ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
13 մայիսի 2021 թ. |
N 733-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման 1-ին կետով հաստատված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրության 19-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 10-ի N 05/1 եզրակացությունը.
Հրամայում եմ՝
1. ՈՒժը կորցրած ճանաչել`
1) «ՄԱՄԻԿՈՆ-ՆԱՐԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05417 լիցենզիան և N 00001 ներդիրը:
2) «Ա. ՄԻՐԶՈՅԱՆ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05261 լիցենզիան և N 00011, N 00013, N 00014, N 00015 ներդիրները:
3) «ՆՈՐ ՏԱՔՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05295 լիցենզիան և N 00001-ից մինչև N 00028 ներդիրները:
|
Ս. Պապիկյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական