ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
11 հունիսի 2020 թ. |
N 529-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով ՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 15-ի «Երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպություններին և (կամ) ֆիզիկական անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու կարգը սահմանելու մասին» թիվ 65-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված՝ «Երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին» որոշման ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Է. Հովհաննիսյան |
Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի 11 հունիսի N 529-Ն հրամանի |
«Ձև
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N ________
ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՑ) ՍՏԱՑՎԱԾ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«___» _________ թ. |
ք. Երևան |
Ես՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ ______________________, ուսումնասիրելով երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները՝
ՊԱՐԶԵՑԻ
____________________________________________________________________________________________
(Նշվում է որոշման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները )
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________:
Վերոգրյալը հաշվի առնելով գտնում եմ, որ առկա են բավարար հիմքեր
_________________________________________________________________________________________-ին
(Նշվում է փոխկապակցված ճանաչվող հարկ վճարողների անվանումները)
ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու համար, ուստի ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018թ. փետրվարի 15-ի թիվ 65-Ն հրամանի ____ կետերով և 3-րդ կետով Նշել հրամանի համապատասխան կետը
ՈՐՈՇԵՑԻ
1. Ստորև նշված հարկ վճարողներին համարել փոխկապակցված և ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող՝
N |
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Հարկ վճարողի սպասարկման բաժնի անվանումը |
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հարկ վճարողի կողմից այն ստանալու պահից:
_______________________ ստորագրություն |
____________________________________ ՀՀ ՊԵԿ նախագահի անուն ազգանուն» |