Գլխավոր տեղեկություն
Номер
N 01-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.08.2015-13.10.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.03.01/5(357) Հոդ.46
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
25.01.2010
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
25.01.2010
Дата вступления в силу
11.03.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010043

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 հունվարի 2010 թ.
ք. Երևան

 N 01-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՈՂԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2.1.7.003-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել «Հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.003-10 սանիտարական կանոնները և նորմերը՝ համաձայն հավելվածի։

 

Նախարար՝

Հ. Քուշկյան
 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. հունվարի 25-ի

N 01-Ն հրամանի

  

ՀՈՂԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.1.7.003-10

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները` հողի սանիտարական վիճակի հիգիենիկ գնահատականը, հողի որակի հսկողությունը, հողի սանիտարական վիճակի գնահատման հիմնական ցուցանիշները` կախված դրանց ֆունկցիոնալ նշանակությունից, հողի աղտոտվածության աստիճանից կախված հողի օգտագործման առաջարկները:

2. Սույն սանիտարական կանոնները կիրառվում են հողի որակի հսկողության իրականացման, սանիտարական վիճակի հիգիենիկ գնահատման համար:

3. Սույն սանիտարական կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) Հողի սանիտարական վիճակ` համաճարակային և հիգիենիկ տեսանկյունից հողի որակը և անվտանգության աստիճանը բնորոշող ֆիզիկաքիմիական և կենսաբանական հատկությունների ամբողջություն:

2) Հողի քիմիական աղտոտվածություն` հողօգտագործման գործոնների (արդյունաբերական, գյուղատնտեսական, կոմունալ) ուղղակի կամ կողմնակի (անուղղակի) ազդեցությամբ հողի որակի վատացում և բնակչության առողջության համար հնարավոր վտանգի առաջացում:

3) Հողի կենսաբանական աղտոտվածություն` օրգանական աղտոտվածության բաղադրիչ մաս, պայմանավորված վնասակար միջատների և տզերի, մարդու, կենդանիների և բույսերի հիվանդությունների հարուցիչների փոխանցողների, ինչպես նաև վարակիչ և մակաբուծական հիվանդությունների հարուցիչների տարածմամբ:

4) Հողի սանիտարական վիճակի ցուցանիշ` հողի սանիտարաքիմիական, կենսաբանական, մակաբուծական, միջատաբանական բնութագրերի համալիր:

5) Հողի աղտոտվածության գերակա բաղադրամաս` առաջին հերթին հսկողության ենթակա նյութ կամ կենսաբանական ազդակ:

6) Ֆոնային պարունակություն (աղտոտվածություն)` տեխնոգեն ազդեցությանը չենթարկվող կամ նվազագույն չափով ենթարկված քիմիական նյութերի պարունակությունը հողում:

7) Սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ)` մարդու համար անվտանգ հողում քիմիական նյութերի պարունակության համալիր ցուցանիշ: Հողում քիմիական նյութերի ՍԹԿ-ները սահմանվում են ելնելով ազդեցության (միգրացիոն) ուղուց՝ տրանսլոկացիոն, որը բնութագրվում է նյութի փոխանցմամբ հողից բույսերին, ջրային միգրացիոն՝ բնութագրում է նյութի փոխադրման հատկությունը հողից գրունտային ջրերին և ջրաղբյուրներին, վտանգավորության օդային միգրացիոն ցուցանիշ՝ բնութագրվում է նյութի փոխանցմամբ հողից մթնոլորտային օդին և ընդհանուր սանիտարական ցուցանիշ՝ բնութագրում է աղտոտող նյութի ազդեցությունը հողի ինքնամաքրման ունակության և դրա կենսաբանական ակտիվության վրա: Ընդ որում՝ ազդեցության յուրաքանչյուր ճանապարհ գնահատվում է քանակական՝ հիմնավորելով նյութի առկայության թույլատրելի մակարդակը ըստ վտանգավորության ամեն մի ցուցանիշի: Հիմնավորված ամենափոքր մակարդակը հանդիսանում է լիմիտավորող և ընդունվում է որպես ԱԹԿ:

8) Կառավ՝ - հողում տարրի պարունակության թույլատրելի մակարդակի առավելագույն արժեքը՝ ըստ վնասակարության 4 ցուցանիշներից մեկի:

(3-րդ կետը լրաց. 16.06.15 N 25-Ն)

 

2. ՀՈՂԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

4. Հողի սանիտարական վիճակի հիգիենիկ գնահատականը տրվում է համաճարակային վտանգավորության և քիմիական աղտոտվածության աստիճանի գնահատման հիման վրա:

5. Հողերի քիմիական աղտոտվածության աստիճանի դասակարգումը և վտանգավորության գնահատականը տրվում է համաձայն սույն սանիտարական կանոնների աղյուսակ 1, 2, 4, 5 և 6 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ և 5-րդ գլուխների:

(5-րդ կետը լրաց. 16.06.15 N 25-Ն)

6. Հողերն ըստ քիմիական աղտոտվածության աստիճանի դասակարգվում են հողերում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) և այդ նյութերի ֆոնային մակարդակների հիման վրա:

7. Հողում քիմիական նյութերի (այդ թվում՝ թունաքիմիկատների) սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները սահմանվում են աղյուսակ 1-ում:

8. Հողի քիմիական աղտոտման տեսանկյունից գերակա նշանակություն ունեցող քիմիական նյութերի վտանգավորության դասը սահմանվում է աղյուսակ 2-ում:

9. Հողի համաճարակային վտանգավորության աստիճանի գնահատականը սահմանվում է համաձայն աղյուսակ 3-ի:

10. Բնակելի կառուցապատման տարածքների, առողջարարական նպատակներով, հանգստի համար նախատեսված տարածքների, ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի կառույցների սանիտարական պահպանման գոտիների հողերում չի թույլատրվում.

1) սանիտարաթունաբանական ցուցանիշներով` սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների կամ կողմնորոշիչ թույլատրելի քանակությունների գերազանցում` քիմիական աղտոտիչներով,

2) սանիտարամանրէաբանական ցուցանիշներով` աղիքային վարակների հարուցիչների առկայություն` ախտածին էնտերոբակտերիաներ և էնտերովիրուսներ: Սանիտարացուցադրական օրգանիզմների ինդեքսը չպետք է գերազանցի 10 բջիջ/գ հողում (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ` ԱՑԽՄ կամ ընդհանուր կոլիֆորմ և էնտերոկոկեր),

3) սանիտարամակաբուծաբանական ցուցանիշներով` աղիքային մակաբուծային հիվանդությունների (հելմինթոզներ, լյամբլիոզ, ամեոբիազ և այլն) հարուցիչների, հելմինթների ձվիկների, աղիքային ախտածին նախակենդանիների ցիստերի առկայություն,

4) սանիտարամիջատաբանական ցուցանիշներով` սինանթրոպ ճանճերի պրեիմարգինալ ձևերի առկայություն,

5) սանիտարաքիմիական ցուցանիշներով` սանիտարական թիվը (հողի սպիտակուցային` հումուսային ազոտի քանակի հարաբերությունը օրգանական` ամոնիակային և նիտրատային ազոտի քանակին) չպետք է լինի 0,98-ից (հարաբերական միավորներ) ցածր:

11. Ներկայացվող պահանջներին համապատասխանող հողերը դասվում են «մաքուր» կարգին:

12. Ըստ սանիտարական թվի հողերի քիմիական աղտոտվածության աստիճանը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշմամբ հաստատված հավելվածի աղյուսակ 2-ում:

 

3. ՀՈՂԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈՂԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ` ԿԱԽՎԱԾ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՀՈՂԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

 

13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը հիգիենիկ փորձաքննության և լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով կատարում է հողի նմուշառում:

14. Հողի քիմիական, մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների նմուշառման, նմուշների նախապատրաստման մեթոդական ցուցումները և ձևաթղթերի նմուշները բերված են հավելված 3-ում:

15. Հողի սանիտարական վիճակի գնահատման համար հսկողության ենթակա են բնակելի կառուցապատման, նախադպրոցական, դպրոցական կազմակերպությունների, բակային խաղահրապարակների տարածքները, առողջարարական նպատակներով, հանգստի համար նախատեսված տարածքները, ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի կառույցների, այդ թվում՝ ջրառի սանիտարական պահպանման գոտիները:

16. Հողի սանիտարական վիճակի գնահատման համար հսկողության հիմնական ցուցանիշները` կախված դրանց գործառնական նշանակությունից (բնակավայրեր, այդ թվում՝ նախադպրոցական, դպրոցական կազմակերպությունների, խաղահրապարակների, շենքերի բակային տարածքներ, կոմունալ օբյեկտներ` ջրամատակարարման, ջրահեռացման, կոյուղագծեր, օրվա կարգավորիչ ջրամբարներ, մաքրման կայաններ, պոմպակայաններ, աղբավայրեր և այլ օբյեկտների կառուցման ու սպասարկման համար տրամադրված հողամասեր, առողջարարական նպատակներով, հանգստի համար նախատեսված հողերի) սահմանված են հավելված 1-ում:

17. Աղտոտվածության աստիճանից կախված՝ հողի օգտագործման առաջարկները սահմանված են հավելված 2-ում:

Աղյուսակ 1

 

Հողում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները

 

NN

Նյութերի անվանումը

ՍԹԿ-ի մեծությունը մգ/կգ հաշվի առնելով ֆոնը (կլարկ)

Լիմիտավորող
ցուցանիշներ

1

2

3

4

1.

Ագելոն

0,15

Տրանսլոկացիոն

2. Ագելոն 0,01 Ֆիտոտոքսիկ
3. Ակրեկս 1,0

Ջրամիգրացիոն

4. Ակտելլիկ 0,5 Տրանսլոկացիոն
5. Ակտելլիկ 0,1 Ընդհանուր սանիտարական
6. Ալֆամեթիլստիրոլ 0,5 Օդամիգրացիոն
7. Ատրազին 0,5 Տրանսլոկացիոն
8. Ատրազին 001 Ֆիտոտոքսիկ
9. Ացետալդեհիդ 10 Օդամիգրացիոն
10.

Բազուդին

0,1 Տրանսլոկացիոն
11. Բայլետոն+մետաբոլիտ 0,03 Տրանսլոկացիոն
12. Բայֆիդան 0,02 Տրանսլոկացիոն
13. Բանվել Դ 0,25 Տրանսլոկացիոն
14. Բենզ/ա/պիրեն 0,02 Ընդհանուր սանիտարական
15. Բենզին 0,1 Օդամիգրացիոն
16. Բենզոլ 0,3 Օդամիգրացիոն
17. Բետանոլ 0,25 Տրանսլոկացիոն
18. Վալեքսոն 1,0

Տրանսլոկացիոն և օդամիգրացիոն

19. Վանադիում 150,0 Ընդհանուր սանիտարական
20. Վանադիում+մանգան

100,0+1000,0

Ընդհանուր սանիտարական
21. Գարդոնա 1,4 Տրանսլոկացիոն
22. Գամմա-ՀՔՑՀ հեքսաքլոր ցիկլոհեքսան (լինդան) 0,1 Տրանսլոկացիոն
23. ՀՔՑՀ հեքսաքլորցիկլոհեքսան (հեքսաքլորան) 0,1 Տրանսլոկացիոն
24.

ՀՔԲԴ (հեքսաքլորբուտադիեն)

0,5 Տրանսլոկացիոն
25. Հեպտաքլոր 0,05 Տրանսլոկացիոն
26. Հետերոֆոս 0,05 Տրանսլոկացիոն
27. Գլիֆոսատ 0,5 Տրանսլոկացիոն
28. Դելապոն (Դալապոն) 0,5 Տրանսլոկացիոն
29. 2,4-Դ - դիքլորֆենօքսի քացախաթթու 0,1 Տրանսլոկացիոն
30. 2,4-Դ - դիքլորֆենոլ 0,05 Տրանսլոկացիոն
31. 2,4-Դ - ամինային աղ 0, 25 Տրանսլոկացիոն
32. 2,4-Դ - խմբի բուտիլային եթեր 0,15 Տրանսլոկացիոն
33. 2,4-Դ - խմբի կրատիլային եթեր 0,15 Տրանսլոկացիոն
34. 2,4-Դ - խմբի Օկտիլային եթեր 0,15 Տրանսլոկացիոն
35. 2,4-Դ - խմբի քիչ ցնդող եթերներ 0,15 Տրանսլոկացիոն
36.

2Մ-4ՔՊ (2 մեթիլ 4 քլորֆենօքսի) պրոպիոնաթթու

0,4 Ջրամիգրացիոն
37. 2Մ-4ՔԿ (2 մեթիլ 4 քլորֆենօքսի) կարագաթթու 0,6 Ջրամիգրացիոն
38. 4,4 դիքլորդիֆենիլ-3 քլոր-մեթիլմեթան (ԴԴՏ) և դրա ածանցյալները 0,1 Տրանսլոկացիոն
39. Դեցիս 0,01 Տրանսլոկացիոն
40. Դիլոր 0,5 Տրանսլոկացիոն
41. Դիուրոն 0,5 Տրանսլոկացիոն
42. Դուրոբան 0,2 Տրանսլոկացիոն
43. Զենկոր 0,2 Օդամիգրացիոն
44. Իզատրին 0,05 Տրանսլոկացիոն
45. Իզոպրոպիլբենզոլ 0,5 Օդամիգրացիոն
46. Իզոպրոպիլբենզոլ և ալֆամեթիլստիրոլ 0,5 Օդամիգրացիոն
47. Յոդաֆենֆոս 0,5 Տրանսլոկացիոն
48. Կարբոֆոս 2,0 Տրանսլոկացիոն
49. Կելտան 1,0 Տրանսլոկացիոն
50. Պարարտանյութերի հատիկավոր զուգակցություն (ՀԶՊ) կազմը` N:P:K=64:0:15 120 Ջրամիգրացիոն
51. Պարարտանյութերի հեղուկ զուգակցություն (Հեղ. ԶՊ) կազմը` N:P:K=10:34:0 80 Ջրամիգրացիոն
52. Քսիլոլներ (օրթո-, մետա-, պարա-,) 0,3 Տրանսլոկացիոն
53. Կուպրոցին 1,0 Տրանսլոկացիոն
54. Լինուրոն 1,0 Տրանսլոկացիոն
55. Մեզորանիլ 0,1 Տրանսլոկացիոն
56. Մետաթիոն 1,0 Տրանսլոկացիոն
57. Մետաֆոս 0,1 Տրանսլոկացիոն
58. Միրալ 0,03 Ջրամիգրացիոն և տրանսլոկացիոն
59. Մոնուրոն 0,3 Տրանսլոկացիոն
60. Մկնդեղ 2,0 Տրանսլոկացիոն
61. Նիտրատներ 130,0 Ջրամիգրացիոն
62. Ածխի ֆլոտացիայի թափոններ (ԱՖԹ) 3000,0 Ջրամիգրացիոն և ընդհանուր սանիտարական
63. Պիրիմոր 0,3 Ջրամիգրացիոն
64. Պոլիտրիազին 0,1 Ընդհանուր սանիտարական
65. Պոլիտրիազին 0,01 Ֆիտոտոքսիկ
66. Պոլիքլորկամֆեն 0,5 Տրանսլոկացիոն
67. Պոլիքլորպինեն 0,5 Տրանսլոկացիոն
68. Պրոմետրին 0,5 Տրանսլոկացիոն
69. Պրոպազին 0,05 Ջրամիգրացիոն
70. Պրոպանիդ 1,5 Տրանսլոկացիոն
71. Ռիդսմիլ 0,05 Տրանսլոկացիոն
72. Ռինկորդ 0,02 Տրանսլոկացիոն
73. Ռոնիտ 0,8 Տրանսլոկացիոն
74. Սնդիկ 2,1 Տրանսլոկացիոն
75. Կապար 32,0 Ընդհանուր սանիտարական
76. Կապար + Սնդիկ 20,0+1,0 Տրանսլոկացիոն
77. Սևին 0,05 Օդամիգրացիոն
78. Սեմերոն 0,1 Օդամիգրացիոն
79. Ծծմբային միացություններ (S). էլեմենտար ծծումբ 160,0 Ընդհանուր սանիտա- րական
80. Ծծմբաջրածին 0,4 Օդամիգրացիոն
81. Ծծմբաթթու 160,0 Ընդհանուր սանիտարական
82. Սիմազին 0,2 Տրանսլոկացիոն
83. Սիմազին 0,01 Ֆիտոտոքսիկ
84. Սումիցիդին 0,02 Տրանսլոկացիոն
85. Ստիրոլ 0,1 Օդամիգրացիոն
86. Սուպերֆոսֆատ (P2O5) 200,0 Տրանսլոկացիոն
87. Ծարիր 4,5 Օդամիգրացիոն
88. Տոլուոլ 0,3

Օդամիգրացիոն, տրանսլոկացիոն

89. Ֆենուրոն 1,8 Ջրամիգրացիոն
90. Ֆոզալոն 0,5 Տրանսլոկացիոն
91. Ֆոսֆամիդ 0,3 Տրանսլոկացիոն
92. Ֆորմալդեհիդ 7,0 Օդամիգրացիոն
93. Ֆտալաֆոս 0,1 Տրանսլոկացիոն
94. Ֆուրադան 0,01 Ջրամիգրացիոն
95. Ֆուրֆուրոլ 3,0 Ընդհանուր սանիտարական
96. Կալիումի քլորիդ 560,0 Ջրամիգրացիոն
97. Քլորոֆոս 0,5 Տրանսլոկացիոն
98. Քլորամպ 0,05 Տրանսլոկացիոն
99. Ցիկլոֆոս 0,03 Ջրաօդամիգրացիոն
100. Ցինեբ 0,2 Ընդհանուր սանիտարական
101. Էնտամ 0,9 Տրանսլոկացիոն
102. Կոբալտ 5,0 Ընդհանուր սանիտարական
103.

Մանգան
ա) 0,1N H2SO4-ով կորզված` ճիմառատմոխրանման սևահող.
pH 4,0
pH 5,1—6,0
pH 6,0
բ) pH 4,8
ացետատամոնիումային բուֆերով
կորզված`
ճիմառատամոխրանման
սևահող.
pH 4,0
pH 5,1—6,0
pH 6,0


700,0
300,0
400,0
500,0




140,0
60,0
80,0
100,0
Ընդհանուր սանիտարական
104. Պղինձ 3,0  
105. Նիկել 4,0 Ընդհանուր սանիտարական
106.

(կետն ուժը կորցրել է 16.06.15 N 25-Ն)

107. Ցինկ 23 Տրանսլոկացիոն
108. Ֆտոր 2,8 Տրանսլոկացիոն
109. Քրոմ 6,0 Ընդհանուր սանիտարական
110. Ֆտոր 10,0 Տրանսլոկացիոն

(աղյուսակը փոփ. 16.06.15 N 25-Ն)

 

1. Սիմազին, Ագելոն, Սումիցիդին, Մեզորանիլ թունաքիմիկատների նկատմամբ զգայուն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման հողերի համար առաջարկվող ՍԹԿ. հացահատիկային (գարի, ցորեն, վարսակ, տարեկան), հացալոբազգի (սոյա), տեխնիկական (շաքարի ճակնդեղ, արևածաղիկ), բանջարեղեն (վարունգ, կաղամբ), կերային խոտ (գլուլ-վարսակի խառնուրդ, առվյուտ):

Թութունի (ծխախոտի) մշակման ժամանակ հողում մնացորդների առկայություն չի թույլատրվում:

2. Պոլիտրիազինի, Ակտելլիկի 0,1մգ/կգ մեծությամբ ՍԹԿ-ն առաջարկվում է pH 5,5 հողի համար:

3. 0,25 մգ/կգ ամինային աղը համապատասխանում է 0,1 մգ/կգ 2,4-Դ-դիքլորֆենօքսիքացախաթթվին, որով իրականացվում է քանակի հսկողությունը հողում:

4. Ռիդսմիլ, Ռինկորդ ՍԹԿ-ն սահմանված է տրանսլոկացիոն ցուցանիշով, հաշվի առնելով թունաքիմիկատի տոլերանտությունը:

5. Արգելված է Պոլիքլորպինենի, Հետերոֆոսի 2,4-Դ-դիքլորֆենոլ պատրաստուկի օգտագործումը գյուղատնտեսությունում:

6. ԱՖԹ-ի ՍԹԿ-ն վերահսկվում է հողում բենզ/ա/պիրենի քանակությամբ, որը չպետք է գերազանցի բենզ/ա/պիրենի ՍԹԿ-ն:

7. Կոբալտի շարժուն ձևը հողից կորզվում է ացետատնատրիումային բուֆերային pH 3,5 և pH 4,7 լուծույթով գորշահողերից և ացետատամոնիումային բուֆերային pH 4,8 լուծույթով հողի մնացած տեսակներից:

8. Պղինձ, Նիկել, Կապար, Ցինկ, Ֆտոր, Քրոմ Էլեմենտների շարժուն ձևը հողից կորզվում է ացետատամոնիումային բուֆերային pH 4,8 լուծույթով:

9. Ֆտորի շարժուն ձևը հողից կորզվում է pH 6,5 0,006 M HCI-ով, pH > 6,5 - 0,03 M K2SO4-ով:

10. Գրունտային ջրերի մակարդակը 1 մետրից պակաս լինելու դեպքում արգելել ֆուրոդանի օգտագործումը:

 

Հողում թունաքիմիկատների (պեստիցիդների) սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները

 

ՀՀ

Թունաքիմիկատների (պեստիցիդների) ազդող նյութի անվանումը

ՍԹԿ, մգ/կգ

1

2

3

1

β-դիհիդրո-հեպտաքլոր

0.5

2

(ինդոլիլ-3) քացախաթթու

չի պահանջվում

3

(քլորիդ-N, N-մեթիլ-N)-(2-քլորէթիլ) հիդրազին

0.1

4

0-(2.4-դիքլորֆենիլ)-S-պրոպիլ-0-էթիլթիոֆոսֆատ

0.1

5

0-(4-տրիբութիլ-2-քլորֆենիլ)- 0-մեթիլ -N -մեթիլամիդաֆոսֆատ

չի նորմավորվում

6

0-մեթիլ-0-(2.4.5-տրիքլորֆենիլ)-0-էթիլթիոֆոսֆատ

չի նորմավորվում

7

0-էթիլ-0-ֆենիլ-S-պրոպիլթիոֆոսֆատ

0.05 (տրանսլոկ)

8

1.1-դի-(4-քլորֆենիլ-2.2.2-տրիքլորէթան)

0.1 (տրանսլոկ)

9

1.1-դիօքսաթիոլանին-3-դիթիոկարբամինային տրիէթիլենային աղ

չի նորմավորվում

10

1-(2-քլորէթօքսիկարբոնիլմեթիլ)-նավթալինսուլֆոթթվային կալցիումական աղ

չի նորմավորվում

11

[1-(4-նիտրոֆենիլ)-2-ամինա-1.3-պրոպանդիոլ)] ազոտաթթվային աղ

0.02

12

2.3.5-տրիքլորպիրիդին

չի նորմավորվում

13

2.3.6-ТБА

0.15

14

2.4-Д թթու

0.1 (տրանսլոկ)

15

2.4-Д բութիլային էթեր

0.15 (տրանսլոկ)

16

2.4-Д թույլ ցնդողական էթերներ

0.15 (տրանսլոկ)

17

2.4-Д օկտիլային էթեր

0.15

18

2.4-ДВ

չի նորմավորվում

19

2-ամինա-4-դիմեթիլամինա-6-իզոպրոպիլիդենամինաօքսիդ-1.3.5- տրիազին

չի նորմավորվում

20

2-ամինա-4-դիմեթիլամինա-6-մեթիլպրոպիլիդենամինաօքսի-1.3.5 տրիազին

չի նորմավորվում

21

2-ամինա-4-մեթիլ-6-մեթօքսի-1.3.5 տրիազին

չի նորմավորվում

22

2-ամինա-4-դիմեթիլամինա-4-քլոր-1.3.5 տրիազին

չի նորմավորվում

23

2-կարբամետօքսիամինախինազոլոն

չի նորմավորվում

24

2-մեթիլ-4-դիմեթիլամինամեթիլբենզիմիդազոլ-5-ոլ դիհիդրոքլորիդ

0.03

25

2-օքսա-2.5-դիհիդրոֆուրան

0.4

26

2-քլորէթիլֆոսֆոնային թթվի բենզիմիդազոլային աղ

0.5

27

2-էթօքսիեթեր-2-քլորպրոպինային թթվի

չի նորմավորվում

28

3.3-դիքլորտրիցիկլա-(2.2.1)-հեպտա-5-են-2-սպիրո-[2՛-(4՛.5-դիքլոր-4՛-ցիկլոպենտեն-1՛.3՛-դիոն)]

չի նորմավորվում

29

4-(3՛.5՛-դիքլորպիրիդիլ-2-օքսի) ֆենոլ

չի նորմավորվում

30

5.6.7-տրիքլոր-3-բենզաթիադիազին-օքսիդ-1

չի նորմավորվում

31

5-էթիլ-5-հիդրօքսիմեթիլ-2-(ֆուրիլ-2)-1.3-դիօքսան

0.2

32

6-մեթիլ-2-թիաուրացիլի նատրիումական աղ

0.1

33

Bacillսs thuringen sis, var.bendrolimus (սպորաբյուրեղային համալիր և էկզատօքսին)

չի պահանջվում

34

Bacillսs thuringen sis, var.insektus (սպորաբյուրեղային համալիր և էկզատօքսին)

չի պահանջվում

35

Bacillսs thuringensis, tenebrionis
(սպորաբյուրեղային համալիր և էկզատօքսին)

չի պահանջվում

36

Bacillսs thuringen sis, thuringiensis, var.thuringi-ensis
(սպորաբյուրեղային համալիր և էկզատօքսին)

չի պահանջվում

37

Bacillսs thuringensis, var.thuringienesis
(սպորաբյուրեղային համալիր և էկզատօքսին)

չի պահանջվում

38

ԵՐՏՍ

0.9

39

ՄՍՊԱ

0.04

40

ՄՍՐՎ

0.6

41

N, N-դի-(β-օքսիէթիլ) մորֆոլինային քլորիդ

0.15

42

N, N-դիմեթիլ-N՛-(3-քլորֆենիլ) գուանիդին

չի նորմավորվում

43

N-β-մեթօքսիէթիլքլորացետա-0-տոլուիդիդ

չի նորմավորվում

44

N-β-էթօքսիէթիլքլորացետամիդ

չի նորմավորվում

45

N-(իզոպրոպօքսիկարբոնիլ-0-(4-քլորֆենիլկարբամոիլ)-էթանոլամին

չի նորմավորվում

46

N-(4-քլորֆենիլ)-4.6-դիմեթիլ-3-կարբօքսիպիրիդին-2-ոն

0.02

47

N-մեթիլ-0-տոլիլկարբամատ

չի նորմավորվում

48

N-օքսիդ-2.6-լուտիդին

0.1

49

Pseսdomonas suringae (բակտերիա-ֆագ)

չի պահանջվում

50

Ազիպրոտրին

0.1

51

Ակվո-N-օքսի-2-մեթիլպիրիդին մանգանի (II) քլորիդ

0.02

52

Ակրինիտրին

չի նորմավորվում

53

Ակրոլեին

չի պահանջվում

54

Ալաքլոր

չի նորմավորվում

55

Ալդրին

չի նորմավորվում

56

Նատրիումի ալլօքսիդիմ

չի նորմավորվում

57

Ալֆամետրին

չի նորմավորվում

58

Ալյումինի ֆոսէթիլ

0.5

59

Ամիդոսուլֆուրոն

0.25

60

Ազատ ամինաթթուներ

չի պահանջվում

61

Ամինաֆումիրային թթվի դիմեթիլային եթեր

չի պահանջվում

62

Ամիտրազ

0.2

63

Ատրազին

0.01

64

Ացետօքսիմ

չի նորմավորվում

65

Ացետաքլոր

0.5

66

Ացիֆլուորֆեն

0.2

67

Անաէրոբ բակտերիաների ակտիվ կուլտուրա

չի պահանջվում

68

Բենդիակարբ

չի նորմավորվում

69

Բեզոիլմրջնաթթվի նատրիումական աղ

0.5

70

Բեզոիլպրոպէթիլ

չի նորմավորվում

71

Բենոմիլ

0.1

72

Բենսուլիդ

չի նորմավորվում

74

Բենսուլթան

0.06

75

Բենսուլֆուրոնմեթիլ

0.02

76

Բենտազոն

0.15

74

Բինապակրիլ

չի նորմավորվում

78

Բիորեսմետրին

0.05

79

Բիֆենտրին

0.1

80

Բրոմային 4-տրիֆենիլֆոսֆոնային մեթիլբենզալդեհիդ+4մեթիլեն-տրիֆենիլֆոսֆոնային բրոմիդ-4-նիտրոդիֆենիլազամեթին

0.25

81

Բրոմօքսինիլ

0.1

82

Բրոմաֆոս

0.2

83

Բրոմպրոպիլատ

0.05

84

Բրոմուկոնազոլ

0.1

85

Բրոնապոլ

0.5

86

Բուպիրիմատ

չի նորմավորվում

87

Բուպրոֆեզին

չի նորմավորվում

88

Բուտիլատ

0.6

89

Բուտօքսիկարբօքսիմ

 չի նորմավորվում

90

Վամիդոտիոն

չի նորմավորվում

91

Վերնոլատ

չի նորմավորվում

92

Վինկլաոզոլին

չի նորմավորվում

93

Գալաքսիֆոպ-մեթիլ

0.15

94

Գալաքսիֆոպէթօքսիէթիլ

0.15

95

Հեքսաֆլումուրոն

0.08

96

Հեքսաքլորբենզոլ

0.03

97

Հեքսաքլորբուտադիեն

0.5

98

Հեքսաքլորցիկլոհեքսան (α, β, γ իզոմերներ)

0.1

99

Հեքսիթիազօքս

0.1

100

Հետպաքլոր

0.05

101

Գիբբերելլինային թթվի նատրիումական աղ

չի նորմավորվում

102

Գիբբերելլին-АЗ

չի պահանջվում

103

Մալեինային թթվի հիդրազիդ

չի նորմավորվում

104

Գիմեկսազոլ

չի նորմավորվում

105

Գլիֆոսատ

0.5

106

Գլիֆոսատ տրիմեզիում

0.8

107

Ամոնիումի գլյուֆոսինատ

0.1

108

Գուազատին

0.1

109

Գումինաթթուներ

չի պահանջվում

110

Գումինային թթվի ամոնիումային աղեր

չի պահանջվում

111

Գումինային թթվի նատրիումային աղեր

չի պահանջվում

112

Д(+)-1-(պարա-նիտրոֆենիլ)-1.3-դիօքսիիզոպրոպիլ-ամոնիում-2-քլորէթիլֆոսֆոնային թթու

0.5

113

ԴԱԵՐ

չի նորմավորվում

114

Դազոմետ

չի նորմավորվում

115

Դալապոն

0.5

116

Դամինոզիդ

չի նորմավորվում

117

Դելտամետրին

0.01

118

Դեմետոն

չի նորմավորվում

119

Դիմետիպին

չի նորմավորվում

120

Դեսմեդիֆամ

0.25

121

Դեսմետրին

0.1

122

Դիազինոն

0.1

123

Դիաֆենտիուրոն

0.2

124

Դիբրոմքլորպրոպան

չի նորմավորվում

125

Դիիզոպրոպիլդի-թիոֆոսֆոնային թթվի կալիումական աղ

չի նորմավորվում

126

Դիկամբա

0.25

127

Դիկվատ

0.2

128

Դիքլորան

չի նորմավորվում

129

Դիկլոֆոպ-մեթիլ

չի նորմավորվում

130

Դիկոֆոլ

1.0

131

Դիմետենամիդ

0.1

132

Դիմեթիլ էթերի դեհիրոասպարգինային թթվի կալիումական աղ

չի պահանջվում

133

Դիմետոատ

0.1

134

Դիմետոմորֆ

0.04

135

Դինիկոնազոլ

չի նորմավորվում

136

Դինիտրոօրթոկրեզոլ

չի նորմավորվում

137

Դինոբութոն

1.0

138

Դինոկապ

0.02

139

Դիպրոպետրին

0.3

140

Դիտալիմֆոս

0.15

141

Դիտիանոն

0.02

142

Դիուրոն

0.5

143

Դիֆենամիդ

0.25

144

Դիֆենոկոնազոլ

0.1

145

Դիֆլուբենզուրոն

չի նորմավորվում

146

Դիֆլյուֆենիկան

0.05

147

Դիքլոբուտրազոլ

չի նորմավորվում

148

Միզաթթվի դիքլորալ

չի նորմավորվում

149

Դիքլորպրոպ դիքլորպրոպ-П

0.1

150

Դիքլորֆոս

0.03

151

Դիքլորֆլուանիդ

0.2

152

Դիքլորպրոպեն+Դիքլորպրոպան

չի նորմավորվում

153

Դիցիանդիամիդ

չի նորմավորվում

154

Իզոբութենի դիքլորիդներ (խառնուրդ)

չի նորմավորվում

155

Իզոպրոպալին

չի նորմավորվում

156

Իզոպրոթիոլան

չի նորմավորվում

157

Իզոպրոտուրոն

0.05

158

Իզոֆենֆոս

չի նորմավորվում

159

Իմազակվին

0.3

160

Իմազամետաբենզ

0.3

161

Իմազապիր

0.5

162

Իմազետապիր

0.1

163

Յոդֆենֆոս

0.5

164

Իօքսինիլ

0.2

165

Իպրոբենֆոս

0.03

166

Իպրոդիոն

0.15

167

Իսազոֆոս

0.03

168

Կալիումի վինիլօքսիէթիլդիթիոկարբամատ

չի նորմավորվում

169

Կապտան

1.0

170

Կարբորիլ

0.05

171

Կարբենդազիմ

0.1

172

Կարբօքսին

0.05

173

Կարբոսուլֆան

0.01

174

Կարբոֆուրան

0.01

175

Կվինկլորակ

0.2

176

Կլետոդիմ

0.1

177

Կլոմազոն

չի նորմավորվում

178

Կլոպիրալիդ

0.1

179

Կլոֆենտեզին

0.07

180

Կրոտօքսիֆոս

չի նորմավորվում

181

Կումաֆոս

չի նորմավորվում

182

Լենացիլ

1.0

183

Լյամդացիհալոտրին

0.05

184

Մալաթիոն

2.0

185

Մանկոցեբ

0.1

186

Ինհիբիրացված նավթային յուղ

 չի նորմավորվում

195

Պղնձի բիս (8-օքսիխինոլյատ)

չի նորմավորվում

187

Պղնձի սուլֆատ

0.1

188

Պղնձի տրիկապտոլակտամ դիքլորիդ-մոնոհիդրատ

չի նորմավորվում

189

Պղնձի քլորօքսիդ

չի նորմավորվում

190

Մեկապրոպ

0.4

191

Մենազոն

չի նորմավորվում

192

Մետազաքլոր

0.1

193

Մետազին

0.1

194

Մետալաքսիլ

0.05

195

Մետալդեհիդ

չի նորմավորվում

196

Մետամ

չի նորմավորվում

197

Մետամիտրոն

0.4

198

Մետանիտրոֆենիլ հիդրազոնոմեզօքսաթթվի դիէթիլ եթեր

չի նորմավորվում

199

Մեթոլաքլոր

0.02

200

Մետրիբուզին

0.2

201

Միկլոբութանիլ

չի նորմավորվում

202

Միլնեբ

չի նորմավորվում

203

Մոլինատ

0.9

204

Մոնոլինուրոն

0.7

205

Նալեդ

չի նորմավորվում

206

Նապրոպամիդ

չի նորմավորվում

207

Նատրիումի սալիցիլատ

չի նորմավորվում

208

Նատրիումի տրիքլորացետատ

0.2

209

Նիտրոալկիլֆենոլյատներ

չի նորմավորվում

210

Նիտրոտրիքլորմեթան

չի նորմավորվում

211

Նորէ

0.7

212

Օքսադիքսիլ

0.4

213

Օքսամիլ

չի նորմավորվում

214

Օքսիկարբօքսին

չի նորմավորվում

215

Օքսիմեթիլէթիլ-կետոն

չի նորմավորվում

216

Օքսիֆլուորֆեն

0.2

217

Պարատիոնմեթիլ

0.1

218

Պեբուլատ

0.6

219

Պենդիմեթալին

0.15

220

Պենկոնազոլ

0.1

221

Պենտանաքլոր

0.6

222

Պերմետրին

0.05

223

Պիկլորամ

0.05

224

Պիրազոսուլֆուրոնէթիլ

0.2

225

Պիրազոֆոս

չի նորմավորվում

226

Պիրիդաբեն

0.3

227

Պիրիդատ

0.03

228

Պիրիդաֆենտիոն

0.05

229

Պիրիմիկարբ

0.3

230

Պիրիմիֆոսմեթիլ

0.5

231

Պիրիմիֆոսէթիլ

չի նորմավորվում

232

Պոլիհեսքսմեթիլենգուանիդին

չի պահանջվում

233

Պիրիմիսուլֆուրոն

0.1

234

Պրոմետրին

0.5

235

Պրոպազին

0.05

236

Պրոպանիլ

1.5

237

Պրոպարգիտ

0.4

238

Պրոպախիզաֆոպ

0.15

239

Պրոպաքլոր

0.2

240

Պրոպիզամիդ

0.2

241

Պրոպետամֆոս

0.02

242

Պրոպիկոնազոլ

0.2

243

Պրոպոկսուր

չի նորմավորվում

244

Պրոթիոֆոս

չի նորմավորվում

245

Պրոֆենֆոս

0.1

246

Պրոքլորազ

0.3

247

Պրոցիմիդոն

չի նորմավորվում

248

Ռիմսուլֆուրոն

0.03

249

Ծծումբ

160.0

250

Ծծմբածխածին

չի նորմավորվում

251

Սետօքսիդիմ

0.2

268

Սիմազին

0.2

269

Սուլպրոֆոս

չի նորմավորվում

270

Սուլֆանիլային թթվի մոնոէթանոլամինային աղ

չի նորմավորվում

271

Սուլֆոմետուրոնմեթիլի կալիումական աղ

0.04

272

Տեբուկոնազոլ

1.0

273

Տեմեֆոս

0.6

274

Տերբացիլ

0.4

275

Տերբումետոն

0.2

276

Տերբութիլազին

0.04

277

Տերբութիուրոն

0.05

278

Տերբուտրին

0.3

279

Տերբուֆոս

0.05

280

Բնական տերպենոիդներ (խառնուրդ)

չի պահանջվում

281

Տետրադիֆոն

չի նորմավորվում

282

Թրթնջաթթվային տետրամեթիլ-մեթիլենդիամին

չի նորմավորվում

283

Տետրաֆլուորոն

չի նորմավորվում

284

Տետրաքլորվինօքս

1.4

285

Թիաբենդազոլ

1.0

286

Թիոբիկարբ

0.5

287

Թիոֆանատմեթիլ

0.4

288

Թիոցիկլամ

0.07

289

Թիրամ

0.06

290

Թիֆենսուլֆուրոն-մեթիլ

չի նորմավորվում

291

Տրիադիմենոլ

0.02

292

Տրիադիմեֆոն

0.03

293

Տրիալլատ

0.05

294

Տրիսուլֆուրոն

0.1

295

Տրիբենուրոնմեթիլ

չի թույլատրվում

296

Տրիմորֆամիդ

0.4

297

Տրիտիկոնազոլ

 

298

Տրիֆլումիզոլ

չի նորմավորվում

299

Տրիֆլուրալին

0.1

300

Տրիֆորին

0.03

301

Տրիքլորֆոն

0.5

302

Ֆենազախին

0.2

303

Ֆենարիմոլ

0.002

304

Ֆենբուտատին-օքսիդ

չի նորմավորվում

305

Ֆենվալերիատ

0.02

306

Ֆենիտրոտիոն

1.0

307

Ֆենկապտոն

չի նորմավորվում

308

Ֆենմեդիֆարմ

0.25

309

Ֆենօքսապրոպէթիլ

0.04

310

Ֆենօքսիկարբ

0.03

311

Ֆենօքսիպրոպիոնաթթվի ածանցյալներ

0.02

312

Ֆենպիկլոնիլ

0.05

313

Ֆենպիրօքսիմատ

0.3

314

Ֆենպրոպատրին

0.05

315

Ֆենպրոպիդին

0.4

316

Ֆենպրոպիմորֆ

0.5

317

Ֆենտիոն

0.1

318

Ֆենտոատ

0.4

319

Ֆենուրոն

1.8

320

Ֆիպրոնիլ

0.05

321

Ֆլամպրոպ-իզոպրոպիլ

չի նորմավորվում

322

Ֆլամպրոպ-մ-մեթիլ

չի նորմավորվում

323

Ֆլուազիֆոպբութիլ

0.3

324

Ֆլուդիօքսոնիլ

0.2

325

Ֆլուոմետուրոն

0.03

326

Ֆլուոօքսիպիր

0.2

327

Ֆլուոքլորիդիոն

0.03

328

Ֆլուտրիաֆոլ

0.1

329

Ֆլուցիտրինատ

չի նորմավորվում

330

Ֆլյուվալինատ

0.01

331

Ֆոզալոն

0.5

332

Ֆօքսիմ

1.0

333

Ֆոլփետ

0.1

334

Ֆոլմալդեհիդ

չի նորմավորվում

335

Ֆորմատիոն

0.2

336

Ֆոսմետ

0.1

337

Ֆոսֆին

0.4

338

Ֆտորգլիկոֆեն

0.03

339

Ֆուրաթիոկարբ

0.01

340

Խեպտենաֆոս

0.2

341

Խիզալոֆոպէթիլ

0.8

342

Խինոմետիոնատ

չի նորմավորվում

343

Քլորամբեն

0.5

344

Քլորբրոմուրոն

0.05

345

Քլորիդազոն

0.7

346

Քլորինատ

չի նորմավորվում

347

Քլորմեկվատքլորիդ

չի նորմավորվում

348

Քլորօքսուրոն

0.4

349

Քլորոտալոնիլ

0.2

350

Քլորպիրիֆոս

0.2

351

Քլորպրոֆամ

չի նորմավորվում

352

Քլորսուլֆօքսիմ

0.02

353

Քլորսուլֆօքսիմ-մեթիլ

0.1

354

Քլորսուլֆուրոն

չի թույլատրվում

355

Քլորտալդիմեթիլ

0.1

356

Քլորտոլուրոն

0.06

357

Քլորֆենստոլ

չի նորմավորվում

358

Քլորֆլուազուրոն

0.3

359

Ցիանաֆոս

0.4

360

Ցիհեքսատին

0.1

361

Ցիկլոատ

0.8

362

Ցիմօքսանիլ

0.04

363

Ցինեբ

0.2

364

Կարբամինայինթթվի էթիլենբիսդիտիո-ցինկական աղ էթիլենթիուրամդիսուլֆիդոմի հետ (համալիր)

0.6

365

Էթիլենբիսդիթիոկարբամինայինթթվի ցինկական աղ էթիլենթիուրամդիսուլֆիդոմի և մանգանի Էթիլենբիսդիթիոկարբամատի հետ (համալիր)

չի նորմավորվում

366

Ցիպերմետրին

0.02

367

Ցիպրոկոնազոլ

0.2

368

Էդիլ

չի նորմավորվում

369

Էնդոսուլֆան

0.1

370

Էպիբրասսինոլիդ

0.5

371

Էսֆենվալերատ

0.1

372

Էտալֆլուրալին

չի նորմավորվում

373

Էտեֆոն

0.5

374

Էթիլմերկուրքլորիդ

չի նորմավորվում

375

Էթիլենթիոմիզաթթու

չի նորմավորվում

376

Էթիոֆենկարբ

չի նորմավորվում

377

Էտիրիմոլ

0.15

378

Էտոֆենպրօքս

չի նորմավորվում

379

Էտոֆումեզատ

0.2

380

Էտրիմֆոս

չի նորմավորվում

 

Աղյուսակ 2

 

Հողի քիմիական աղտոտման տեսանկյունից գերակա նշանակություն ունեցող քիմիական նյութերի վտանգավորության դասը

 

Վտանգավորության
դասը

Աղտոտիչ քիմիական նյութ

1

Մկնդեղ, կադմիում, սնդիկ, կապար, ցինկ, ֆտոր, 3, 4 -բենզ (ա) պիրեն

2

Բոր, կոբալտ, նիկել, մոլիբդեն, պղինձ, ծարիր, քրոմ

3

Բարիում, վանադիում, վոլֆրամ, մանգան, ստրոնցիում, ացետոֆենոն

 

 

Աղյուսակ 3

 

Հողի համաճարակային վտանգավորության աստիճանի գնահատականը

 

Հողի համաճա-րակային վտանգա-վորության աստիճանը

ԱՑԽՄ-ի ինդեքս

Էնտերո-կոկերի ինդեքս

Ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելաներ

Հելմինթների ձվիկներ, աղիքային ախտածին նախակենդանիներ նմուշ./կգ

Ճանճերի թրթուրների (Թ)- հարսնյակների (Հ)-նմուշը 20x20 սմ մակերեսով հողից

Մաքուր

1 - 10

1 - 10

0

0

0

Չափավոր վտանգավոր

10- 100

10 - 100

0

մինչև 10

Թ- մինչև 10
Հ - բաց.

Վտանգավոր

100 - 1000

100 - 1000

0

մինչև 100

Թ- մինչև 100
Հ - մինչև 10

Խիստ վտանգավոր

1000 և բարձր

1000 և բարձր

0

> 100

Թ > 100
Հ > 10

 

Աղյուսակ 4

 

ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

 

 Պարունակությունը հողում (մգ/կգ)

Հողի աղտոտման կատեգորիան

Նյութի վտանգավորության դասը

1 դաս

2 դաս

3 դաս

1.

> Կ առավ

Խիստ վտանգավոր

Խիստ վտանգավոր

Վտանգավոր

2.

ՍԹԿ-ից մինչև Կ առավ

Խիստ վտանգավոր

Վտանգավոր

Չափավոր վտանգավոր

3.

2 ֆոնային արժեքներից մինչև ՍԹԿ

Թույլատրելի

Թույլատրելի

Թույլատրելի

(աղյուսակը լրաց. 16.06.15 N 25-Ն)

 

Աղյուսակ 5

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

 

Պարունակությունը հողում (մգ/կգ)

Հողի աղտոտման կատեգորիան

Նյութի վտանգավորության դասը

1 դաս

2 դաս

3 դաս

1.

> 5 ՍԹԿ

Խիստ վտանգավոր

Խիստ վտանգավոր

Վտանգավոր

2.

 2-ից 5 ՍԹԿ

Խիստ վտանգավոր

Վտանգավոր

Չափավոր վտանգավոր

3.

 1-ից 2 ՍԹԿ

Թույլատրելի

Թույլատրելի

Թույլատրելի

(աղյուսակը լրաց. 16.06.15 N 25-Ն)

 

Աղյուսակ 6

 

ՀՈՂՈՒՄ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ (ՍԹԿ) ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

 

 

Նյութի անվանումը

Պարունակության ձևերը

ՍԹԿ-ի մեծությունը մգ/կգ հաշվի
առնելով ֆոնը

Ըստ վնասակարության (լիմիտավորող) ցուցանիշների (Կ1-Կ4) առավելագույն թույլատրելի մակարդակները - (ԿMAX) մգ/կգ

Վտանգա-վորության
դասը

Տրանսլոկացիոն (Կ1)

Միգրացիոն

Ընդհանուր սանիտարական (Կ4)

Ջրային (Կ2)

Օդային (Կ3)

 

1

2

3

4

5

6

7

8

1.

 Պղինձ

pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր

3

3,5

72

-

3

2

2.

Քրոմ

pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր

6

6

6

6

6

2

3.

Նիկել

pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր

4

6,7

14

-

4

2

4.

Ցինկ

pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր

23

23

200

-

37

1

5.

Մանգան սևահող

pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր

140

320

1860

-

140

3

6.

Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH 4

-"-

60

220

1000

-

60

3

7.

Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH 1,4-5,6

-"-

80

220

1000

-

80

3

8.

Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH > 6

-"-

100

-

1600

-

100

3

9.

Մանգան սևահողեր

Կորզվող 0,1 և
H2 SO4

700

1600

9300

-

700

3

10.

Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH 4

-"-

300

1100

5000

-

300

3

11.

pH 5,1 - 6

-"-

400

1100

5000

-

400

3

12.

pH >6

-"-

500

1100

8000

-

500

3

13.

Կոբալտ

Ամոնիանատրիու-մային բուֆեր pH 3,5 գորշահողերի համար և 4,7 ճիմառատա-մոխրանման հողի համար

5

25

>1000

-

5

2

14.

Ֆտոր

Ջրում լուծվող

10

10

10

-

25

1

15.

Ծարիր

Համախառն

4,5

4,5

4,5

-

50

2

16.

 Մանգան

Համախառն

1500

3500

15000

-

1500

3

17.

Վանադիում

Համախառն

150

170

350

-

150

3

18.

Մանգան+
վանադիում

Համախառն

1000+100

1500+50

2000+200

-

1000+100

3

19.

Կապար

Համախառն

32

35

260

-

32

1

20.

Մկնդեղ

Համախառն

2

2

15

-

10

1

21.

Սնդիկ

-"-

2,1

2,1

33,3

2,5

5

1

22.

Կապար + սնդիկ

-"-

20+1

20+1

30+2

-

30+2

1

23.

Կալիումի քլորիդ (K2Օ)

-"-

560

1000

560

1000

5000

3

24.

Նիտրատներ

-"-

130

180

130

-

225

2

25.

Ծծմբային միացություն-ներ (S): Տարերային ծծումբ

-"-

160

180

380

-

160

3

26.

Ծծմբաջրածին (H2 S)

-"-

0,4

160

140

0,4

160

3

27.

Ծծմբաթթու

-"-

160

180

380

-

160

1

28.

Ածխի ֆլոտացիայի թափոններ (ԱՖԹ)1

Համալիր հատիկավոր պարարտա-նյութեր NPK(64:0:15)

-"-

3000

120

9000

800

3000

120

6000

800

3000

800

2

3

29.

Հեղուկ համալիր պարարտա-նյութեր NPK (10:4:0)

-"-

80

>800

80

>8000

800

3

30.

Բենզ(ա)պիրեն

-"-

0,02

0,2

0,5

-

0,02

1

(աղյուսակը լրաց. 16.06.15 N 25-Ն)

 

 

 Հավելված 1

 

Հողի սանիտարական վիճակի գնահատման հիմնական ցուցանիշները` կախված դրանց գործառնական նշանակությունից

 

N

Ցուցանիշի անվանումը

Հսկողության գործառնական գոտիներ (տարածքների)

   

Բնակավայր

Նախադպրոցական,
դպրոցական կազմակերպություններ, խաղահրապարակ, բակերի տարածքներ

Ջրամատակա-րարման, ջրա-հեռացման կառույցներ, կոյուղագծեր, օրվա կարգա-վորիչ ջրամբարներ, մաքրման կայաններ, պոմպակայան-ներ, աղբավայրեր

Հանգստի և առողջարարական գոտիներ (պուրակ, զբոսայգի, լողափ)

1

2

3

4

5

6

1

Սանիտարական թիվ (սպիտակուցային ազոտի հարաբերությունը ընդհանուր օրգանական ազոտին)

+ -

+ -

+ -

-

2

Ամոնիումի ազոտ, մգ/կգ

+

+

+

+

3

Նիտրատային ազոտ, մգ/կգ

+

+

+

+

4

Քլորիդներ, մգ/կգ

+ -

+ -

+ -

+ -

5

pH

+ -

+ -

+ -

+ -

6

Թունաքիմիկատներ (մնացորդային քանակներ), մգ/կգ

+

+

+

+

7

Ծանր մետաղներ, մգ/կգ

+

+

+

+ -

8

Նավթ և նավթամթեքներ, մգ/կգ

+

+ -

+

+ -

9

Ցնդող ֆենոլներ, մգ/կգ

+

+ -

+

+

10

Ծծմբային միացություններ, մգ/կգ

+

+ -

+

+

11

Դետերգենտներ, մգ/կգ

+

+ -

+

+

12

Կանցերոգեն նյութեր, մգ/կգ

+

+

+

+

13

Մկնդեղ, մգ/կգ

+

+

+

+

14

Պոլիքլորացված բիֆենիլներ, մգ/կգ

+

+

+

+ -

15

Ցիանիդներ, մգ/կգ

+

+

+

+

16

Ռադիոակտիվ նյութեր, Կի/գ

+

+

+

+

17

Մակրոքիմիական պարարտանյութեր, /կգ

+ -

+ -

+

+ -

18

Միկրոքիմիական պարարտանյութեր, գ/կգ

+ -

+ -

+

+ -

19

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ` (ԱՑԽՄ) կամ ընդհանուր կոլիձև մանրէներ

+

+

+

+

20

Էնտերոկոկեր (ֆեկալ ստրեպտոկոկեր), ինդեքս

+

+

+

+

21

Աղիքային խմբի ախտածին մանրէներ (համաճարակային ցուցումով), ինդեքս

+

+

+

+

22

Հելմինթների ձվիկներ և թրթուրներ (կենսունակ), նմուշ/կգ

+

+

+

+

23

Աղիքային ախտածին միաբջիջների ցիստեր, նմուշ/100գ

+

+

+

+

24

Սինատրոպ ճանճերի թրթուրներ և հարսնյակներ, նմուշ/20 X 20 մակերեսով հողում

+

+

+

+

 

«+» նշանը - ցույց է տալիս հողի սանիտարական վիճակի գնահատման ժամանակ ցուցանիշների որոշման պարտադիր լինելը,

«-» նշանը - ոչ պարտադիր ցուցանիշ,

«+ -» նշանը - պարտադիր ցուցանիշ աղտոտման աղբյուրի առկայության պայմաններում։

 

 

 Հավելված 2

 

Աղտոտվածության աստիճանից կապված հողի օգտագործման առաջարկները

 

Հողի աղտոտվածության դասը

Հողի օգտագործման առաջարկ

Մաքուր

Օգտագործում առանց սահմանափակման

Թույլատրելի

Օգտագործում առանց սահմանափակման, բացառությամբ բարձր խոցելիության օբյեկտների` մանկական, դպրոցական կազմակերպությունների, բնակելի կառուցապատման տարածքների, սպորտային, խաղային, մանկական, հանգստի հրապարակների, հանգստի (ռեկրեացիոն), առողջարանային գոտիների, ջրային օբյեկտների, ջրմուղների

Չափավոր վտանգավոր

Շինարարության ընթացքում խրամատների և փոսերի լցման համար` կանաչապատման համար նախատեսված տարածքներում, վրայից ավելացնելով 0,2մ շերտով մաքուր գրունտ

Վտանգավոր

Սահմանափակ օգտագործում շինարարության ընթացքում փորվածքների լցման համար, վրայից ավելացնելով ոչ պակաս 0,5մ շերտով մաքուր գրունտ: Համաճարակային վտանգի առկայության դեպքում հիգիենիկ հակահամաճարակային հսկողություն մարմինների առաջարկությամբ կատարվում է ախտահանում (դեզինվազիա) հետագա լաբորատոր հսկողությամբ:

Արտակարգ վտանգավոր

Տեղափոխում և օգտահանում հատուկ պոլիգոններում: Համաճարակային վտանգի առկայության դեպքում հիգիենիկ հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների առաջարկությամբ կատարվում է ախտահանում (դեզինվազիա)` հետագա լաբորատոր հսկողությամբ:

 

 

 Հավելված 3

 

ՔԻՄԻԱԿԱՆ, ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՆՅՈՒԹԵՐ, ՌԵԱԿՏԻՎՆԵՐ

Բահեր ըստ ԳՕՍՏ 19596-74

Հողային դանակներ ըստ ԳՕՍՏ 23707-79

Պոլիէթիլենային և պոլիստիրոլային դանակներ

Հողային հորատներ

Սառնարան 40C մինչև 60C ջերմաստիճանի պահպանմամբ

Պայուսակ սառնարաններ

Ընդհանուր օգտագործման լաբորատոր կշեռքներ ըստ ԳՕՍՏ 24104-80 200 և 1000 գ առավելագույն բեռնվածությունով

Էմալապատ (Կյուվետներ) տաշտակներ

Ապակյա բյուրեղարարնար

Հողային մաղեր 0,25, 0,5, 1, 3 մմ ցանցով ըստ ԳՕՍՏ 3584-73

Ապակյա լաբորատոր սպիրտայրոցներ ըստ ԳՕՍՏ 10090-74

Ճենապակյա հավանգներ և վարսանդներ ԳՕՍՏ 9147-80

Հասպիսյա հավանգներ և վարսանդներ, ագաթե կամ հալեցված կորունդից

Լայնաբերան ապակյա սրվակներ կամ բանկաներ հղկախցաններով 300, 500, 800, 1000սմ3 տարողությամբ

Սննդային պոլիէթիլենից կամ պոլիստիրոլային բանկաներ կամ տուփեր

Մետաղական մածկաթիակ ըստ ԳՕՍՏ 19126-79

Պլաստմասսե մածկիչներ ըստ ԳՕՍՏ 19126-79

Գոգաթիակ

Փաթեթավորման թուղթ ըստ ԳՕՍՏ 8273-75

Բժշկական մոմլաթ

Յուղաթուղթ ըստ ԳՕՍՏ 892-70

Գործվածքից պարկիկներ

Պոլիէթիլենային ծրարներ և թաղանթներ

Մագաղաթ ըստ ԳՕՍՏ 2995-73

Ստերիլ բամբակ-թանզիֆե խծուծներ

Ստվարաթղթե տուփեր

Աղաթթու ըստ ԳՕՍՏ 3118-77 մաքուր անալիզի համար (r, g, a), 3 և 10% զանգվածային բաժնով լուծույթ

Նատրիումի հիդրօքսիդ ըստ ԳՕՍՏ 4328-77

Էթիլ սպիրտ ռեկտիֆիկացված տեխնիկական ըստ ԳՕՍՏ 18300-72

Ֆորմալին տեխնիկական ըստ ԳՕՍՏ 1625-75, բարձր տեսակի, 3% լուծույթ

Նատրիումի քլորիդ ըստ ԳՕՍՏ 4233-77, 0,83% իզոտոնիկ լուծույթ

 

2. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ

Քիմիական, մանրէաբանական և սանիտարամակաբուծաբանական հետազոտությունների համար նմուշառումը կատարում են տարին մեկ անգամից ոչ պակաս: Ծանր մետաղներով աղտոտման վերահսկման համար նմուշառումը կատարում են 3 տարին 1 անգամից ոչ պակաս: Մանկապարտեզների, բուժկանխարգելիչ կազմակերպությունների և հանգստյան գոտիների հողի աղտոտման վերահսկման համար նմուշառումը կատարում են տարին 2 անգամից ոչ պակաս` գարնանը և աշնանը:

Վերահսկման ենթակա տարածքում կատարում են տեղանքի զննումներ, ըստ զննումների տվյալների և առկա փաստաթղթերի (արդյունաբերական ձեռնարկությունների Սահմանային Թույլատրելի Արտանետումների, արտահոսքերի տվյալներ և այլն) լրացնում են հետազոտվող հողամասի անձնագիրը (հավելված 1) և կատարում են հողի նկարագրում (հավելված 1.5.4):

Արդյունաբերական ձեռնարկությունների կողմից աղտոտվող հողի հսկողությունը կատարելիս նմուշառման համար հողակտորները ընտրում են «քամու վարդեր»-ի վեկտորներին զուգահեռ:

Տեղանքի ռելիեֆի անհամասեռության դեպքում նմուշառման տեղամասերը տեղադրում են ռելիեֆի բաղադրիչներով:

Քարտեզների և հատակագծերի վրա նշում են աղտոտման աղբյուրի, նմուշառման տեղամասերի և կետային նմուշառման վայրերի տեղադրումը: Նմուշառման տեղամասերը տեղադրում են ըստ ԳՕՍՏ 17.4.3.01-83:

Նմուշառման տեղամասերը զետեղում են միատարր հողային և բուսական ծածկույթով հողամասերում, հաշվի առնելով նաև հիմնական հողային տարբերակների տնտեսական օգտագործումը: Նմուշառման տեղամասերի նկարագրությունը կատարվում է համաձայն N 2 հավելվածի:

Գյուղատնտեսական անդաստանների հողի աղտոտման վերահսկման համար, կախված աղտոտման աղբյուրի բնույթից, ցանքսային կուլտուրաներից և տեղամասի ռելիեֆից ամեն 0,5-20,0 հա տարածքի համար զետեղում են 1-ից ոչ պակաս նմուշառման տեղամաս` 10 X10 քմ-ից ոչ պակաս մակերեսով:

Արդյունաբերական աղտոտման գոտում գտնվող հողի սանիտարական վիճակի հսկողության համար նմուշառման տեղամասի մակերեսները զետեղում են այն տարածքում, որը հավասար է սանիտարապաշտպանական գոտու եռապատկին:

Մանկապարտեզների, խաղահրապարակների, աղբահորերի, աղբարկղերի և փոքր մակերես զբաղեցնող այլ օբյեկտների հողի սանիտարական վիճակի հսկողության համար նմուշային մակերեսի մեծությունը պետք է լինի 5 X 5մ ոչ ավելի:

 

3. ՀՈՂԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ

Կետային նմուշները ընտրում են նմուշային մակերեսի 1 կամ մի քանի շերտերից կամ հորիզոններից ծրարի մեթոդով, անկյունագծով կամ այլ եղանակով, հաշվի առնելով, որ ամեն մի նմուշ ներկայացնի հողի մի մաս, որը բնորոշ է գենետիկ հորիզոններին, կամ տվյալ տեսակի հողի շերտին: Կետային նմուշների քանակը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 17.4.3/01-83-ին: Կետային նմուշները վերցնում են դանակով կամ մածկիչով, կամ հողային հորատով: Միացյալ նմուշը կազմում են խառնելով կետային նմուշները, որոնք ընտրվել են մեկ նմուշառման տեղամասից: Քիմիական հետազոտության համար միացյալ նմուշը կազմում են ոչ պակաս, քան 5 կետային նմուշներից, որոնք վերցվել են 1 նմուշառման տեղամասից: Միացյալ նմուշի զանգվածը պետք է լինի 1 կգ-ից ոչ պակաս:

Մակերեսային բաշխվող նյութերով` նավթ, նավթամթերքներ, ծանր մետաղներ և այլն, աղտոտման վերահսկման համար կետային նմուշները ընտրում են շերտ-շերտ 0-5 և 5-20սմ խորությունից 200-ական գրամից ոչ ավելի զանգվածով: Հեշտ միգրացվող նյութերով աղտոտման վերահսկման համար կետային նմուշները վերցվում են գենետիկական հորիզոններով հողային կտրվածքի ամբողջ խորությամբ:

 Կետային նմուշների վերցման և միացյալ նմուշի կազմման ժամանակ պետք է բացառվի դրանց երկրորդային աղտոտման հնարավորությունը: Ծանր մետաղների որոշման համար նախատեսված հողի կետային նմուշները վերցնում են մետաղ չպարունակող գործիքով: Կետային նմուշներ վերցնելուց առաջ փորիչի պատը կամ կեռնի մակերեսը պետք է մաքրել պոլիէթիլենային կամ պոլիսթիրոլային դանակով կամ պլաստմասսե մածկիչով: Ցնդող քիմիական նյութերի համար նախատեսված հողի կետային նմուշները անհրաժեշտ է միանգամից տեղադրել հղկախցանով սրվակների կամ ապակյա բանկաների մեջ, լցնելով դրանք ամբողջությամբ մինչև խցանը:

Պեստիցիդների որոշման համար նախատեսված հողի կետային նմուշները պետք չէ վերցնել պոլիէթիլենային կամ պլաստմասսե տարաների մեջ:

Մանրէաբանական հետազոտության համար մեկ նմուշառման տեղամասից կազմում են 10 միացյալ նմուշ:

Յուրաքանչյուր միացյալ նմուշը կազմում են 3 կետային նմուշներից, յուրաքանչյուրը 200-ից մինչև 250 գ զանգվածով, որոնք ընտրված են շերտ-շերտ 0-5սմ և 5-20 սմ խորությունից: Մանրէաբանական հետազոտության համար նախատեսված հողի նմուշների կրկնակի աղտոտումը կանխելու նպատակով այն պետք է վերցնել ասեպտիկայի օրենքների պահպանումով` մանրէազերծված գործիքով, խառնել մանրէազերծ մակերեսի վրա և տեղադրել մանրէազերծված տարայի մեջ:

Հելմինթոլոգիական հետազոտության համար յուրաքանչյուր նմուշառման տեղամասից վերցնում են մեկ միացյալ նմուշ 200 գ զանգվածով, որը կազմված է տասը կետային նմուշներից, յուրաքանչյուրը 20 գ զանգվածով: Կետային նմուշները վերցվում են շերտ-շերտ 0-5սմ և 5-10սմ խորությունից: Անհրաժեշտության դեպքում նմուշառումը կատարում են հողի խորին շերտերից և գենետիկական հորիզոններով:

Աղիքային ախտածին նախակենդանիների հայտնաբերման համար նմուշը վերցվում է հողի մակերեսից և մինչև 10 սմ խորությունից 300գ-ից ոչ ավելի զանգվածով: Հողի ավելի խորը շերտերում ցիստեր չեն հայտնաբերվում: Վերցրած նմուշը տեղավորում են կափարիչով ապակյա տարայի մեջ: Հետազոտությունը կատարում են նմուշը վերցնելուց 48 ժամվա ընթացքում՝ պահպանելով սառնարանում 2-60C ջերմաստիճանում: Նախակենդանիների կենսունակությունը պահպանելու նպատակով հողի նմուշին ավելացնում են նատրիումի քլորիդի 0,85%-ոց լուծույթ:

Բոլոր միացյալ նմուշները պետք է գրանցվեն մատյանում և համարակալվեն: Յուրաքանչյուր նմուշի համար պետք է լրացվի ուղեկցող կտրոն ըստ հավելված 1.5.3-ի:

Հողի նմուշների տեղափոխման և պահպանման ընթացքում պետք է ձեռնարկվեն միջոցառումներ դրանց երկրորդային աղտոտումը կանխելու նպատակով:

Քիմիական հետազոտության համար նախատեսված հողի նմուշները չորացնում են մինչև օդաչորային վիճակը ըստ ԳՕՍՏ 5180-75: Օդաչորային նմուշները պահում են կտորե պարկերում, ստվարաթղթե տուփերում կամ ապակյա տարայում: Ցնդող և քիմիական անկայուն նյութերի որոշման համար նախատեսված հողի նմուշները անմիջապես տեղափոխում են լաբորատորիա և ենթարկում անալիզի:

Եթե անալիզը հնարավոր չէ կատարել 1 օրվա ընթացքում, ապա հողի նմուշները պահպանվում են սառնարանում 4-50C ջերմաստիճանում 24 ժամից ոչ ավելի: Աղիքային ցուպիկների և էնտերոկոկերի հետազոտության համար հողի նմուշը պահպանվում է սառնարանում 3 օրից ոչ ավելի:

Հելմինթոլոգիական հետազոտության համար նախատեսված հողի նմուշները նմուշառումից անմիջապես հետո տեղափոխում են լաբորատորիա: Եթե հնարավոր չէ անմիջապես կատարել հետազոտություն, նմուշները պահպանում են սառնարանում 4-50C ջերմաստիճանում:

Բիոհելմինթների ձվիկների նկատմամբ հետազոտման համար հողը առանց մշակման պահպանում են 7 օրից ոչ ավելի, իսկ գեոհելմինթների նկատմամբ հետազոտման համար` 1 ամսից ոչ ավելի: Նմուշների պահպանման ժամանակ գեոհելմինթների ձվիկների չորացումը և թրթուրների զարգացումը կանխելու նպատակով հողը խոնավացնում են և ենթարկում աերացիայի շաբաթը մեկ անգամ, որի համար նմուշները հանում են սառնարանից և թողնում են 3 ժամ սենյակային ջերմաստիճանում, խոնավացնում են ջրով ըստ ջրազրկման աստիճանի և նորից տեղադրում են սառնարանում:

Մեկ ամսից ավելի հողի նմուշների պահպանման անհրաժեշտության դեպքում օգտագործում են կոնսերվացնող միջոցներ` հողը տեղափոխում են բյուրեղարարի մեջ, ավելացնում են 3%-անոց ֆորմալինի լուծույթ, որը պատրաստվում է 0,85% -անոց նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթով (Բարբագալլոյի հեղուկ) կամ 3%-անոց աղաթթվի լուծույթ, այնուհետև տեղադրում են սառնարանում:

 

4. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

4.1 Քիմիական նյութերի որոշման համար լաբորատորիայում հողի նմուշը փռում են թղթի կամ կալկայի վրա և խոշոր գնդիկները տրորում են վարսանդով: Այնուհետև ընտրում են ներառումները` բույսերի արմատները, միջատները, քարերը, ապակին, ածուխը, կենդանիների ոսկորները, ինչպես նաև նորագոյացությունները` գիպսի բյուրեղաբույլը, կրային խորդակները և այլն: Հողը տրորում են հավանգի մեջ վարսանդով և մաղում են 1 մմ անցքեր ունեցող մաղով: Ընտրված նորագոյացությունները հետազոտում են առանձին, դրանց նախապատրաստումը հետազոտության համար կատարում են այնպես, ինչպես հողի նմուշը: Հանքային կոմպոնենտների համախառն պարունակությունը որոշելու համար մաղված նմուշից վերցնում են ներկայացուցչական նմուշ 20 գրամից ոչ ավելի զանգվածով և տրորում են ագաթե, հասպիսյա կամ հալեցված կորունդից պատրաստված հավանգում մինչև դիմափոշային վիճակը:

Ցնցող նյութերի պարունակությունը որոշելու համար հողի կշռուկները վերցնում են առանց 4.1 կետերում նշված նախնական գործողությունների:

Մանրէաբանական հետազոտության համար հողի նմուշների պատրաստումը կատարում են ինչպես նշված է 4.1 կետում, սակայն խիստ պահպանելով ասեպտիկայի կանոնները` հողը փռում են մանրէազերծ մակերեսի վրա, բոլոր գործողությունները կատարում են մանրէազերծված գործիքներով, մաղում են մանրէազերծված 3մմ անցքեր ունեցող մաղով, որը ծածկված է մանրէազերծված թղթով: Հողը տրորում են մանրէազերծ հավանգում: Հելմինթոլոգիական հետազոտության համար հողը նախապատրաստում են ինչպես նշված է 4.1 կետում:

 

 ՀԵՏԱԶՈՏՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՆՁՆԱԳԻՐ

 

 1. Հողամասի համարը ___________________________________________
 2. Հողամասի հասցեն և նրա կապը աղտոտման աղբյուրի հետ ___________________
 3. Հետազոտման ամսաթիվը ________________________________________
 4. Հողամասի չափերը ____________________________________________
 5. Հողի անվանումը _____________________________________________
 6. Ռելիեֆ (մակերևութապատկեր)_____________________________________
 7. Գրունտային ջրերի մակարդակը ____________________________________
 8. Տարածքի բուսական ծածկույթը ____________________________________
 9. Աղտոտման աղբյուրի բնութագիրը (արտադրության բնույթը, օգտագործվող հումքը, արտադրության հզորությունը, գազափոշային արտանետումների ծավալը, հեղուկ և կոշտ թափոններ, հեռավորությունը բնակելի շենքերից, խաղային հրապարակներից, ջրառման տեղերից և այլն _____
10. Հողամասի օգտագործման բնույթը հետազոտվող տարում (արտադրություն, գյուղատնտեսական հանդավայր, ճանապարհի շերտի օտարացում, մանկական խաղահրապարակ և այլն)______________________________________________

 11. Նախորդ տարիներին հողամասի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ (մելիորացիա,   ցանքաշրջանառություն, քիմիական միջոցների օգտագործում, աղբակույտերի առկայություն, մաքրման սարքավորումներ և այլն)____

________________________________________________________________

 

 ԿԱՏԱՐՈՂ`

 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 ՊԱՇՏՈՆԸ

 

ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 « ___ » _____________________ 200 թ.

 

 1. Հետազոտվող տեղամասի համարը __________________________________
 2. Նմուշառման հրապարակի համարը _________________________________
 3. Նմուշառման հրապարակի հասցեն __________________________________
 4. Ռելիեֆ ____________________________________________________
 5. Հողի անվանումը մեխանիկական կազմի նշումով__________________________
__________________________________________________________
 6. Բուսական ծածկույթը __________________________________________
 7. Հանդավարը և նրա կուլտուրալ վիճակը  _______________________________
 8. Հողի բնորոշ հատկությունները (ճահճացում, աղայնացում, կարբոնատացում և այլն) ____
__________________________________________________________
 9. Հողագրունտային ջրերի առկայություն _______________________________
10. Տնտեսական օգտագործման բնույթը _______________________________

11. Անտրոպոգեն ծագում ունեցող ներառումների առկայություն (քարեր, ռետին,
ապակի, շինարարական և կենցաղային աղբ և այլն) ___________________________

___________________________________________________________

 

 ԿԱՏԱՐՈՂ`  ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ   ՊԱՇՏՈՆԸ

  

ՈՒՂԵԿՑՈՂ ԿՏՐՈՆ

 

 1. Նմուշառման ամսաթիվը և ժամը _________________________________
 2. Հասցեն _________________________________
 3. Տեղամասի համարը __________________________________
 4. Փորձադաշտի համարը __________________________________________
 5. Միացյալ նմուշի համարը, հորիզոնը (շերտը), նմուշառման խորությունը ____________
__________________________________________________________
6. Նմուշառման օրվա օդերևութաբանական պայմանների բնութագիրը ______________
__________________________________________________________
7. Նմուշառման ժամանակ հայտնաբերված առանձնահատկությունները (արևով լուսավորումը,
քիմիական միջոցների օգտագործումը, գյուղատնտեսական մեքենաներով հողի մշակման տեսակները,
աղբակույտերի մաքրման կառույցների առկայությունը և այլն)_______________________________
______________________________________________________________________
 8. Այլ առանձնահատկություններ _________________________________________________
______________________________________________________________________

 

 ԿԱՏԱՐՈՂ`  ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ   ՊԱՇՏՈՆԸ

 

(հավելվածը լրաց., փոփ. 16.06.15 N 25-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.10.2020, N 29-Ն 13.10.2020, N 01-Ն
16.06.2015, N 25-Ն 13.08.2015, N 01-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան