ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 նոյեմբերի 2017 թ. |
N 1348-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋ» ՍՊԸ-ԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 100/2 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. «ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋ» ՍՊԸ-ին տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն` գրական հայերեն, վաղ տարիքային փուլով 16, կրտսեր տարիքային փուլով 16, ավագ տարիքային փուլով 16 տեղերով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Լ. Մկրտչյան