«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11816404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
17 նոյեմբերի 2016 թ. |
թիվ 1579-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1648-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետի «ե» ենթակետը, 3-րդ, 4-րդ, 8-րդ կետերը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի փետրվարի 4-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 29-ի N 955-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 104-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի 2-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր «7.1» ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«7.1) Սույն հրամանի իմաստով բացասական շեղում (ռիսկային գոտի) է համարվում եկամտային հատվածում դրական, իսկ ծախսային հատվածում` դրական և բացասական շեղումները»:
2) Հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածը լրացնել նոր սյունակներով` հետևյալ բովանդակությամբ.
Հաշվետու ժամանակաշրջանի դրամական | |
տարեսկիզբ |
տարեվերջ |
75 |
76 |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Արամյան