ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
3 օգոստոսի 2015 թ. |
N 382-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱՄԵԲԱ ԷԼԻՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 31-ի N 26/8 եզրակացությունը՝
Հրամայում եմ`
«ՍԱՄԵԲԱ ԷԼԻՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության ՓԿ-028 լիցենզիան և N 01 և N 02 ներդիրներն ուժը կորցրած ճանաչել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |