«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 նոյեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10217459
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 նոյեմբերի 2017 թ. |
N 592-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ 521 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու կարգը հաստատելու մասին» թիվ 521 հրամանի 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 10-րդ կետում «900005016366» թվերը փոխարինել «900005163523» թվերով,
2) Կարգի 18-րդ կետում «հայերեն» բառը փոխարինել «անգլերեն» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Դ. Հարությունյան