ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
22 հուլիսի 2020 թ. |
N 681-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 246-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 27-ի «Հիմնավորված գումարները միասնական հաշիվ մուտքագրելու եզրակացության և միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևերը հաստատելու մասին» N 246-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածի՝
1) աղյուսակում 3-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին սյունակ և 3.1.1-3.1.4-րդ ենթասյունակներ`
Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները | |||
-3.1- | |||
Անունը, ազգանունը, հայրանունը |
Ծննդյան ամսաթիվ |
Անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի համարը) |
Անձնագրի (նույնականացման քարտի) տրման ժամկետը և ծածկագիրը (ում կողմից) |
-3.1.1- |
-3.1.2- |
-3.1.3- |
-3.1.4- |
2) hարկ վճարողին միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգի`
ա. 6-րդ և 7-րդ կետերում «հարկ վճարողին» բառերից հետո լրացնել «, ֆիզիկական անձին» բառերը,
բ. 7-րդ կետից հետո լրացնել նոր՝ 7.1-ին կետ և 7.1.1-7.1.4-րդ ենթակետեր՝
«7.1. Աղյուսակի 3.1-ին սյունակում լրացվում են այն ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը: Սյունակը լրացվում է միայն հարկ վճարողի բանկային հաշվի բացակայության դեպքում,
7.1.1. Աղյուսակի 3.1.1-ին ենթասյունակում լրացվում են ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,
7.1.2. Աղյուսակի 3.1.2-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին,
7.1.3. Աղյուսակի 3.1.3-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի դեպքում՝ քարտի համարը),
7.1.4. Աղյուսակի 3.1.4-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տրման ժամկետը և ծածկագիրը (ում կողմից),»:
2. Մինչև սույն հրամանով հաստատված դիմումի ձևի և լրացման կարգի էլեկտրոնային եղանակով ծրագրային ապահովումը միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար կիրառվում է մինչ այդ գործող ձևատեսքը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Է. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|