Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
3 ապրիլի 2014 թվականի N 13
5. ՍԵՌԻ ՀԱՏԿԱՆԻՇՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2014 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 3-ի նիստի N 13 արձանագրային որոշման |
ՍԵՌԻ ՀԱՏԿԱՆԻՇՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
հ/հ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունք |
Կատարողը |
Համակատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության, նրանց տրամադրվող ծառայությունների բարելավմանն ու այդ ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
1.1 Կմշակվի սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների անցկացման «Ընտանեկան բռնություն» թեմայով ուսումնական մոդուլ և կիրականցվեն դրա ներդրմանն ուղղված աշխատանքներ: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշման 3-րդ և 4-րդ կետեր | |
1.2 Կմշակվեն ընտանեկան բռնության զոհերի բացահայտման, հաշվառման, հաղորդման, զոհերին համապատասխան աջակցության տրամադրման և ուղղորդման մեխանիզմների վերաբերյալ չափորոշիչներ և կիրականացվեն հանրային առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտի մասնագետների և ոստիկանների վերապատրաստման դասընթացներ: |
ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
ՀՀ մարզպետարաններ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |||
1.3 Կիրակաանցվեն մարզի համայնքներում ընտանեկան բռնության երևույթի գնահատմանն ուղղված միջոցառումներ. կկազմակերպվի երևույթի տարածվածության վերաբերյալ վերլուծություն, կտրամադրվի կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված խորհրդատվություն: |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |||
1.4 Կկազմակերպվեն քննարկումներ առողջապահության և ոստիկանության ոլորտի մասնագետների հետ ընտանեկան բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկատվության, հավաքագրման և ուղղորդման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ և կմշակվեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց ուղղորդման վերաբերյալ առաջարկություններ: |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |||
1.5 Կիրականցվեն սեռի հատկանիշով բռնության կանխարգելման նպատակային ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականցման մշտադիտարկման, գնահատման, հեռանկարային ծրագրերի նախանշման աշխատանքներ: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայ-նությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
2. |
Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություների տրամադրմանն ուղղված միջոցառումների իրականացում |
2.1 Կիրականացվեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց բացահայտման, ուղղորդման աշխատանքներ և կկազմակերպվի նրանց համապատասխան աջակցության տրամադրումը: |
ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան, ՀՀ Շիրակի մարզպետարան, ՀՀ Սյունիքի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով,
ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ | |
3. |
Տարբեր ոլորտների մասնագետների որակավորման` նրանց ընտանեկան բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացում |
3.1 Կիրականացվեն «Ընտանեկան բռնություն» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N 567-Ա որոշմամբ հաստատված ծրագրով, որի շրջանակում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների շուրջ 100 քաղաքացիական ծառայողներ: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե | ||
3.2 Կիրականացվի սեռական բռնության ենթարկված անձանց բժշկական օգնություն ցուցաբերող բուժաշխատողների ուսուցում արդեն իսկ մշակված և հաստատված ուղեցույցով: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
3.3 Հանրակրթական դպրոցների, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում կներառվեն ընտանեկան բռնությանը վերաբերող թեմաներ, կկազմակերպվեն քննարկումներ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
3.4 Հանրակրթական դպրոցի 8-11-րդ դասարաններում սովորողների շրջանում կանցկացվի «Առողջ ապրելակերպ» ուսուցողական դասընթաց` առողջ ապրելակերպի և ընտանեկան կյանքի նախապատրաստման հիմունքների վերաբերյալ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
|||||
3.5 Հանցագործության կանխարգելման պետական հայեցակարգի պահանջների համաձայն դպրոցականների շրջանում կկազմակերպվեն դասընթացներ` ընտանեկան բռնության վերաբերյալ: |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի տարածքային բաժին, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Սեպտեմբեր-հոկտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում | |||
3.6 Մարզերի 20 բուժաշխատողների համար կկազմակերպվեն դասընթացներ` բռնության հայտնաբերման և խորհրդատվական հմտությունների զարգացման նպատակով: |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
3.7 Մարզի համայնքներում կկազմակերպվեն դասընթացներ` «Սեռի հատկանիշով բռնության կանխարգելման» ծրագրի վերաբերյալ: |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |||
3.8 Հասարակության տարբեր խմբերի, այդ թվում երիտասարդների և առավել խոցելի խմբերի շրջանում կկազմակերպվեն ընտանեկան բռնության երևույթի վերաբերյալ 6 ուսուցողական դասընթաց, որին կմասնակցի շուրջ 140 ներկայացուցիչ, իսկ մարզի դպրոցներում կկազմակերպվեն 4 բանավեճ, 3 սեմինար և բաց դասեր: |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ | |||
4. |
Հասարակությունում սեռի հատկանիշով բռնության երևույթի կանխարգելմանը, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժո-ղականության միջավայրի ձևավորմանը, սեռի հատկանիշով բռնությանը նպաստող կարծրատիպերի վերացմանը և սեռի հատկանիշով բռնության մասին իրազեկման բարձրացմանը, տեղեկատվական և մեթոդական աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացում |
4.1 ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի վերապատրաստող անձնակազմի համար կիրականացվեն սեռի հատկանիշով բռնության, ՀՀ-ում առկա խնդիրների, դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
4.2 Կկազմակերպվեն ա/ հանդիպումներ Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների պատասխանատու աշխատակիցների հետ, բ/ հանդիպում-զրույցներ հանրակրթական դպրոցներում: |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
||||
4.3 Կմշակվեն ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմաներով տեղեկատվական նյութեր, կտարածվեն և կտեղադրվեն ԶԼՄ-ներում: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայ-նությամբ/ |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||||
4.4 Մարզի քաղաքային համայնքներում կկազմակերպվեն հանդիպումներ` ընտանեկան բռնության հիմնախնդիրների իրազեկման և տեղեկատվական նյութերի տրամադրման նպատակով: |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
Աշտարակի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Առաջին եռամսկյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
4.5 Հասարակության տարբեր խմբերի համար կմշակվեն և կտարածվեն ընտանեկան բռնության երևույթի, ընտանեկան բռնության բռնության ենթարկված անձանց ուղղորդման մեխանիզմի վերաբերյալ թերթոններ, բուկլետներ և թեժ գծերի հեռախոսահամարներ: |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
Ապլիլ-մայիս |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
4.6 Մարզի քաղաքային համայնքներում կկազմակերպվեն 10 հանդիպումներ` ընտանեկան բռնության երևույթի իրազեկման և տեղեկատվական նյութերի տրամադրման նպատակով: |
ՀՀ Լոռու մարզպետարան |
ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, քաղաքապետարաններ, համայնքապետարաններ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
4.7 Կիրականացվեն ընտանեկան բռնության վերաբերյալ ուսուցողական միջոցառումներ հանրակրթական դպրոցներում սովորողների շրջանում: |
ՀՀ Լոռու մարզպետարան |
ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, քաղաքապետարաններ, համայնքապետարաններ /համաձայնությամբ/ |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
||||
4.8 Համայնքների ներկայացուցիչների, ոստիկանության աշխատակիցների և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կանցկացվի սեմինար-խորհրդակցություն ընտանեկան բռնության դեպքերի հայտնաբերման և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ: |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
4.9 Կկազմակերպվեն կլոր սեղաններ մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում /այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմ, բուժհիմնարկներ, կրթական հաստատություններ/ ընտանեկան բռնության վերաբերյալ: |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
4.10 Մարզի համայնքներում և մարզային ենթակայության կազմակերպություններում կկազմակերպվեն հանդիպումներ, քննարկումներ ընտանեկան բռնության քաղաքականության վերաբերյալ, կտրամադրվեն տեղեկատվական նյութեր: |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Հուլիս-սեպտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
4.11 Կցուցադրվեն «Մարոն և Սարոն» /Թումանյանի մոտիվներով՝ կանանց իրավունքների տեսանկյունից/ բեմադրությունը և ընտանեկան բռնությունը դատապարտող տեսահոլովակներ, կանցկացվեն հեռուստաքննարկումներ: |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
4.12 Մարզի 5 համայնքներում կկազմակերպվեն կլոր սեղաններ, քննարկումներ ընտանեկան բռնության քաղաքականության վերաբերյալ, կտրամադրվեն տեղեկատվական նյութեր: |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Ապրիլ-մայիս |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
4.13 ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության տարածքային բաժինների հետ կկազմակեպվեն ընտանեկան բռնության հիմնախնդիրների և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ քննարկումներ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների, իրավախախտ անչափահասների շրջանում: |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Հունիս-հուլիս |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
4.14 Մարզի 6 հանրակրթական դպրոցների աշակերտների և ծնողների համար կկազմակերպվեն 6 բանավեճ և 3 սեմինար ընտանեկան բռնության վերաբերյալ: |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Սեպտեմբեր-հոկտեմբեր |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
4.15 Մարզի 10 համայնքների կանանց և տղամարդկանց շրջանում կկազմակերպվեն քննարկումներ` ընտանեկան բռնության երևույթի ընկալման և դրա դեմ պայքարի վերաբերյալ: |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
Մարտ-ապրիլ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
4.16 Կկազմակերպվեն. ա/«Արվեստի դերը ընտանեկան բռնության դեմ պայքարում» թեմայով կլոր սեղան բանավեճ մշակութային հաստատությունների տնօրենների համար: բ/ «Սեռի հատկանիշով բռնություն» խորագրով հեռուստատեսային քննարկումներ: գ/ «Կանանց նկատմամբ բռնությունը որպես մարդու իրավունքի խախտում, կանանց նկատմամբ խտրականության» թեմայով կլոր սեղան: |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Համայնքապետարաններ, հասարակական կազմակերպություններ |
Երկրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
4.17 ՏԻՄ-երի, ոստիկանության ԱԳԲ-ների, հանրակրթական դպրոցների կազմակերպչական գծով փոխտնօրենների համար կկազմակերպվեն սեմինար-քննարկումներ «Ընտանեկան բռնություն» թեմայով: |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
4.18 Կկազմակերպվեն. ա/ «Սեռի հատկանիշով բռնության» թեմայով սեմինարներ Երևանի քաղաքապետարանի առողջապահական ընկերություններում: բ/ Կլոր-սեղաններ և քննարկումներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպություններում, կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական նյութեր` ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ: գ/ «Սեռի հատկանիշով բռնության» թեմայով սեմինարներ Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց համար: դ/ Քննարկումներ և բանավեճեր աշակերտների շրջանում «Սեռի հատկանիշով բռնության հիմնախնդիրները» և «Ընտանիքում առկա ֆիզիկական, տնտեսական, սեռական և հոգեբանական բռնության երևույթները» թեմաներով: |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Երևանի քաղաքապետարանի առողջապահական ընկերություններ, մշակութային կազմակերպություններ, կրթական հաստատություններ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
5. |
Սեռի հատկանիշով բռնության դեմ ուղղված հատուկ ակցիաների իրականացում: |
5.1 Կիրականացվի «Ընդդեմ բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա հանրապետական քարոզարշավ: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայ-նությամբ/ |
ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ /համաձայնությամբ/ |
Նոյեմբեր-դեկտեմբեր |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|
5.2 Մարզի դպրոցներում և համայնքներում կկազմակերպվեն շրջիկ կոնֆերանսներ «Սեռի հատկանիշով բռնության» թեմայով: |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
5.3 Մարզի համայնքներում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ կկազմակերպվեն շրջիկ կոնֆերանսներ ընտանեկան բռնության երևույթի, դրա կանխարգելման և կանխման մեխանիզմների վերաբերյալ: |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |