ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 փետրվարի 2022 թ. |
N 69-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 179-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հրամայում եմ՝
1. Արդարադատության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 179-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի և Հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածների վերնագրերից հանել «ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերը,
2) Հրամանի 1-ին և 2-րդ կետերից հանել «և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների» բառերը.
3) Հրամանով հաստատված N 1 հավելվածի՝
ա. 23-րդ կետից հանել «Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության մրցույթը կայանում է, եթե մրցույթին դիմել է թեկուզ մեկ քաղաքացի, իսկ» բառերը,
բ. 26-րդ կետի «6)» ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
4) Հրամանով հաստատված N 2 հավելվածի`
ա. 1-ին կետից հանել «և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների» բառերը,
բ. 3-րդ կետի «ընկերության» բառը փոխարինել «պետական կազմակերպության» բառերով,
գ. 13-րդ կետի «գ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
դ. 53-րդ կետի «ա» ենթակետի «փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «պետական կազմակերպության» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կ. Անդրեասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: