«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 ապրիլի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 32017169
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
10 ապրիլի 2017 թ. |
N 104-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 179-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը և 70-րդ հոդվածի 6-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Միացյալ ավիացիոն իշխանությունների «Գլխավոր նվազագույն սարքավորումների ցանկ և նվազագույն սարքավորումների ցանկ» ՋԱՌ-ՄՄԵԼ/ՄԵԼ-ի մասին» թիվ 179-Ն հրամանում (այսուհետև՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Գլխավոր նվազագույն սարքավորումների ցանկի սերտիֆիկացման պահանջներ և ուղեցույց նյութեր» ՍիՍ-ՄՄԵԼ-ի մասին»,
2) Հրամանի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Ընդունել և անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Գլխավոր նվազագույն սարքավորումների ցանկի սերտիֆիկացման պահանջներ և ուղեցույց նյութեր» ՍիՍ-ՄՄԵԼ-ը (CS-MMEL)՝ համաձայն հավելվածի:»,
3) Հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Ավետիսյան
Հավելված |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|