Գլխավոր տեղեկություն
Номер
N 1102-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (07.05.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.05.27/30(1119) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
06.05.2015
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
06.05.2015
Дата вступления в силу
07.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 մայիսի 2015 թ.

N 1102-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷՍԿՈՒԼԱՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Էսկուլապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 29.04.2015 թվականի թիվ 10778 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «Էսկուլապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2006 թ. նոյեմբերի 29-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000951 լիցենզիա) իրականացման վայրը` ք. Երևան, Կենտրոն համայնք, Նալբանդյան փող., շ. 21 տարածքից տեղափոխել ք. Երևան, Նոր Նորք, Թոթովենցի նրբանցք, 3 շենք, 55 տարածք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան