ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2009 թվականի N 825-Ա
Ռ. ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռոբերտ Սահակյանցի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Երևան |
|
Հավելված հոկտեմբերի 1-ի N 825-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
|
Վ. Սարգսյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ) |
|
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
|
Հ. Դարբինյան |
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
|
Ա. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
|
Ա. Հարությունյան |
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
|
Ա. Կարապետյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ |
|
Կ. Արեյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
|
Ա. Երիցյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ |
|
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան |
- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ) |
|
Կ. Վարդանյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ |
|
Ռ. Գևորգյանց |
- «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
|
Գ. Գևորգյան |
- «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
|
Գ. Մանասյան |
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն |
|
Դ. Սահակյանց |
- որդին (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |