ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
01 հուլիսի 2021 թ. |
N 649-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 246-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 27-ի «Հիմնավորված գումարները միասնական հաշիվ մուտքագրելու եզրակացության և միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևերը հաստատելու մասին» N 246-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի վերնագրում «ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ» բառերը փոխարինել «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերով,
2) հրամանի նախաբանում «օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը» բառերը փոխարինել «օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով,
3) ուժը կորցրած ճանաչել հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետը և N1 հավելվածը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
|
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2021 թվական: