ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
4 դեկտեմբերի 2015 թ. |
N 1699-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱՊԱՆԻ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N OO 0051 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ, ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԹԻՎ 680-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, N OO 0051 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, 33-րդ հոդվածի 2-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 2-րդ մասը, ինչպես նաև հիմք ընդունելով «ԿԱՊԱՆԻ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված սույն թվականի դեկտեմբերի 1-ի դիմումը.
Հրամայում եմ`
1. «ԿԱՊԱՆԻ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելը արձանագրել որպես` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի N 680-Ա հրամանով տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թիվ N OO 0051 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:
2. «ԿԱՊԱՆԻ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման փաստով առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N OO 0051 լիցենզիայի գործողության կասեցման համար սույն թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարճել` խախտման պատճառի վերացման հիմքով:
3. «ԿԱՊԱՆԻ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N OO 0051 լիցենզիան վերաձևակերպել և կատարել գործունեության իրականացման վայրի փոփոխություն` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիայի տրման մասին» N 680-Ա հրամանի 1-ին կետով հաստատված N 5-րդ հավելվածի 2-րդ կետի 7-րդ սյունակի` «ԿԱՊԱՆԻ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱ» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «Իրավաբանական անձի գտնվելու վայրը` ք. Կապան, Հ. Ավետիսյան փողոց 1ա/45» բառերով, իսկ 3-րդ կետի 7-րդ սյունակի` «ք. Կապան, Հունան Ավետիսյան փող.» բառերը փոխարինել «Մարզ Սյունիք, համայնք Կապան, Հ. Ավետիսյան փողոց 1ա/45, կենտրոնական շուկա» բառերով:
4. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիաների գրանցամատյանում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան