«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10517180
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
5 մայիսի 2017 թ. ք. Երևան |
N 119-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «ե)» ենթակետով և 14-րդ հոդվածի 5-րդ պարբերությամբ.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 28-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի «ա)» կետով հաստատված N 1 հավելվածի`
ա. 9-րդ կետում «կենսառեսուրսների կառավարման գործակալությունը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը» բառերով.
բ. 18-րդ կետի «13» թիվը փոխարինել «15» թվով.
2) հրամանի «բ)» կետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Նախարար |
Ա. Մինասյան |
Հավելված |
«Հավելված N 2 |
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մինասյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ), |
Ս. Պապյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ), |
Խ. Հակոբյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ, |
Ա. Թարզյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, |
Գ. Մանուչարյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար), |
Ո. Գրիգորյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության կենսաբազմազանության և կենսաանվտանգության պահպանության քաղաքականության բաժնի պետ, |
Ս. Բալոյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Բ. Գաբրիելյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, |
Հ. Խաչատրյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտքարտուղար, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Մ. Քալաշյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Մ. Ղասաբյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Մ. Առաքելյան | Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, |
Ա. Ղազարյան | Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոն, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Խ. Պիպոյան | Խ. Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, |
Կ. Մանվելյան | Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն:»: |