Գլխավոր տեղեկություն
Номер
N 151
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.07.2015-14.10.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2000.03.31/3(45)
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
28.03.2000
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
28.03.2000
Дата вступления в силу
05.04.2000

102.0151.28.03.2000

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30 մարտի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 10200026

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

28 մարտի 2000 թ.

ք. Երևան 

N 151

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձաքննությունների կատարումը կազմակերպելու կանոնակարգումը բարելավելու նպատակով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի N 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 4-րդ կետի «ժը» և «իդ» ենթակետերին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգը» (կցվում է):

2. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգի» պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը վերապահել` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանին:

(2-րդ կետը խմբ. 04.02.15 N 37-Ն)

 

Նախարար

Դ. Հարությունյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2000 թվականի մարտի 28-ի
N 151 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում փորձագիտական որոշակի մասնագիտությամբ դատական փորձագետի (այսուհետև` Փորձագետ) որակավորում (այսուհետև` Որակավորում) շնորհելու, Որակավորում շնորհելը մերժելու, շնորհված Որակավորման ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգերը:

 

1.2. Սույն կարգի 1-ին կետում մատնանշված ընթացակարգերին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

 

1.3. Որակավորումը շնորհում, Որակավորում շնորհելը մերժում և շնորհված Որակավորման ուժը կորցրած է ճանաչում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձագետի որակավորման հանձնաժողովը (այսուհետև` Հանձնաժողով):

 

1.4. Որակավորում շնորհվում է գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառների հատուկ գիտելիքների տիրապետող մասնագետին` որպես որոշակի դատափորձագիտական մասնագիտության (հավելված N 1) շրջանակներում կոնկրետ տեսակի կամ ենթատեսակի դատական փորձաքննություն կատարելու նրա ձեռնահասության և իրավասության պաշտոնական ճանաչում` դատական փորձաքննությունների կատարումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

 

1.5. Որակավորման շնորհումը, դա` Փորձագետների պատրաստման նպատակով բարձրագույն կրթությամբ մասնագետների` սույն կարգի 1.7 կետին համապատասխան ընթացակարգով վերաորակավորման եզրափակիչ (ատեստավորման) փուլն է:

 

1.6. Սույն կարգին համապատասխան վերաորակավորման ենթակա են այն մասնագետները, որոնք ունեն տվյալ դատափորձագիտական մասնագիտությանը հարակից գիտելիքների բնագավառի որակավորում, ինչը հավաստված է պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված պետական նմուշի ավարտական փաստաթղթով: Նման բնագավառների մոտավոր շրջանակը բերված է սույն կարգի N 1 հավելվածում: Այդ հավելվածում չնշված որակավորման համապատասխանությունը տվյալ փորձագիտական մասնագիտությանը որոշում են Հանձնաժողովի նախագահը կամ Հանձնաժողովի նախագահի տեղակալը:

 

1.7. Վերաորակավորման նպատակը սահմանված կարգով հաստատված պետական կրթական չափորոշիչների պահանջներին բավարարող մասնագետների պատրաստումն է, որն իրականացվում է դիպլոմավորված մասնագետի հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի միջոցով: Այդ ծրագրերն իրականացվում են առնվազն մեկ տարվա հետբուհական ուսուցման միջոցով` առկա կամ հեռակա ձևով:

 

Սույն կետի 1-ին պարբերությունում նշված ուսուցման տևողությունը Հանձնաժողովի նախագահի կողմից կարող է պակասեցվել և սահմանվել ոչ պակաս, քան վեց ամիս այն անձանց համար, ովքեր ունեն որակավորում դատափորձագիտական այլ մասնագիտությամբ կամ ունեն նախընթաց աշխատանքի մեծ փորձ և առանձնահատուկ ձեռքբերումներ (գիտական կոչում և այլն) տվյալ դատափորձագիտական մասնագիտության համար բազա հանդիսացող գիտության կամ գիտելիքների ու հմտությունների որոշակի ամբողջություն ընդգրկող բնագավառում:

 

Հանձնաժողովի նախագահն իրավասու է թույլատրելու վերջին հինգ տարվա ընթացքում դատափորձագիտական տվյալ մասնագիտությամբ ոչ պակաս, քան երկու տարվա մասնագիտական աշխատանքի անընդհատ պրակտիկա ունեցող մասնագետին Որակավորում շնորհելու հարցի քննարկումը Հանձնաժողովում` առանց սահմանված կրթական ծրագիրն անցնելու:

 

1.8. Մինչև համապատասխան պետական կրթական չափորոշիչների ու կրթական ծրագրերի` սահմանված կարգով հաստատումը և, դրանց համապատասխան, ուսուցում կազմակերպելը, թույլատրվում է կրթական ծրագրի փոխարինումը Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի նախագահի տեղակալի կողմից հաստատված պլանին համապատասխան իրականացված ստաժավորմամբ: Ստաժավորման տևողությունը չի կարող պակաս լինել սույն կարգի 1.7 կետով սահմանված տևողություններից:

 

Ստաժավորման տևողությունը կարող է երկարացվել ստաժավորումն անցնողի հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով նրա բացակայության ժամկետով` Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի նախագահի տեղակալի կողմից:

 

1.9. Որակավորում շնորհելու մասին լրացվում է «Դատական փորձագետի որակավորման թերթ» ձևը (հավելված N 2), որը պահվում է Հանձնաժողովի գործում, իսկ Որակավորում ստացած անձին տրվում է «Դատական փորձագետի որակավորման վկայական» (հավելված N 3):

 

II. Հանձնաժողովը

 

2.1. Հանձնաժողովը կազմավորվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով և կազմված է Հանձնաժողովի նախագահից, նրա տեղակալից, Հանձնաժողովի քարտուղարից և Հանձնաժողովի անդամներից:

Հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով:

 

2.2. Հանձնաժողովը`

 

ա) սույն կարգին համապատասխան, շնորհում է Որակավորում կամ մերժում է Որակավորման շնորհումը.

բ) ուժը կորցրած է ճանաչում շնորհված Որակավորումը:

 

2.3. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում` Հանձնաժողովի նախագահի և Հանձնաժողովի քարտուղարի միջոցով:

 

2.4. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության:

 

Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:

 

2.5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ:

 

Հանձնաժողովի արձանագրությունները, որոշումները և Որակավորման վկայականը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի քարտուղարը, իսկ Որակավորման թերթը` նաև Հանձնաժողովի մյուս անդամները, որոնք մասնակցել են հարցի քննարկմանը և կողմ քվեարկել Որակավորումը շնորհելուն:

 

2.6. Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

 

ա) ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը.

բ) նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման օրը և վայրը.

գ) հաստատում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.

դ) միջոցներ է ձեռնարկում Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի պատշաճ քննարկումը նախապատրաստելու համար.

ե) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստը:

 

2.7. Հանձնաժողովի քարտուղարը`

 

ա) վարում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

բ) նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում լուծում է Հանձնաժողովի ընթացիկ գործունեության հարցերը Հանձնաժողովի նախագահի ցուցումներին համապատասխան.

գ) Հանձնաժողովի ընթացիկ գործունեության մասին պարբերաբար զեկուցում է Հանձնաժողովի նախագահին (նախագահի տեղակալին).

դ) կազմում է Հանձնաժողովի նիստի օրակարգը և ներկայացնում Հանձնաժողովի նախագահին.

ե) հրավիրում է Հանձնաժողովի անդամներին և ապահովում նրանց մասնակցությունը Հանձնաժողովի նիստին.

զ) կատարում է Հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարությունները:

 

2.8. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի.

 

ա) Հանձնաժողովի նիստից առնվազն չորս օր առաջ ծանոթանալու նիստի օրակարգին, միջնորդելու դրանում ընդգրկված հարցերը հանելու կամ նոր հարցեր ընդգրկելու վերաբերյալ, ծանոթանալու օրակարգում ընդգրկված հարցերի կապակցությամբ Հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերին.

բ) ծանոթանալու Հանձնաժողովի նիստի արձանագրությանը.

գ) ներկայացնելու իր հատուկ կարծիքն ընդունված որոշման վերաբերյալ.

դ) Հանձնաժողովի նախագահին կամ, նրա միջոցով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնելու Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իր առաջարկություններն ու դիտողությունները և դրանց վերաբերյալ 15-օրյա ժամկետում ստանալու պատասխաններ:

 

2.9. Հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել Հանձնաժողովի նիստին և պատշաճորեն կատարել Հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի կողմից իրենց տրված հանձնարարականները:

 

Պատշաճ ձևով տեղեկացված լինելու և անհարգելի պատճառով Հանձնաժողովի նիստին չմասնակցելու դեպքում Հանձնաժողովի անդամը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով կարող է հանվել Հանձնաժողովի կազմից:

 

2.10. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարանին:

 

III. Որակավորում շնորհելը, դրա շնորհումը մերժելը, շնորհված Որակավորման ուժը կորցնելը

 

3.1. Մասնագետին Որակավորում շնորհելու վերաբերյալ հայտը Հանձնաժողովին է ներկայացնում կրթական ծրագիրն իրականացրած հաստատության ղեկավարը: Նման հայտ կարող են ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնօրենը:

 

3.2. Որակավորում շնորհելու վերաբերյալ հայտը Հանձնաժողովի հերթական նիստի քննարկմանն է դրվում, եթե այն ներկայացվել է ոչ ուշ, քան այդ նիստից երկու շաբաթ առաջ: Հանձնաժողովի նախագահն իրավասու է կրճատելու նշված ժամկետը:

 

3.3. Որակավորում շնորհելու վերաբերյալ հայտին պետք է կցված լինեն`

 

ա) որակավորվողի բնութագիրը` տրված ուսումնական հաստատության կամ աշխատավայրի տնօրինության կողմից.

բ) որակավորվողի կրթության և ունեցած այլ որակավորումների վերաբերյալ դիպլոմների, վկայականների, դրանց ներդիրների և աշխատանքային գրքույկի պատճենները` հաստատված սահմանված կարգով (բնօրինակները, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթը որակավորվողը Հանձնաժողովին է ներկայացնում անձամբ).

գ) սույն կարգի 1.7 կետում նշված կրթական ծրագիրն ավարտելու մասին փաստաթղթի պատճենը կամ սույն կարգի 1.8 կետում նշված ստաժավորման արդյունքում տվյալ փորձագիտական մասնագիտության գծով մասնագիտացված ստորաբաժանման ղեկավարի եզրակացությունը և ստաժավորման ղեկավարի կարծիքը.

դ) որակավորվողի` սույն կարգի 1.7 կետում նշված կրթական ծրագրով նախատեսված ավարտական աշխատանքը կամ սույն կարգի 1.8 կետում նշված ստաժավորման վերաբերյալ հաշվետվությունը և ստաժավորման պլանով նախատեսված ռեֆերատը.

ե) ավարտական աշխատանքի կամ ռեֆերատի գրախոսականը.

զ) որակավորվողի մասնակցությամբ կատարված երեք դատական փորձաքննությունների փորձագիտական վարույթների պատճենները:

 

Հանձնաժողովի նիստին կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր կամ դրանց պատճենները, ինչպես նաև որակավորվողի անձնական գործը:

 

3.4. Հանձնաժողովի նախագահն, ուսումնասիրելով Որակավորում շնորհելու վերաբերյալ ներկայացված հայտը, գրանցում է կատարում հարցը Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու մասին և միջոցներ է ձեռնարկում Հանձնաժողովի կողմից հարցի քննարկումը պատշաճ նախապատրաստելու համար:

 

3.5. Որակավորվողի ներկայությունը Հանձնաժողովի նիստին պարտադիր է: Որակավորվողի հարգելի բացակայության դեպքում հարցի քննարկումը կարող է հետաձգվել, սակայն ոչ ավելի, քան մեկ անգամ:

 

3.6. Հարցի քննարկման կարգով, Հանձնաժողովը լսում է որակավորվողի հաշվետվությունն իր աշխատանքի մասին, հարց ու պատասխանի միջոցով պարզում է նրա մասնագիտական և իրավական պատրաստվածության մակարդակը, ապա, որակավորվողի բացակայությամբ, քննության է առնում ներկայացված նյութերը և արդյունքների համակողմանի քննարկման հիման վրա ընդունում է որոշում Որակավորում շնորհելու կամ Որակավորման շնորհումը մերժելու մասին:

 

Որակավորման շնորհումը մերժելու մասին որոշում ընդունվելու դեպքում Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ պետք է մատնանշվեն, թե որակավորվողի մասնագիտական պատրաստվածության կամ գործարար հատկանիշների որ թերություններն են հիմք ծառայել դրա համար: Հանձնաժողովը չի կարող Որակավորման շնորհումը մերժելու մասին որոշում ընդունելու հիմքում դնել նպատակահարմարության շարժառիթներ:

 

Ձայների հավասարության դեպքում ընդունվում է որոշում ի նպաստ որակավորվողի:

 

3.7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի աշխատողների` մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը նախկին ԽՍՀՄ արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգերի հանձնաժողովներից ստացած Որակավորումների վերաբերյալ վկայականները և վկայագրերը փոխարինվում են սույն կարգի N 3 հավելվածով սահմանված ձևի վկայականներով: Փոխարինումը կատարվում, ինչպես նաև վկայականներում և վկայագրերում նշվածին համապատասխանող դատափորձագիտական մասնագիտությունը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

 

Սույն կետի 1-ին պարբերությունում նշված փոխարինման համար Հանձնաժողովին ներկայացվող հայտին կցվում են որակավորվողի աշխատանքային գրքույկի և հիշյալ վկայականների ու վկայագրերի պատճենները` հաստատված սահմանված կարգով:

 

3.8. Հանձնաժողովը վարում է Որակավորումների գրանցամատյան` համարակալված, կարված թերթերով և ամրակնքված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:

 

Գրանցամատյանում գրառվում են`

 

ա) գրանցման հերթական համարը.

բ) որակավորված անձի ազգանունը, անունը.

գ) նրա բնակության վայրի հասցեն, հեռախոսի համարը.

դ) հայտի մուտքագրման ամսաթիվը.

ե) դատափորձագիտական մասնագիտությունը.

զ) Որակավորում շնորհելու կամ Որակավորում շնորհելը մերժելու ամսաթիվը.

է) Որակավորման ուժը կորցրած ճանաչելու ամսաթիվը:

 

Որակավորման վկայականը կորցնելու դեպքում որակավորված անձը դրա մասին հայտարարություն է հրապարակում մամուլում: Նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով, տրվում է համապատասխան հայտն ստացվելուց մեկ ամիս հետո` գրանցամատյանի գրանցման հիման վրա:

 

3.9. Որակավորում շնորհելը մերժելու մասին Հանձնաժողովի որոշումից հետո նույն անձի Որակավորման հարցը կարող է քննարկման դրվել մեկ տարուց ոչ շուտ:

 

3.10. Շնորհված Որակավորումն ուժը կորցնում է`

 

ա) որակավորված անձի մասնագիտական աշխատանքի ստաժը հինգ տարուց ավելի ընդհատվելու դեպքում.

բ) որակավորված անձի մահվան դեպքում.

գ) Հանձնաժողովի որոշմամբ Որակավորման ուժը կորցրած ճանաչելու դեպքում:

 

Մասնագիտական է համարվում Փորձագետի աշխատանքը, դատական փորձագիտության կազմակերպումը ղեկավարելու հետ կապված աշխատանքը, ինչպես նաև դատավորի, դատախազի, դատախազի տեղակալի և օգնականի, քննիչի, փաստաբանի աշխատանքը:

 

IV. Հանձնաժողովի որոշմամբ Որակավորման ուժը կորցրած ճանաչելը

 

4.1. Որակավորման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հայտը Հանձնաժողովին կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնօրենը, Հանձնաժողովի անդամը:

 

4.2. Որակավորման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հայտին պետք է կցված լինեն հայտի հիմնավորումները պարունակող փաստաթղթերը:

 

4.3. Հանձնաժողովի նախագահն, ուսումնասիրելով Որակավորման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ներկայացված հայտը, միջոցներ է ձեռնարկում հարցի պատշաճ նախապատրաստման համար, այդ թվում` Հանձնաժողովի նիստին մասնակցելու համար այն անձին հրավիրելը, որի Որակավորման ուժը կորցրած ճանաչելու հարցն է դրվում, և երկշաբաթյա ժամկետում հրավիրում է Հանձնաժողովի նիստ` հարցը քննարկելու համար:

 

4.4. Եթե այն անձը, որի Որակավորման ուժը կորցրած ճանաչելու հարցը պետք է քննարկվի, պատշաճ ձևով տեղեկացված է լինում նիստի օրվա, ժամի ու տեղի մասին, սակայն չի ներկայանում նիստին, ապա Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ հարցը քննարկել նրա բացակայությամբ:

 

4.5. Հարցի քննարկման ժամանակ Հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված նյութերը, լսում այն անձի պարզաբանումները, որի Որակավորման ուժը կորցրած ճանաչելու հարցը քննարկվում է, լսում է այլ անձանց և Հանձնաժողովի անդամների կարծիքներն ու պարզաբանումները, հարց ու պատասխանի միջոցով պարզում խնդրին առնչվող հանգամանքները և համակողմանի քննարկման հիման վրա ընդունում է որոշում`

 

ա) հայտին համաձայնելու և Որակավորման ուժը կորցրած ճանաչելու մասին.

բ) հայտը մերժելու մասին.

գ) որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով որոշակի ժամկետով հարցի քննարկումը հետաձգելու և նշված հանգամանքները պարզելու վերաբերյալ Հանձնաժողովի անդամներին հանձնարարականներ տալու մասին:

 

Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ պետք է մատնանշվեն ընդունված որոշման հիմնավորումները:

 

4.6. Որակավորման ուժը կորցրած ճանաչելու հիմք կարող են հանդիսանալ`

 

ա) որակավորված անձի կողմից որակավորման համար ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերումը.

բ) դատափորձագիտական գործունեությունը կանոնակարգող օրենսդրության պահանջների էական խախտումը որակավորված անձի կողմից.

գ) Որակավորման համար հիմք հանդիսացած կրթության կամ որակավորման վերաբերյալ փաստաթուղթն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելը.

դ) որակավորված անձի` դատափորձագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատավճռով զրկվելը.

ե) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մասնագիտական անհամապատասխանության հիմքով որակավորված անձի աշխատանքային պայմանագրի լուծումը տնօրինության նախաձեռնությամբ.

զ) սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը:

 

Որակավորման ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ընդունվում է նիստի մասնակիցների երկու երրորդի կողմից այդ որոշմանը կողմ քվեարկելու դեպքում:

 

4.7. Որակավորման ուժը կորցրած ճանաչվելուց հետո նույն անձին Որակավորում շնորհելու հարցը կարող է վերստին քննարկման դրվել ընդհանուր հիմունքներով` ոչ շուտ, քան Որակավորման ուժը կորցրած ճանաչելու մասին Հանձնաժողովի որոշումից երկու տարի հետո:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
համակարգում դատական փորձագետի
որակավորման կարգի

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՍՏ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱԶԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 04.02.15 N 37-Ն)

 

Փորձաքննության տեսակը

Փորձաքննության ենթատեսակը

Փորձագիտական մասնագիտությունը

 Որակավորվող անձի բարձրագույն կրթության գերադասելի մասնագիտությունները

Կոդը

Անվանումը

Կոդը

Անվանումը

1

2

3

4

5

6

00

     

Դատական փորձաքննությունների կազմակերպում

իրավագիտություն, դատական փորձագիտություն

01

Ձեռագրաբանական

01-01

Ձեռագրաբանական

Ձեռագրաբանություն

բանասիրություն, լեզվաբանություն, իրավագիտություն, մանկավարժություն և հոգեբանություն, կերպարվեստ և գծագրություն

02

Հեղինակային

02-01

Գրավոր խոսքի հետազոտություն հեղինակին պարզելու նպատակով

Գրավոր խոսքի հետազոտություն

իրավագիտություն, լրագրություն, գրականագիտություն

03

Փաստաթղթաբանական

03-01

Փաստաթղթերի վավերապայմանների հետազոտություն

Փաստաթղթաբանություն

քիմիա, ֆիզիկա

03-02

Փաստաթղթերի նյութի հետազոտություն

03-03

Այլ օբյեկտների

04

Տեսաձայնագրառման

04-01

Ձայնի և հնչած խոսքի հետազոտություն

Տեսաձայնագրառման հետազոտություն

ֆիզիկա, ռադիոէլեկտրոնիկա

04-02

Ձայնագրվածքի ձայնային միջավայրի, պայմանների, նյութի և հետքերի հետազոտություն

04-03

Տեսագրվածքի պատկերի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի հետազոտություն

05

Ֆոտոտեխնիկական և դիմանկարային

05-01

Լուսանկարչական պատկերների և դրանց պատրաստման համար օգտագործվող տեխնիկական միջոցների հետազոտություն

Ֆոտոտեխնիկական հետազոտություն

ֆիզիկա, կինոօպերատրություն, կինոգիտություն

05-02

Մարդու նույնականացում ըստ լուսանկարների և տեսապատկերների

Դիմանկարային հետազոտություն

գեղանկարչություն, գծանկարչություն, քանդակագործություն

06

Հետքաբանական

06-01

Մարդու կողմից թողնված հետքերի հետազոտություն

Հետքաբանություն

իրավագիտություն, դատական փորձագիտություն, ֆիզիկա, մեխանիկա

06-02

Առարկաների, գործիքների, մեխանիզմների հետքերի հետազոտություն

06-03

Տրանսպորտային միջոցների հետքերի հետազոտություն

07

Ձգաբանական

07-01

Հրազենի և փամփուշտների հետազոտություն

Հրազենի և փամփուշտների հետազոտություն

դատական փորձագիտություն, ձգաբանություն, ֆիզիկա, մեխանիկա, քիմիա

07-02

Կրակոցի հետքերի և հանգամանքների հետազոտություն

Կրակոցի հետքերի և հանգամանքների հետազոտություն

07-03

Սառը և նետողական զենքերի հետազոտություն

Սառը և նետողական զենքերի հետազոտություն

08

Պայթունատեխնիկական

08-01

Պայթուցիկ սարքավորումների, ռազմամթերքի և դրանց պայթյունի հետքերի հետազոտություն

Պայթունատեխնիկական հետազոտություն

քիմիա, ռադիոէլեկտրոնիկա, ֆիզիկա, սարքաշինություն

08-02

Պայթուցիկ նյութերի, դրանց պայթյունի հետքերի և արգասիքների հետազոտություն

08-03

Վառոդների, հրատեխնիկական բաղադրիչների և դրանց այրման հետքերի հետազոտություն

09

Նյութագիտական

09-01

Լաքուներկերի և ծածկույթների հետազոտություն

Հետազոտություն ֆիզիկական և քիմիական մեթոդներով

քիմիա, քիմիական տեխնոլոգիա, երկրաքիմիա, դեղագործական քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն

09-02

Նավթամթերքների և քսայուղերի հետազոտություն

09-03

Սպիրտ պարունակող հեղուկների հետազոտություն

09-04

Ապակու, ապակենման նյութերի, սիլիկատային շինանյութերի հետազոտություն

09-05

Միներալների, բնական ու թանկարժեք քարերի հետազոտություն

09-06

Պլաստմասսաների, ռետինի և այլ պոլիմերային նյութերի հետազոտություն

09-07

Մետաղների և համաձուլվածքների հետազոտություն

09-08

Այլ նյութերի հետազոտություն

09-09

Մանրաթելերի և գործվածքների հետազոտություն

Մանրաթելերի և գործվածքների հետազոտություն

քիմիա, կենսաբանություն

09-10

Թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի հետազոտություն

Թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի հետազոտություն

քիմիա, քիմիական տեխնոլոգիա, դեղագործական քիմիա

10

Սննդային

10-01

Սննդային հետազոտություն

Սննդամթերքի հետազոտություն

կենսաբանություն, քիմիա, քիմիական տեխնոլոգիա, սանիտարիա և հիգիենա, պարենային մթերքի տեխնոլոգիա, մանրէաբանություն

10-02

Մանրէաբանական հետազոտություն

11

Հողագիտական

11-01

Հողային ծագման օբյեկտների հետազոտություն

Հողագիտական հետազոտություն

կենսաքիմիա, կենսաֆիզիկա

Կենսաբանական

11-02

Բուսական ծագման օբյեկտների հետազոտություն

Բուսաբանական հետազոտություն

կենսաբանություն

11-03

Կենդանական ծագման օբյեկտների հետազոտություն

Կենդանաբանական հետազոտություն

անասնաբուժություն

12

Հրդեհատեխնիկական

12-01

Հրդեհատեխնիկական հետազոտություն

Հրդեհատեխնիկական հետազոտություն

հրդեհային անվտանգություն, քիմիա, ֆիզիկա

13

Շինարարատեխնիկական

13-01

Շինարարատեխնիկական հետազոտություն

Շինարարատեխնիկական հետազոտություն

արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ճյուղային շինարարարություն, ճարտարապետություն

13-02

Անշարժ գույքի գնահատում

Անշարժ գույքի գնահատման հետազոտություն

14

Ավտոտեխնիկական

14-01

Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների հետազոտություն

Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների հետազոտություն

ավտոտրակտորաշինություն, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, տրանսպորտային մեքենաների տեխնիկական շահագործում և սպասարկում, ճանապարհային երթևեկության կազմակերպում, մետաղագիտություն

14-02

Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետազոտություն

Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետազոտություն

14-03

Տրանսպորտային հետքաբանական հետազոտություն

Տրանսպորտային հետքաբանական հետազոտություն

15

Տնտեսագիտական

15-01

Հաշվապահական հետազոտություն

Հաշվապահական հետազոտություն

ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ

15-02

Տնտեսագիտական վերլուծության

Ֆինանսատնտեսագիտական հետազոտություն

16

Ապրանքագիտական

16-01

Ապրանքի գնահատման հետազոտություն

Ապրանքագիտություն

ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, ճյուղային ճարտարագիտություն, սննդարտադրության տեխնոլոգիա

16-02

Վնասի չափի որոշման հետազոտություն

16-03

Որակի հետազոտություն

17

Էլեկտրատեխնիկական

17-01

Էլեկտրատեխնիկական հետազոտություն

Էլեկտրատեխնիկական հետազոտություն

ջերմաէներգետիկա, էլեկտրաէներգետիկա, Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ

17-02

Կենցաղային Էլեկտրատեխնիկական սարքավորումների հետազոտություն

Կենցաղային Էլեկտրատեխնիկական սարքավորումների հետազոտություն

18

Գործիքային մեթոդներով կատարվող փորձաքննություններ

18-01

Հետազոտություն քրոմատոգրաֆիական մեթոդներով

Հետազոտություն քրոմատոգրաֆիական մեթոդներով

ֆիզիկա, քիմիա, երկրաբանություն

18-02

Հետազոտություն ռենտգենյան վերլուծության մեթոդներով

Հետազոտություն ռենտգենյան վերլուծության մեթոդներով

18-03

Հետազոտություն ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրոսկոպիայի մեթոդներով

Հետազոտություն ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրոսկոպիայի մեթոդներով

18-04

Հետազոտություն ատոմային սպեկտրոսկոպիայի մեթոդներով

Հետազոտություն ատոմային սպեկտրոսկոպիայի մեթոդներով

18-05

Հետազոտություն էլեկտրոնային մանրադիտման մեթոդով

Հետազոտություն էլեկտրոնային մանրադիտման մեթոդով

19

Համակարգչատեխնիկական

19-01

Ցանցային հետազոտություն

Համակարգչատեխնիկական հետազոտություն

ռադիոէլեկտրոնիկա, կիբեռնետիկա, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա

19-02

Ծրագրերի հետազոտություն

19-03

Ինֆորմացիայի հետազոտություն, վերականգնում

19-04

Համակարգչային սարքավորումների հետազոտություն

20

Գենետիկական

20-01

ԴՆԹ-ի նույնականացման հետազոտություն

ԴՆԹ-ի նույնականացման հետազոտություն

կենսաբանություն, կենսաքիմիա

21

Մշակութային արժեքների փորձաքննություն

21-01

Կերպարվեստի բնագավառի հետազոտություն

Արվեստաբանական հետազոտություն,

Արվեստագիտական հետազոտություն,

Ազգագրագիտական հետազոտություն,

Հնագիտական հետազոտություն,

Ոսկերչական հետազոտություն,

Ձեռագրագիտական հետազոտություն

արվեստաբանություն, արվեստագիտություն, ազգագրագիտություն, հնագիտություն, ոսկերչություն, բանասիրական, մշակութաբանություն, արվեստ և հումանիտար գիտություններ, կրոնագիտություն, սոցիալ-մշակութային գործունեություն, կերպարվեստի պատմություն և տեսություն

21-02

Դեկորատիվ կիրառական արվեստի բնագավառի հետազոտություն

21-03

Երաժշտական գործիքների հետազոտություն

21-04

Գրքարվեստի բնագավառի հետազոտություն

21-05

Հին դրամների հետազոտություն

22

Հոգեբանական

22-01

Անչափահասների փորձաքննություն

Հոգեբանական հետազոտություն

հոգեբանություն, ընդհանուր բժշկություն, մանկավարժություն

22-02

Բռնության (այդ թվում` սեքսուալ) հանցագործությունների փորձաքննություն

22-03

Հուզական վիճակների փորձաքննություն

22-04

Անձնային և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների փորձաքննություն

22-05

Քաղաքացիական գործերով փորձաքննություն

22-06

Տնտեսական և վարչական գործերով փորձաքննություն

22-07

Հետմահու և ինքնասպանության փորձաքննություն

23

Լինգվիստիկական

23-01

Գրավոր խոսքի հետազոտություն

Լինգվիստիկական հետազոտություն

բանասիրություն, լեզվաբանություն, լրագրություն, գրականագիտություն, իրավագիտություն

23-02

Բանավոր խոսքի հետազոտություն

24

Էկոլոգիական

24-01

Հողաերկրաբանական օբյեկտների էկոլոգիական վիճակի հետազոտություն

Էկոլոգիական հետազոտություն

Անտառագիտություն, անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում, կենսագործունեության անվտանգություն, բնապահպանություն շրջակա միջավայրի պահպանություն և բնօգտագործում, հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում, ագրոէկոլոգիա, կենսագործունեության անվտանգություն և անվտանգությունն արտակարգ իրավիճակներում, ջրային կենսապաշարներ և ակվակուլտուրա, հողագիտություն, ջրաօդաերևութաբանություն, բնապահպանություն և բնօգտագործում, շրջակա միջավայրի պաշտպանություն, հողաբարելավում, վերամշակում և հողապահպանություն, ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում, շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում, բնապահպանական փորձաքննություն

24-02

Բիոգեոցինոզների էկոլոգիական վիճակի հետազոտություն

24-03

Ջրային օբյեկտների էկոլոգիական վիճակի հետազոտություն

24-04

Մթնոլորտային օդի էկոլոգիական վիճակի հետազոտություն

24-05

Ճառագայթային իրավիճակի հետազոտություն

24-06

Շրջակա միջավայրի վրա տնտեսվարող սուբյեկտի ազդեցության հետազոտություն

25

Պայթյունատեխնոլոգիական

25-01

Արտադրության, տրանսպորտի, գյուղատնտեսական և կոմունալ տնտեսության օբյեկտներում պայթյունի տեխնոլոգիական, տեխնիկական, կազմակերպչական և այլ պատճառների, առաջացման պայմանների, ընթացքի բնույթի հետազոտություն

Պայթունատեխնոլոգիական հետազոտություն

Քիմիա, քիմիական տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնիկա, ֆիզիկա, սարքաշինություն, ռադիոտեխնիկա և կապ

26

Մտավոր սեփականության ոլորտի

26-01

Հեղինակային իրավունքի օբյեկտների հետազոտություն

Արտոնագրման հետազոտություն

Առևտրային նշանների շփոթության աստիճանի նմանության որոշման հետազոտություն

Իրավագիտություն, հոգեբանություն, մշակութաբանություն, տնտեսագիտության տեսություն, շուկայաբանություն

26-02

Արտոնագրման հետազոտություն

26-03

Առևտրային նշանների շփոթության աստիճանի նմանության որոշման հետազոտություն

(հավելվածը խմբ. 04.02.15 N 37-Ն)

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
համակարգում դատական փորձագետի
որակավորման կարգի

 

ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

 

1. Որակավորված անձը _________________________________________

2. Ծննդյան թիվը, վայրը_________________________________________

3. Տեղեկություններ կրթության մասին ________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

4. Դասային կոչումը և զբաղեցրած պաշտոնը որակավորման պահին` _____________

________________________________________________________

5. Ընդհանուր աշխատանքային ստաժի լրիվ տարիների թիվը`__:

6. Մասնագիտական աշխատանքի ստաժը որակավորումը շնորհելու օրվա դրությամբ`

__տարի__ամիս__օր:

7. Նախկինում ունեցած որակավորումները _____________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

8. Որակավորումը շնորհելու ամսաթիվը` _______________________________

9. Շնորհված որակավորումը` ______________________________________

_________________________________________________________

10. Որակավորման վերաբերյալ հայտը ներկայացրել է`________________________

_________________________________________________________

11. Հայտի ներկայացման ամսաթիվը` __________________________________

12. Հայտին կից ներկայացված փաստաթղթերը` _________ թերթ:

13. Տրված վկայականի համարը`______________________________________

14. Ավարտական աշխատանքի կամ ռեֆարատի թեման` _______________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

15. Որակավորում հայցողին հարցեր տվել են` _____________________________

_________________________________________________________

_________________________________________________________

Ընդամենն առաջադրված __ հարցերից __-ին տրվել են բավարար, իսկ __-ին ` ոչ բավարար

պատասխաններ:

16. Քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի __ անդամներ: «Կողմ» քվեարկել են __-ը,

«դեմ»` __-ը, «ձեռնպահ»` __-ը: «Կողմ» քվեարկել են`______________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

17. Հանձնաժողովի դիտողությունները և առաջարկությունները` __________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

18. Որակավորման ուժը կորցրած ճանաչելու ամսաթիվը` _______________________

19. Ծանոթություն _______________________________________________

___________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ`

________________ ________________
(ստորագրություն)

Հանձնաժողովի քարտուղար`

________________ ________________
(ստորագրություն)

Կ.  Տ.

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
համակարգում դատական փորձագետի
որակավորման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԿԱՅԱԿԱՆ N

Տրվում է __________________________
________________________________ 

առ այն, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի 200 թ._________ __-ի որոշմամբ նրան շնորհված է դատական փորձագետի որակավորում
_________________________________
_________________________________

___________________ մասնակցությամբ:
Սույն վկայականի տրման օրվա դրությամբ _____________________ դատափորձագիտական աշխատանքի ստաժը կազմում է _____ տարի __________ ամիս ____ օր:
Հանձնաժողովի նախագահ`
Քարտուղար`
 
Քաղաք Երևան Կ. Տ.
  
__ ________ 200  թ. Գրանցման N
____________

(կարգը խմբ. 04.02.15 N 37-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2022, N 630-Ն 14.10.2022, N 151
04.02.2015, N 37-Ն 11.07.2015, N 151
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան