«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417348
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
15 օգոստոսի 2017 թ. |
N 277-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ` ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի օգոստոսի 15-ի N 277-Ն հրամանի |
Ձև
ՀայտարարՈՒԹՅՈՒՆ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ |
Փաստաթղթի հերթական համարը |
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
2. Առևտրային կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
|
4. Հեռախոսի համարը |
Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ______________ թվականին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու համար:
Սույնով հայտարարում եմ` |
Ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց տվյալներն են՝
Հ/հ |
Անունը |
Ազգանունը |
Հայրանունը |
Հանրային ծառայությունների համարանիշը |
Անձը հաստատող փաստաթղթի | |
տեսակը |
սերիան և համարը | |||||
Կից ներկայացնում եմ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի պատճենները ___________ էջ:
Պաշտոնատար անձ |
_____________________________________________________ |
(հավելվածը փոփ. 08.07.19 N 457-Ն)
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի օգոստոսի 15-ի N 277-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ`
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Սույն ցանկով սահմանվում է ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող փաստաթղթերի ցանկը:
2. Հարկային մարմին են ներկայացվում ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց ընտանիքի անդամ լինելը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը.
ա) ծնողի կամ զավակի դեպքում` ծնողի անձնագրի (նույնականացման քարտի) և զավակի ծննդյան վկայականի, անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները: Եթե ծնողի անունը և/կամ ազգանունը չեն համապատասխանում զավակի ծննդյան վկայականում ծնողի անվան և/կամ ազգանվան հետ, ապա ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից համապատասխան տեղեկանք, որով հիմնավորվում է վերոնշյալ ազգակցական կապը,
բ) ամուսնու դեպքում` ամուսնության վկայականի և ամուսինների անձնագրերի պատճենները,
գ) եղբոր կամ քրոջ դեպքում` ծննդյան վկայականների և անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Ծննդյան վկայականներում ծնող(ներ)ի անունը և/կամ ազգանունը չհամընկնելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից համապատասխան տեղեկանք, որով հիմնավորվում է վերոնշյալ ազգակցական կապը:
3. Առևտրային կազմակերպությունները, բացի սույն հավելվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում են նաև լիազոր մարմնի կողմից տրված առևտրային կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների) և նրանց բաժնեմասերի վերաբերյալ տեղեկանք:
4. Այլ պետություններում ստացված` ռուսերենից և անգլերենից տարբերվող լեզուներով անձնագրի, ծննդյան և ամուսնության վկայականների դեպքում ներկայացվում է տվյալ փաստաթղթի պատճենը և դրա նոտարական վավերացմամբ թարգմանությունը: