ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
4 հոկտեմբերի 2017 թ. |
N 961-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՅ-ԷԼ-ԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ» ԹԻՎ ԹՔ-003 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն հոդվածի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԷՅ-ԷԼ-ԹԻ» ՍՊԸ-ի կողմից սույն թվականի սեպտեմբերի 25-ին ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի օգոստոսի 30-ի N 919-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 3-ի N 5 եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել` «ԷՅ-ԷԼ-ԹԻ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տրված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման N ԹՔ-003 լիցենզիայի գործողությունը:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Ս. Կարայան