ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 սեպտեմբերի 2020 թ. |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 23-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում եմ`
1. Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» թիվ 23-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հրամանի Հավելված 1-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝
1) երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ.
2) բնակության վայրում (տանը, բնակարանում).
3) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի).
4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս).
5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների.
6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,
7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ.
8) Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի:»:
2) Հրամանի Հավելված 1-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «հանդիսականների, հյուրերի,» բառերը.
3) Հրամանի Հավելված 1-ի 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:»:
4) Հրամանի Հավելված 1-ի 3-րդ կետի 9-րդ ենթակետում «մտավոր հետամնացությունը կամ հոգեկան խանգարումները» բառերը փոխարինել «հոգեկան խանգարումները և վարքի խանգարումները» բառերով:
5) Հրամանի Հավելված 1-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բժշկական կազմակերպությունում և COVID-19 կասկածելի կամ հաստատված անձանց խնամք և հսկողություն իրականացնող վայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 1-ում:»:
6) Հրամանի Հավելված 1-ի աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 1.
|
»: |
7) Հրամանի Հավելված 2-ի`
ա. 1-ին կետում «փակվող» բառից հետո լրացնել «ոտնակային կառավարման» բառերը,
բ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
/Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2020 թվական: