Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
21 նոյեմբերի 2013 թվականի N 48
32. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2013 թվականի մայիսի 31-ի լրացուցիչ ֆինանսական համաձայնագրով նախատեսված միջոցների նախաֆինանսավորում» նամակ-համաձայնագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. նոյեմբերի 21-ի նիստի N 48 արձանագրային որոշման |
ՀՀ ֆինանսների նախարարություն
Մելիք Ադամյան փողոց 1,
Երևան 0010, Հայաստան
Ֆաքս: +374 10 52 42 82
ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական
կոմիտեի նախագահի տեղակալ
պրն Գագիկ Խաչատրյանին
Վարդանանց 13 ա, Երևան 375010, Հայաստան
Ֆաքս: +374 10 54 09 09
LE d 4 Հայ-գերմանական ֆինանսական համագործակցություն
Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր I և II Աջակցող միջոցառում
BMZ N 2007 70 214
Լրացուցիչ ֆինանսական համաձայնագրի նախնական ֆինանսավորում 2013թ-ի մայիսի 31
Հարգելի պարոնայք,
Հղում ենք անում 2008թ-ի նոյեմբերի Ֆինանսական համաձայնագրի 2013թ-ի մայիսի 13-ի Լրացուցիչ ֆինանասական համաձայագրին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի` «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունների 2009թ-ի հուլիսի 14-ին կառավարիչ դարձած MVV decon GmbH / MVV Energy G. AEG LLC կոնսորցիումի հետ միասին ընթացիկ կառավարման պայմանագիրը ֆինանսավորելու համար համաձայն լրացված Հավելված 1 և 2-ի (Կառավարման պայմանագիր) և տեխնիկական աուդիտորի 2010թ-ի օգոստոսի 2-ի (Ֆիխտներ ՓԲԸ) և 2010թ-ի հուլիսի 17-ի ֆինանսական աուդիտորի (Գրանդ Տորոնտոն ՓԲԸ) համապատասխան պայմանագրերը:
Համաձայն այն հանգամանքի, որ Ֆինանսական համաձայնագրի բոլոր ֆինանսական միջոցները վճարված են, իսկ Լրացուցիչ ֆինանսական համաձայնագիրը ուժի մեջ չի մտել, քանի որ 2012թ-ի միջկառավարական համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել, KfW-ն առաջարկում է հետևյալը`
Կառավարման պայմանագրով սահմանված ՋՏՊԿ-ի վճարման պարտականությունները և Աուդիտորի պայմանագրերը պետք է նախաֆինանսավորվեն Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետության հետ ֆինանսական համագործակցության ուսումնասիրությունների և փորձագետների հատուկ հիմնադրամից դուրս մինչև 500 հազար Եվրո ընդհանուր արժեք գումարով («Նախաֆինանսավորման ծախսեր»): Նախաֆինանսավորման այն չափը, որքանով որ կատարվի, այդքանով էլ կհանվի Լրացուցիչ ֆինանսական համաձայնագրով նախատեսված ֆինանսական հատկացումից:
Այդ պատճառով, հենց որ Լրացուցիչ ֆինանսական համաձայնագիրն ուժի մեջ մտնի, փոխհատուցման ոչ մի պահանջ չպետք է լինի, քանի որ նման փոխհատուցումը արդեն համարվում է կատարված` հատուկ «Նախաֆինանսավորման ծախսերով» մինչև 500 հազար Եվրո ընդհանուր արժեքով փաստացի նախաֆինանսավորված և փոխհատուցված համաձայն այս նամակի:
Ֆինանսական համաձայնագրի Հոդված 5-ի դրույթները (Ծախսեր և հանրային վճարներ), Հոդված 6-ը (պայմանագրային դրույթներ և ներկայացուցչական իրավասություն), Հոդված 8.1, 8.2, 8.3 և 8.4 (այլ) պետք է կցվեն այս նամակին համապատասխանաբար:
Հարգանքով`
KfW
Եվա Վիթ Տնօրեն |
Մոնա Ահմեդ Ծրագրի գլխավոր ղեկավար |
Կարդացվել և համաձայնվել է` | |
Երևան ……. 2013 ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ |
……… 2013 ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչ |