«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
13 հուլիսի 2017 թ. ք. Երևան |
N 220-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասին և «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետին համապատասխան` սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը պարտապանի անունից հարկային մարմին է ներկայացվում սնանկության կառավարչի կողմից` յուրաքանչյուր հարկի և (կամ) վճարի համար սահմանված հարկային հաշվարկի ձևով,
2) սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր հարկի և (կամ) վճարի մասով լրացուցիչ հարկային պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների ներկայացման համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում, ընդ որում՝ պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում կառավարիչը ներկայացնում է նաև կասեցման ժամանակահատվածին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացման ենթակա, սակայն չներկայացված հաշվարկները,
3) սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային հաշվարկները սնանկության կառավարիչը ներկայացնում է պարտապանի կողմից սնանկության կառավարչին «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» որպես օգտվող գրանցելու և հարկային հաշվարկներ ներկայացնելու լիազորություն շնորհելու միջոցով:
(1-ին կետը խմբ. 13.10.20 N 971-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
Հավելված Հայաստանի Հանրապետության N 220-Ն հրամանի |
Ձև
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(հավելվածն ուժը կորցրել է 13.10.20 N 971-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.10.2020, N 971-Ն | 01.01.2021, N 220-Ն | |
13.06.2019, N 389-Ն | 01.10.2019, N 220-Ն | |
14.11.2017, N 400-Ն | 01.01.2018, N 220-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|