ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
24 սեպտեմբերի 2021 թ. ք. Երևան |
թիվ 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության և վերապատրաստման մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 7-րդ կետը «դիմորդների (ծառայողների)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության առանձին մարզերի կամ Երևան քաղաքի ստորաբաժանումներում պաշտոնի նշանակվելու նպատակով ընդունելության դիմում (զեկուցագիր) ներկայացնող դիմորդների (ծառայողների)» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ |
Վ. Ղազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2021 թվական: