«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10216064
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 փետրվարի 2016 թ. |
N 60-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի թիվ 41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 30-Ն հրամանի 2-րդ կետի 12-րդ և 13-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ` 215 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ` 107 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 17 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ` 24 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 4 մարդ,
դ) կալանավորվածներին պահելու վայր` 80 մարդ,
13) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` 1240 մարդ, որից`
ա) փակ ուղղիչ հիմնարկ` 402 մարդ,
բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ` 550 մարդ,
գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 83 մարդ,
դ) բաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,
ե) կալանավորվածներին պահելու վայր` 200 մարդ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Հովհաննիսյան |