«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 11218032
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
23 հունվարի 2018 թ. |
Թիվ 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Ոստիկանության ծառայողի վկայականի ձևը և տալու կարգը սահմանելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 12-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն հրամանի 2-րդ հավելվածի.
1) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Վկայականի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում ծառայողն անմիջապես զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, ով 24 ժամվա ընթացքում այն ներկայացնում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:»,
2) 21-րդ կետում «կարգով» բառից հետո լրացնել «ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում» բառերը,
3) 22-րդ կետում «տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու (ծառայության ընդունելու) իրավասություն ունեցող անձի» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության պետի» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ոստիկանության գեներալ-գնդապետ |
Վ. Գասպարյան |