Գլխավոր տեղեկություն
Номер
N 233-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.04.28/44(1599).1 Հատուկ բաժին
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
24.02.2020
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
24.02.2020
Дата вступления в силу
25.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

24 փետրվարի 2020 թ.

N 233-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

    

«ՆՈՐ ՀԱՃՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 119/2 նիստի եզրակացությունը՝

   

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

     

1. «ՆՈՐ ՀԱՃՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, հայերեն լեզվի ուսուցմամբ, վաղ նախադպրոցական տարիքային փուլով սովորողների համակազմի սահմանային 22 տեղերի թվով, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով սովորողների համակազմի սահմանային 163 տեղերի թվով և ավագ նախադպրոցական տարիքային փուլով սովորողների համակազմի սահմանային 65 տեղերի թվով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գ. Թամրազյանին:

  

Նախարար

Ա. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան