝ դասընթացի տեսական մասի յուրաքանչյուր շաբաթվա դասավանդված առարկաների շրջանակից և գործնական մասում մասնակցի կողմից իրականացված գործառույթների շրջանակից և ապահովում է դրանց գաղտնիությունը։

29. Հանձնաժողովը սույն հավելվածի 28-րդ կետից բացի ավարտական քննության ընթացքում մասնակցին հարցեր կարող է ուղղել նաև՝ հաշվի առնելով սույն հավելվածի 19-21-րդ կետերով նախատեսված գնահատման թերթիկները։

30. Ավարտական քննության արդյունքում գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝ ամբողջական պատասխանի դեպքում՝ 2 բալ, թերի պատասխանի դեպքում՝ 1 բալ, իսկ սխալ պատասխանի կամ պատասխան չհնչեցնելու դեպքերում՝ 0 բալ:

31. Եթե ավարտական քննության արդյունքում ձևավորված գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից, ապա տվյալ մասնակիցը համարվում է դասընթացը հաջողությամբ չանցած և չի ընդգրկվում թեկնածուների ցուցակում։

32. Ավարտական քննությունից առնվազն 3 (երեք) օր առաջ քննության վայրի, օրվա և ժամի մասին տեղեկությունները ուղարկվում են մասնակիցներին նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին, և այդ կապակցությամբ հայտարարությունը տեղադրվում է Ուսումնական կենտրոնի վարչական շենքում' ի տես: Ուսումնական կենտրոնի կողմից նշանակված քննության օրվա և ժամի փոփոխության դեպքում այն չի կարող նշանակվել նախկինում նշանակված օրից կամ ժամից ավելի շուտ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է քննությունը հանձնող բոլոր մասնակիցների համաձայնությունը: Քննության օրվա և ժամի փոփոխության մասին տեղեկությունը մասնակցին ուղարկվում է ոչ ուշ քան քննությանը նախորդող օրը։

33. Ավարտական քննության ընթացքը ձայնագրվում է։

34. Մասնակիցը ավարտական քննությանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

35. Ավարտական քննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը կարող է բողոք ներկայացնել ավարտական քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունը հայտնի դառնալուց հետո 1 օրվա ընթացքում։ Ներկայացվող բողոքում պետք է հստակ նշված լինի ավարտական քննության կոնկրետ հարցը (խնդիրը) ու տրված պատասխանը:

36. Ավարտական քննության արդյունքները բողոքարկվում են կոմիտեի նախագահին` գրավոր:

37. Բողոքարկումը ավարտական քննության որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև քննության արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

38. Մասնակցի կողմից ավարտական քննության արդյունքների բողոքարկման դեպքում Ուսումնական կենտրոնը բողոքը ստանալուց հետո ոչ ուշ, քան քննության մասնակցի (մասնակիցների) քննության արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացումից հետո 2 ժամվա ընթացքում կազմում և Հանձնաժողովին է փոխանցում ավարտական քննության բողոքարկման վերաբերյալ տեղեկանքը և բողոքը: Հանձնաժողովը քննում է այն և կազմում համապատասխան գրավոր առաջարկություն:

39. Հանձնաժողովը քննության մասնակցի (մասնակիցների) քննության արդյունքների բողոքարկման դիմումը՝ համապատասխան առաջարկությամբ, հարցը (հարցերը), դրա ճիշտ պատասխանի ձևանմուշը և քննության մասնակցի ձայնագրությունը ոչ ուշ, քան քննության մասնակցի հարցազրույցի արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է կոմիտեի նախագահին: Կոմիտեի նախագահը ոչ ուշ, քան համապատասխան առաջարկի և դրան կցված բողոքարկման դիմումի ստացմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննում է դիմումը և ընդունում է հարցազրույցի արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին հրաման:

40. Եթե կոմիտեի նախագահը մասնակցի քննության հարցի արդյունքի վերաբերյալ բողոքը համարում է հիմնավոր և որոշում է բավարարել այն, ապա կատարվում է հարցազրույցի արդյունքների վերահաշվարկ մյուս բոլոր մասնակիցների համար, եթե սխալ է համարվում հարցազրույցի որևէ հարց (խնդիր):

41. Ավարտական քննության բողոքարկման արդյունքներով ընդունված հրամանի օրինակը էլեկտրոնային տարբերակով ներկայացվում է ավարտական քննության մասնակցին (մասնակիցներին):

 

4. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

42. Դասընթացի արդյունքներն ամփոփում է Ուսումնական կենտրոնը։

43. Դասընթացի ամփոփումն իրականացնելիս հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝

1) դասընթացին մասնակցություն,

2) տեսական մասի գնահատականը, որը տեսական դասընթացի ընթացքում յուրաքանչյուր մասնակցի թեստավորումների արդյունքների հանրագումարն է։

3) գործնական մասի արդյունքներ (գործնական մասի ղեկավարի և ««3600 գնահատման համակարգ»-ով գնահատման թերթիկներով տրված բնութագրերը)

4) ավարտական քննության գնահատական։

44. Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 43-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝

 

Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը

Կշռային գնահատականը (միավոր)

դասընթացին մասնակցություն

15

տեսական մասի գնահատական

 20

գործնական մասի արդյունքներ (գործնական մասի ղեկավարի գնահատման թերթիկներով տրված բնութագիր)

 15

գործնական մասի արդյունքներ («3600 գնահատման համակարգ»-ով գնահատման թերթիկով տրված բնութագիր)

10
(Յուրաքանչյուր թերթիկի համար 5)

ավարտական քննության գնահատական

40

 

45. Կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝

1) ավարտական քննության արդյունքում՝

ա․ քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 96-100%՝ 40 կշռային միավոր,

բ․ քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 91-95%` 35 կշռային միավոր,

գ․ քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 86-90%` 30 կշռային միավոր,

դ․ քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 81-85%` 25 կշռային միավոր,

ե․ քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 76-80%` 20 կշռային միավոր,

զ․ քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 70-75%` 10 կշռային միավոր,

2) գործնական մասի ղեկավարի գնահատման թերթիկներով տրված բնութագիր՝

ա․ միանշանակ դրական՝ 15 միավոր,

բ․ առավելապես դրական՝ 10 միավոր,

գ․ առավելապես բացասական՝ 5 միավոր,

դ․ միանշանակ բացասական՝ 0 միավոր։

3) յուրաքանչյուր «3600 գնահատման համակարգ»-ով գնահատման թերթիկով տրված բնութագիր՝

ա․ միանշանակ դրական՝ 5 միավոր,

բ․ առավելապես դրական՝ 4 միավոր,

գ․ առավելապես բացասական՝ 2 միավոր,

դ․ միանշանակ բացասական՝ 0 միավոր։

4) տեսական մասի գնահատականի դեպքում՝

ա․ առավելագույն հնարավորից 90-100%՝ 20 կշռային միավոր,

բ․ առավելագույն հնարավորից 80-89%` 15 կշռային միավոր,

գ․ առավելագույն հնարավորից 70-79%` 10 կշռային միավոր:

5) դասընթացին մասնակցություն`

ա․ 80-85- ժամ մասնակցություն՝ 15 կշռային միավոր,

բ․ 76-79 ժամ մասնակցություն՝ 10 կշռային միավոր,

գ․ 72-75 ժամ մասնակցություն՝ 5 կշռային միավոր,

դ․ 68-71 ժամ մասնակցություն՝ 3 կշռային միավոր,

ե․ մինչև 68 ժամ մասնակցություն՝ 0 կշռային միավոր:

 

5. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

46. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած են համարվում 75 և ավել կշռային միավոր հավաքած մասնակիցները։

47. Սույն հավելվածի 46-րդ կետով նախատեսված կշռային միավորներ հավաքած մասնակիցներն ընդգրկվում են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ իրենց կողմից հավաքած կշռային միավորների՝ բարձրից ցածր սկզբունքից ելնելով։ Հավասար կշռային միավորների դեպքում հաշվի է առնվում ավարտական քննության արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։ Ավարտական քննության արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսի հավասարության դեպքում հաշվի է առնվում տեսական մասին գնահատականի՝ առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։

48. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է սույն որոշման հավելված 2-ով սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով։

 

Ձև 1

 

Գործնական դասընթացներն ավարտած մասնակցի ինքնաբնութագիր

 

Մասնակից` —————————————————————————————————————

(Անուն, ազգանուն, հայրանուն)

Ամսաթիվ` __.__._____թ.

 

Ուղեցույց` Անհրաժեշտ է հակիրճ բնութագրել ուսումնառության ընթացքում Ձեր կարծիքով լավագույնս յուրացրած թեմաները և փորձառության ցանկալի պրոֆիլը:

 

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

 

Ձև 2

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ

ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

«__»________202__ թ․

 

Մասնակից________________________________________________________________________ -ի

(Անուն, ազգանուն, հայրանուն)

 

Դասընթացի գործնական մասի ժամկետ՝

 

 Սկիզբը՝ «___»___________202__ թ․

 Ավարտը՝

 «___»______________202__ թ․

 

 

 

 

Դասընթացի գործնական մասի ընթացքում մասնակցի գործունեության արդյունքների նկարագրությունը՝

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

_______________________

 

Հաշվի առնելով վերոգրյալը` գնահատում եմ`

 

միանշանակ դրական

     

առավելապես դրական

     

առավելապես բացասական

     

միանշանակ բացասական

    

 

Ղեկավար՝

______________
(Ստորագրություն)

_______________________________________
(Անուն, ազգանուն)

   

 ______________________________________

(Պաշտոն)

   

______________________________________

 

Ձև 3

 

3600 գնահատման թերթիկ

 

Ա.Ա.Հ`

Պաշտոն`

Մասնակցի Ա.Ա.Հ.`

Ամսաթիվ`

 

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

 

Հաշվի առնելով վերոգրյալը գնահատում եմ

 

միանշանակ դրական

      

առավելապես դրական

      

առավելապես բացասական

      

միանշանակ բացասական

      

Գնահատողի անուն Ազգանուն`

Ստորագրություն`

 

Հավելված 2

Պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թ. հունվարի 31-ի

N 94-Ն հրամանի

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ

 

Ներմուծեք նկարագրությունը_21504

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2022 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան