«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815234
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
5 հունիսի 2015 թ. |
N 358-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 7-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ (պարզեցված), տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկների ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 7-ի N 175-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 417-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանով հաստատված N 1 հավելվածի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ»-ի լրացման կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. [1.13] սյունակում լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6], [1.7], [1.8], [1.9], [1.10] և [1.11] սյունակներում նշված եկամուտներից օրենսդրությամբ սահմանված կարգով և դրույքաչափերով հաշվարկված եկամտային հարկի գումարը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված (վարձու) աշխատողի կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը նվազեցվում է նրա կողմից վճարման ենթակա եկամտային հարկի գումարից:»,
2) հրամանով հաստատված N 3 հավելվածի «Տարեկան եկամուտների մասին հաշվարկ» և N 4 հավելվածի «Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ» ձևերում «Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ» բաժինը և դրա լրացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ
Եկամուտների տեսակ |
Եկամուտ [2.1] |
Դրույքաչափ [2.2] |
Հարկ [2.3] | |
1. Ռոյալթի |
[2.4] |
10% |
||
2. Տոկոս |
[2.5] |
10% |
||
3. Վարձավճար |
[2.6] |
10% |
||
3.1. Անշարժ գույքի վարձավճարի 58,35 մլն դրամը գերազանցող գումար |
[2.6.1] |
10% |
||
4. Գույքի օտարման դիմաց եկամուտ |
[2.7] |
10% |
||
Ընդամենը [2.8] |
10. 2-րդ բաժնում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից (բացառությամբ [3.1]-րդ տողի) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտները (ռոյալթի, տոկոս, վարձավճար, գույքի օտարման դիմաց եկամուտ), որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով, ընդ որում՝ ռեզիդենտը հաշվի է առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացված եկամուտները, ոչ ռեզիդենտը հաշվի է առնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները
11. [2.1] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ստացած` ռոյալթիները (տող [2.4]), տոկոսները (տող [2.5]), վարձակալության դիմաց հատուցումը (հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացված վարձավճարները՝ տող [2.6], հարկային տարվա ընթացքում բոլոր աղբյուրներից, այդ թվում հարկային գործակալներից, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վարձակալական վճարների հանրագումարի 58,35 մլն դրամը գերազանցող գումարները՝ տող [2.6.1]), ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը (տող [2.7]), այնուհետև՝ [2.2] սյունակում նշված են եկամուտների այդ տեսակների համար եկամտային հարկի դրույքաչափերը և [2.3] սյունակում լրացվում են [2.4], [2.5], [2.6], [2.6.1] և [2.7] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտային հարկի գումարները (սյունակ[2.3]=սյունակ[2.1]xսյունակ[2.2])
12. [2.8] տողում (սյունակ[2.3]) լրացվում է [2.4], [2.5], [2.6], [2.6.1] և [2.7] տողերում նշված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը (տող[2.8]= սյունակ[2.3]-ի տողերի հանրագումարը):»:
ՀՀ ֆինանսների նախարար |
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|