ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
07 մայիսի 2021 թ. |
N 1674-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱԿՏՈՒՍ ԴԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Ա-XX-001414 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունն այն մասին, որ «ՄԱԿՏՈՒՍ ԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակները` խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1275 որոշման պահանջները`
1. «Մակտուս-Դենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, թերապևտ-ստոմատոլոգ Ինգա Սահակյանը չունի համապատասխան մասնագիտացում և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու ամսվա վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ)
2. ընկերության վիրաբույժ, օրթոպեդ ստոմատոլոգ Արամ Համբարձումյանը վերջին հինգ տարվա ընթացքում չունի առնվազն երկու ամսվա վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 2-րդ հավելվածի 2-րդ և 5-րդ կետերի կադրային հագեցվածության 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 14-րդ կետի 2-րդ ենթակետ),
3. ընկերության թերապևտ ստոմատոլոգ Լիլիթ Ծատրյանը չունի ստոմատոլոգի որակավորում և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու ամսվա վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),
4. ընկերության թերապևտ ստոմատոլոգ, օրթոպեդ ստոմատոլոգ Լիլիա Պետրոսյանը վերջին հինգ տարվա ընթացքում չունի առնվազն երկու ամսվա վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 2-րդ հավելվածի 1-ին և 5-րդ կետերի կադրային հագեցվածության 1-ին ենթակետեր, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),
5. ընկերության օրթոպեդ ստոմատոլոգ Մարիաննա Հարությունյանը չունի համապատասխան մասնագիտացում և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու ամսվա վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),
6. ընկերության օրթոպեդ ստոմատոլոգ Հասմիկ Կնյազյանը չունի համապատասխան մասնագիտացում և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու ամսվա վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),
7. ընկերության վիրաբույժ ստոմատոլոգ Դավիթ Միրզոյանը չունի համապատասխան մասնագիտացում և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու ամսվա վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),
8. ընկերության միջին բուժաշխատող Էդիտա Մաիլյանը միաժամանակ սպասարկում է չորս ստոմատոլոգիական կաբինետներ, չունի վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու ամսվա համապատասխան վերապատրաստման վկայականներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 1-ին հավելվածի 29-րդ կետ, 2-րդ հավելվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի կադրային հագեցվածության 2-րդ ենթակետեր),
9. ընկերությունում ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակում տեղադրված սարքն աշխատացնում են բոլոր ավագ բուժաշխատողները, որոնք վերջին 5 տարիների ընթացքում չունեն համապատասխան վերապատրաստում կամ չունեն ճառագայթային ախտորոշման մասնագիտացում, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 2-րդ հավելվածի 11-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ), և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 8-րդ կետերը և նույն հոդվածի 8-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ՄԱԿՏՈՒՍ ԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ջիվանու փողոց 2 շենք, 43 ատամնաբուժարան) Առողջապահության նախարարության կողմից 2010 թվականի ապրիլի 21-ին տրված բժշկական օգնության և սպասարկման Կ-XX-001414 լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակով զբաղվելու իրավունքը Ինգա Սահակյանի մասով, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական, վիրաբուժական ստոմատոլոգիական և օրթոպեդիական ստոմատոլոգիական տեսակներով զբաղվելու իրավունքը Արամ Համբարձումյանի մասով, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական և թերապևտիկ ստոմատոլոգիական տեսակով զբաղվելու իրավունքը Լիլիթ Ծատրյանի մասով, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական, թերապևտիկ ստոմատոլոգիական և օրթոպեդիկ ստոմատոլոգիական տեսակներով զբաղվելու իրավունքը Լիլիա Պետրոսյանի մասով, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական և օրթոպեդիական ստոմատոլոգիական տեսակով զբաղվելու իրավունքը Մարիաննա Հարությունյանի մասով, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական և օրթոպեդիական ստոմատոլոգիական տեսակով զբաղվելու իրավունքը Հասմիկ Կնյազյանի մասով, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակով զբաղվելու իրավունքը Դավիթ Միրզոյանի մասով, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական և բուժքույրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը միջին բուժաշխատող Էդիտա Մաիլյանի մասով՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Միշա Հակոբյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|