ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 դեկտեմբերի 2014 թ.
|
N 2837-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵԴ ԷԼԼԷ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001901 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ` (ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ, ՍԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ (ՇՃԱԲԱՆԱԿԱՆ)), ԱԼԵՐԳՈԼՈԳԻԱԿԱՆ, ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ (ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵՐՍՈՒՄ), ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱԲԱՆԱԿԱՆ, ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ, ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՕՐԹՈՊԵԴԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Մեդ Էլլէ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 01.12.2014 թ. դիմումը.
Հրամայում եմ՝
1. Դադարեցնել «Մեդ Էլլէ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2013 թվականի դեկտեմբերի 16-ին տրված բժշկական օգնություն և սպասարկման Կ-ԲՕ-001901 լիցենզիայի գործողության նյարդաբանական, ընդհանուր վիրաբուժական, լաբորատոր ախտորոշիչ (բջջաբանական, սերոլոգիական (շճաբանական)), ալերգոլոգիական, ֆիզիոթերապևտիկ (բուժական մերսում), աղեստամոքսաբանական, ակնաբանական, կոսմետոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական տեսակների մասով:
2. «Մեդ Էլլէ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով 2013 թվականի դեկտեմբերի 16-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության իրականացման թիվ Կ-ԲՕ-001901 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակի:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |