ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2015 թ. |
N 859-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, հաշվի առնելով, որ հրամանում զետեղված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «Վագա-Ֆարմ» սահմանափակ |
դեղատնային գործունեություն |
2) Նունե Ալոյան |
դեղատնային գործունեություն |
3) Գուրգեն Հարությունյան |
դեղատնային գործունեություն |
4) Մակար Աբաջյան |
դեղատնային գործունեություն |
5) Տաթևիկ Վարդանյան |
դեղատնային գործունեություն |
6) «ԻՄՄԱ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
7) «ԷԼԻՏ-ՄԵԴ ԲԿ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
8) «Ժոռ Դենտ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
9) Ռոբերտ Բաբալյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
10) Մուրազ Գրիգորյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
11) Հրանտ Գրիգորյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) Էմմա Վասիլյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) Խորեն Գրիգորյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համաձայն,
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիաների տրամադրումը հայտատուներին,
3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկի ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան