ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
15 նոյեմբերի 2021 թ. |
N 1866-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՐԱԶԴԱՆԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 19-ի 3-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 134/13 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Հրազդանի հումանիտար ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առկա և հեռակա ուսուցմամբ, ուսուցման հայերենով լեզվով, համապատասխանաբար 2 և 2,5 տարվա ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային համապատասխանաբար 10-ական և 15-ական տեղերով, 011301.00.7-«Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության՝ 011301.01.7-«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», 041201.00.7-«Ֆինանսներ» մասնագիտության՝ 041201.01.7-«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ», ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային համապատասխանաբար 10-ական տեղերով, 042101.00.7-«Իրավագիտություն» մասնագիտության՝ 042101.02.7-«Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք», 042101.03.7-«Քաղաքացիական իրավունք և դատավարություն» կրթական ծրագրով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա. Արշակյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին:
ՆԱԽԱՐԱՐ՝ |
Վ. Դումանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2021 թվական: