«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815125
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1 ապրիլի 2015 թ. |
թիվ 179-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 673-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետը և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 95-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել հանձնման-ընդունման արձանագրության ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի օգոստոսի 6-ի «Հանձնման-ընդունման արձանագրության ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» N 673-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Խաչատրյան
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թ. ապրիլի 1-ի N 179-Ն հրամանի |
Պայմանագրի կողմ |
Պատվիրատու | |
_________________________ | ____________________________ | |
_________________________ | ____________________________ | |
գտնվելու վայրը_____________ | գտնվելու վայրը _______________ | |
հհ _______________________ | հհ__________________________ | |
_________________________ | ____________________________ | |
հվհհ____________________ | հվհհ_______________________ |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
« » « | » 20 թ. |
Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը`
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20 թ.
Պայմանագրի համարը` __________
Պատվիրատուն՝ ի դեմս ____________________________________________________________ և
Պայմանագրի կողմը՝ ի դեմս________________________________________________, հիմք ընդունելով Պայմանագրի կատարման վերաբերյալ «____» «__________________» 20 թ. կազմված` գնման հայտը նախագծած ներկայացուցչի N եզրակացությունն այն մասին, որ Պայմանագրով նախատեսված` ստորև նշված մատակարարումները, աշխատանքները կամ ծառայությունները համապատասխանում են Պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը կատարել է հետևյալ աշխատանքները, կամ մատուցել է հետևյալ ծառայությունները, կամ մատակարարել է հետևյալ ապրանքները՝
N |
Մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների, | |||||||
անվանումը |
տեխնիկական բնութագրի համառոտ շարադրանքը |
քանակական ցուցանիշը |
կատարման ժամկետը |
Վճարման ենթակա գումարը |
Վճարման ժամկետը | |||
ըստ պայմանագրով հաստատված գնման ժամա-նակացույցի |
փաստացի |
ըստ պայմանագրով հաստատված գնման ժամա-նակացույցի |
փաստացի | |||||
Վերոհիշյալ մատակարարումների, աշխատանքների կամ ծառայությունների կատարման կամ մատուցման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
Աշխատանքը հանձնեց |
Աշխատանքը ընդունեց | |
___________________________ |
___________________________ | |
ստորագրություն |
ստորագրություն | |
___________________________ |
___________________________ | |
ազգանուն, անուն |
ազգանուն, անուն | |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Ընդ որում, Հավելվածով սահմանված՝ Հանձնման-ընդունման արձանագրության ձևը լրացվում է հետևյալ կերպ՝
1. «Պատվիրատուն` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, իսկ մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի պաշտոնը և անուն-ազգանունը:
2. «Պայմանագրի կողմը` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի պաշտոնը և անուն-ազգանունը:
3. Աշխատանքների դեպքում «Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը» բառերից հետո լրացվում է «կատարել է հետևյալ աշխատանքները», ծառայությունների դեպքում` «մատուցել է հետևյալ ծառայությունները», իսկ ապրանքների դեպքում «մատակարարել է հետևյալ ապրանքները» բառերը:
4. Սյունակի «քանակական ցուցանիշը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
5. Սյունակի «քանակական ցուցանիշը փաստացի» բաժնում լրացվում է տվյալ ժամանակահատվածում պատվիրատուի ընդունմանը ներկայացված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների քանակական ցուցանիշը:
6. Սյունակի «Կատարման ժամկետը ըստ պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման համար պայմանագրով սահմանված ժամկետը:
7. Սյունակի «Կատարման ժամկետը փաստացի» բաժնում նշվում է տվյալ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման փաստացի ժամկետը:
8. Սյունակի «Վճարման ենթակա գումարը» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը:
9. Սյունակի «Վճարման ժամկետը (ըստ ժամանակացույցի)» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածի համար փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ժամանակացույցով նախատեսված ժամկետը:
10. «Աշխատանքն ընդունեց» բաժինը ստորագրվում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի, իսկ մասնագիտական խումբ ձևավորվելու դեպքում` մասնագիտական խմբի ղեկավարի կողմից, իսկ կնքվում է տվյալ պատվիրատուի աշխատակազմի կնիքով, իսկ աշխատակազմ չունենալու դեպքում` տվյալ մարմնի կնիքով:
11. Սույն հանձնման-ընդունման արձանագրությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերող կետերը օրինակելի ձևից հանվում են:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.05.2017, N 230-Ն | 25.06.2017, թիվ 179-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|